ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1787 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զբաղվեք օգտակար գործերով: Առաջին հերթին՝ օրը հարմար է դրանց համար ու կարող եք հրաշալի արդյունքների հասնել: Երկրորդ՝ շատ բան հեշտությամբ կտրվի, մեծ ջանքեր չեք գործադրի, որ ամեն ինչ լավ ստացվի: Երրորդ՝ օգնականներ կգտնվեն, որոնց հետ շփումները շատ հաճելի կլինեն:

Օրը հարմար կլինի նաև հին գաղափարներին վերադառնալու համար: Այն, ինչ բարդ ու համարյա անհավանական էր թվում, լրիվ ռեալ կդառնա: Նպատակին հասնելու համար հնարամտության կարիք կլինի, որի պակասն էլ երբեք չեք ունեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է բարդ ու կարևոր առաջադրանքը լուծելու համար: Դժվարություններ ու խոչընդոտներ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Ձեր ուզածին հասնելու հարցում նախանձելի համառություն կդրսևորեք: Դա դուր կգա շրջապատողներին, շատերը ձեզ կաջակցեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնցից ընկերական կամ սիրային հարաբերություններ կսկսվեն:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Այսօր դուք իրար կես խոսքից կհասկանաք, տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի: Անհասկացողությունն ու հայացքների տարբերությունը անցյալում կմնան, հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսն արդյունավետ անցկացրեք. այդ ժամանակահատվածը հրաշալի կլինի օգտակար գործերի համար՝ և՛ ծրագրվածների, և՛ լրիվ անսպասելի հայտնվածների: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանն էլ անհապաղ կանցնեք:

Ավելի ուշ կգա հանգստանալու և ուժերը վերականգնելու համար բարենպաստ պահը: Աշխատեք շեղվել առօրյա հոգսերից, հետաձգեք հոգնեցնող գործերը: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել. դրական հույզերն այսօր շատ տեղին կլինեն, դուք ձեզ միանգամից ավելի առույգ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն սկսեք ամենահամարձակ ու անսովոր գաղափարների իրագործումից: Եթե երևակայությունը բանեցնեք, կարող եք հաջողության հասնել, որի մասին չէիք էլ երազում: Համախոհներ ու օգնականներ, չի բացառվում նաև նոր ընկերներ գտնեք:

Ավելի ուշ կգա կազմակերպչական հարցերի լուծման ու մանր-մունր գործերն անելու ժամանակը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Ամեն ինչից չէ, որ միանգամից գլուխ կհանեք, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքը չեք ստացել: Երեկոն հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն սկսեք կարևոր զրույցներից: Հենց առավոտյան ձեզ համար ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, որոնց հետ հարաբերությունները նախկինում լարված էին: Օգտակար կլինի նոր գաղափարները քննարկելը: Չի բացառվում՝ ձեզ հուշեն, թե ինչպես դրանք իրագործեք:

Ավելի ուշ կգա ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող բարդ գործերի ժամանակը: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Երեկոն հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չարժե վստահել առաջին տպավորությանն ու շտապել եզրահանգումների հարցում: Համբերությամբ զինվեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, հանգիստ մտածեք այն ամենի շուրջ, ինչ հաջողվել է իմանալ: Այդպես դուք գլուխ կհանեք իրավիճակից, կհասկանաք՝ ինչպես գործել և ինչը կօգնի ձեզ հաջողության հասնել:

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Սա լավագույն օրը չի լինի սպոնտան գնումների համար: Կողքից խորհուրդները հազիվ թե օգնեն, իսկ ահա շեղել կարող են: Ռոմանտիկ հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Սիրահարված Կույսերին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարող եք զբաղվել տնային գործերով: Այսօր դրանք ձեզ հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, իսկ ձեր ջանքերի արդյունքներից ամենայն հավանականությամբ գոհ կմնաք: Շատ բաների կհաջողվի ստեղծագործաբար մոտենալ, այդ իսկ պատճառով միապաղաղ զբաղմունքներն էլ հետաքրքիր կթվան:

Մտերիմները չեն մերժի ձեր օգնության խնդրանքը: Կարող են նոր ընտանեկան ծրագրեր հայտնվել, որոնց իրագործումը բոլորին օգուտ կտա: Դուք կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի հարազատների հետ բոլոր տարաձայնությունները մնան անցյալում, իսկ հարաբերություններն ավելի ջերմ ու ներդաշնակ դառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի ձեզ հոգեհարազատ մարդու հետ հանդիպելու համար: Կարող եք կիսվել ապրումներով ու կասկածներով, քննարկել գաղափարներն ու ծրագրերը, բացի այդ, կհաջողվի նաև ուրախության առիթներ գտնել: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին նախասիրությանը, որը ձեզ կրկին դրական հույզեր կպարգևի:

Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի համար բարդ ու հոգնեցնող գործեր ծրագրելը: Այդ հատվածում օգտակար կլինի հոգսերից շեղվելը, իսկ ավելի լավ կլինի պայմանները փոխելն ու ինչ-որ հետաքրքիր վայրում լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք ուշադիր լինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Այսօր ձեզ համար հեշտ չի լինի ուրիշների զգացմունքները հասկանալը, կռահելը, թե ինչ կա մտերիմների հոգում: Բայց բարյացակամությունն ու հոգատարությունը կօգնեն ձեզ խուսափել սխալներից, տհաճ զրույցներից: Օրը հարմար կլինի ընդհանուր ծրագրեր կառուցելու և դրանք քննարկելու համար: Դա բոլորին լավատեսության լիցքեր կհաղորդի:

Հնարավոր են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի. ամենայն հավանականությամբ դուք պիտանի իրեր կգնեք կամ օգտակար ներդրումներ կանեք, օրինակ՝ սեփական կրթության մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համեստություն մի արեք: Օրը հարմար կլինի սեփական հաջողությունների մասին պատմելու համար: Թող շրջապատողներն իմանան, թե ինչի եք կարողացել հասնել ու ինչ եք սովորել: Ձեր ձեռքբերումները շատերին կհետաքրքրեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ:

Ֆինանսների, ներդրումների հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Նույնիսկ նախկինում կոմերցիոն գործունեությամբ չզբաղված Այծեղջյուրները այսօր կկարողանան շահավետ գործարքներ կնքել: Հաջող գնումներն էլ շատ հավանական են: Օրվա երկրորդ կեսը հին ընկերներից հաճելի լուրեր է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համառություն դրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին: Այսօր ամեն ինչ ինքն իրեն հաջող չի դասավորվի, պիտի ջանքեր գործադրեք հաղթանակներով ուրախանալու համար: Բայց դա ձեզ դուր կգա, քանի որ առաջադրանքները հետաքրքիր կլինեն, դուք ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը:

Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ շատ եք վիճել: Անսպասելիորեն կպարզվի, որ դուք ավելի շատ ընդհանուր բան ունեք, քան ենթադրում էիք: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան ու շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լսեք, թե ինչ են ասում ձեր ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ: Այսօր դուք կկարողանաք շատ օգտակար խորհուրդներ ու հուշումներ ստանալ, որոնք էլ կօգնեն կողմնորոշվել իրավիճակի մեջ ու որոշել՝ ինչպես գործել: Կհաջողվի ժամանակին նկատել մանր-մունր սխալներն ու արագ ուղղել դրանք:

Օրը հարմար կլինի կահույք, կենցաղային տեխնիկա և այլ իրեր գնելու համար, որոնցից մտերիմների հետ միասին կօգտվեք: Ճիշտ ընտրություն կատարելը դժվար չի լինի: Բացի այդ, կարող եք ազատվել անպիտան դարձածից: Հնարավորություն կունենաք շահավետ վաճառել այն, ինչը ձեզ այդպես էլ պետք չի եկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1787 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0