2025 թվականի մայիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 281 | 21:00 | |
Մայիսի 10-ը բաղկացած է լուսնային 13-րդ և 14-րդ օրերից: Լուսինը Կշեռք համաստեղությունում է: Լուսնային 13-րդ օրը կախարդական է, տեղեկատվության կուտակման, շփումների կազմակերպման, ուսումնասիրության, խորհրդատվության դիմելու, անցյալը շտկելու օր է։ Բարենպաստ է ուսման, կերակուր և հաց պատրաստելու, կենցաղային իրեր կուտակելու, ձեռք բերելու, արտադրելու համար։ Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճանապարհորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այդ օրը հիանալի յուրացվում և աշխատում են դեղամիջոցները, կոսմետիկան, ընթանում են երիտասարդացման գործընթացներ: Լուսնային 14-րդ օրը կարևոր օր է, ուժ, իրական գործողություններ ֆիզիկական աշխարհում։ Բարելավման փուլերի սկզբի օր է։ Բարենպաստ է ճանապարհորդելը, խաղալը, առևտրով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալը և սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է ցանկացած կախարդական գործունեությամբ զբաղվելը, տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը։ Այս օրվա հիվանդությունները արագ և հեշտությամբ անցնում են: Խորհուրդ է տրվում մաքրել օրգանիզմը թույներից և թափոններից։ Այս օրը հոգեբանությունը ծանրաբեռնված է, հնարավոր են տրամադրության փոփոխություններ: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ցուլ նշանում է: 21-րդ արևային օրը կկապված է ուսուցման և ուսուցչի հետ։ Տիեզերքի բոլոր ուժերի օրն է։ Կարող են հայտնվել մեզ հետ կարմայական կապ ունեցող մարդիկ։ Խորհուրդ է տրվում սկսել կյանքի նոր ցիկլեր, վիճակ նետել, զբաղվել էներգետիկ բուժմամբ։ Խորհուրդ չի տրվում վիրաբուժական վիրահատությունները։ Օրվա գույներն են մուգ կապույտը, տերակոտան, երկրի գույնը, բայց ոչ բաց կապույտը, գույների խայտաբղետ համադրությունները խորհուրդ չեն տրվում: Խորհուրդ է տրվում օգտագործել ծանր սնունդ, բացառությամբ մսի, սնկերի և արմատային բանջարեղենի: Երազները մարգարեական են, եթե դրանցում տեսնում ենք մեր շրջապատը։ |
|