Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2260 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր դուք ուշադրության կենտրոնում եք հայտնվելու, նույնիսկ եթե դրա համար ոչ մի բան չնախաձեռնեք: Նկատի ունեցեք, որ ձեզ ուշադիր հետևելու են, այնպես որ՝ լավ է և՛ հրաշալի տեսք ունենաք, և՛ անթերի պահեք ձեզ: Աշխատեք բամբասանքների տեղիք չտալ և ինքներդ չստուգված ինֆորմացիա չտարածել: Օրը հարմար կլինի օգտակար գործերի համար: Դուք կգտնեք նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու, հին գործերից գլուխ հանելու ձևը, կսովորեք այն, ինչ պետք է: Հավանական են հաջող գործարքներ ու դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե պետք է անհնարինին հասնեք, ապա այսօր դա անելու հնարավորությունը կունենաք: Ճիշտ է, ամեն ինչ չէ, որ միանգամից հաջող կդասավորվի: Պատրաստ եղեք մի քանի փորձ ձեռնարկել, մի նահանջեք, քանի դեռ ձեր ուզածին չեք հասել: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել, իսկ ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել: Հավանական են շահավետ գործարքներ, հաջող գնումներ: Գումարի հետ կապված հարցերում հեշտությամբ ճիշտ որոշումներ կընդունեք: Իսկ ահա անձնական խնդիրներից գլուխ հանելու համար որոշ ժամանակ է պետք: Այստեղ ամեն ինչ չէ, որ հասարակ ու միանշանակ կլինի, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գումարի հետ կապված ցանկացած հարցում հաջողակ կլինեք: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար, շահավետ գործարքներ կնքելու, եկամուտները մեծացնելու հնարավորություն կտա: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է սեփական նախասիրությունը բիզնեսի վերածել և գործողությունների ծրագիր կկազմեք: Հավանական են նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկներ: Բայց անձնական հարաբերությունների ոլորտում էլ դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի: Դուք կնկատեք, որ մտերիմներին հասկանալը, նոր ծանոթների հետ լեզու գտնելը հեշտացել է: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է վճռական գործողությունների համար: Եթե վերջին ժամանակներս շատ էիք մտածում ձեր կյանքը դեպի լավը փոխելու մասին, ապա այսօր պարզ կդառնա, թե ինչից է պետք սկսել և դեպի ուր շարժվել: Անսպասելիորեն կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հավանական է անսովոր ընկերական կամ գործնական հարաբերությունների սկիզբ: Աշխատեք շատ չհոգնել: Այսօր շատ կարևոր կլինի ժամանակին հանգստի համար դադարներ վերցնելը, ուժերը վերականգնելը, լուրջ մտորումներից շեղվելն ու հաճելի զրույցներ վարելը, տրամադրություն բարձրացնող դատարկ բաներով զբաղվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտն արդյունավետ անցկացրեք: Դա հրաշալի ժամանակ կլինի բարդ հարցերը լուծելու, դժվար գործերն ավարտին հասցնելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա պիտի տպավորություն թողնեք: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու միայն ուրիշի թերություններն են նկատում: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հանգստանալ, շեղվել հոգսերից, ինչ-որ հաճելի բանով զբաղվել: Կարող եք ոչ մեծ ուղևորության մեկնել. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ընկերակցել ձեզ: Հավանական են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հնարավորություն կունենաք խոսել նրա մասին, ինչը վաղուց է ձեզ հետաքրքրում, կարևոր հարցեր կտաք մարդկանց, որոնց շատ բան է հայտնի: Սակայն չարժե ստացված ինֆորմացիայով բոլորի հետ կիսվել: Սկզբում մտածեք, թե ինչ օգուտ կարող եք քաղել դուք ինքներդ: Օրը հարմար կլինի աշխատանքի հետ կապված որոշումներ ընդունելու, գործնական ծրագրերը քննարկելու, հնարավոր գործընկերների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: Տարաձայնությունների ու վեճերի համար առիթներ չեն ստեղծվի: Իսկ ահա անձնական հարաբերություններն առավոտյան լարված կլինեն, բայց երեկոյան մոտ ամեն ինչ կհարթվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օգնեք նրանց, ովքեր դժվարությունների են բախվել: Այն ամենը, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Հավանական են նկատելի դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնք ձեզ նախկինում թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ գործարք առաջարկեն: Մտերիմները կկիսվեն լավ նորություններով: Հնարավոր է՝ դրանց պատճառով պետք լինի փոխել ծրագրերը, բայց դա ձեզ չի վշտացնի: Հակառակը՝ դուք ուրախ կլինեք հետաձգել այն գործերը, որոնցով ծրագրել էիք զբաղվել ու մեկ այլ բանի անցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Պարզ կդառնա՝ ինչպես լուծել նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Բարդ գործերից գլուխ հանելուն կօգնի հնարամտությունը: Դուք կնախընտրեք չհետևել ուրիշի օրինակին, այլ ձեր ձևով գործել: Հենց նման մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Նույնիսկ մանրամասն բացատրությունները կարող են անօգուտ լինել: Մի փոքր սպասեք. շուտով բոլորին պարզ կդառնա, որ դուք նպատակին տանող միակ ճիշտ ուղին եք ընտրել: Աշխատեք մտերիմների հետ դատարկ բաների պատճառով չվիճել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե հեշտ հաղթանակներ բերի: Բայց դուք շատ բանի կհասնեք, եթե համառ լինեք, խոչընդոտների առաջ էլ չընկրկեք: Նպատակասլացությունը օգտակար կլինի աշխատանքի մեջ: Հենց դրա շնորհիվ դուք առաջ կանցնեք մրցակիցներից, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը ոչ ոք չուներ: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ վերջերս հաշտ չէիք, հաճախ էիք վիճում: Չի բացառվում՝ լուծվեն նախկինում ձեզ շատ անհանգստացրած ընտանեկան խնդիրները: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արագ գործեք ու մեծ հաջողությունների կհասնեք: Օրը հրաշալի կլինի գործարքներ կնքելու, գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Համարձակ հույս դրեք ինտուիցիայի վրա. այն ձեզ հուսախաբ չի անի, ժամանակին կհուշի՝ ինչ է պետք նախաձեռնել: Հաջող կլինեն նոր նախաձեռնությունները, հատկապես՝ մասնագիտական բնույթի: Չնայած գործեր այսօր անսպասելի շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հանգստի համար: Օգտակար կլինի առօրյա հոգսերից շեղվելը. դրանում կօգնեն մտերիմները: Ոչ մեծ ուղևորությունները, զբոսանքները վառ հույզեր կպարգևեն, կօգնեն աշխուժանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արժե ստանձնել այն, ինչը դեռ վերջերս բարդ էր թվում: Դուք լրջորեն կտրամադրվեք, արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել, և չեք շեղվի: Օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր փորձի շնորհիվ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Հավանական են անսպասելի առաջարկներ: Հնարավոր է՝ շանս ընձեռվի լինել միջոցառումներին, որոնց մասին շատ եք լսել: Չեն բացառվում ծանոթություններն անսովոր մարդկանց հետ: Նրանց հետ շփումները ձեզ կոգեշնչեն, նոր գաղափարներ կտան: Երեկոն հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու համար: Դուք անպայման կգտնեք այդ հատվածում մտածած ամեն ինչ կյանքի կոչելու եղանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հույզերն այդ հատվածում ուժեղ ու հակասական կլինեն: Աշխատեք դրանց չտրվել: Ղեկավարվեք առողջ բանականությամբ. հենց այն կհուշի, թե ինչպես է լավ գլուխ հանել գործերից, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին, ում դիմել աջակցության խնդրանքով: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Այն լավը կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն: Չի բացառվում հենց դրանց շնորհիվ դուք նոր ընկերներ գտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|