2025 թվականի ապրիլի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Ապրիլի 5-ը բաղկացած է լուսնային 7-րդ և 8-րդ օրերից: Լուսինը Խեցգետին համաստեղությունում է:
Լուսնային 7-րդ օրը տարերքի, բնության ոգիների հետ աշխատելու ժամանակ է, աղոթքի, գրքերի և գրառումների մասին հոգալու օր է:
Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը, ցանկալի է, որ այս օրն արկածներ լինեն։
Անբարենպաստ է հավ, ձու ուտելը, աման ջարդելը, գրքեր, թուղթ, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին չարիք մաղթելը, երեխաներին նախատելը։
Պետք է ուշադրություն դարձնել թոքերին։ Լավ է վիրաբուժական վիրահատությունների համար, բայց նաև ամենաքիչ բարենպաստ է ատամները քաշելու համար:
Լուսնային 8-րդ օրը ապաշխարության և մեղքերի թողության, փոխակերպումների, դեղամիջոցների և պատրաստուկների պատրաստման, ճշգրիտ գիտությունների և սեփական անձի վրա աշխատաալեու օր է:
Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորումը, վերապլանավորումը, վերադասավորումը։
Անբարենպաստ է լողալը, լվացք անելը, ալկոհոլ խմելը։
Կարող եք ծոմ պահել, մաքրել ստամոքսն ու աղիքները։ Բացի ստամոքսից, պետք է ուշադրություն դարձնել ծայրամասային նյարդային համակարգին։ Հարմար օր է բոլոր հիվանդությունների, հատկապես բարդ հիվանդությունների համար դեղեր պատրաստելու համար։
Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Խոյ նշանում է:
16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքը, արդարությունը, խիստ և մաքուր օր է: Սա ծեսի, օրենքի, պարտքերի վճարման օրն է։
Խորհուրդ է տրվում պահպանել կարգապահությունը, տանը վերականգնել կարգուկանոնն ու մաքրությունը, կարգի բերել, աշխատանքի անցնել, պայմանագրեր կնքել, քիչ խոսել։ Լավ է նայել արևին և աղոթել կրակին:
Խորհուրդ չի տրվում դրժել խոստումները:
Օրվա գույներն են կապույտը, խիստ երանգները։ Բացասական են դեղինը և կանաչը:
Օգտագործեք հում, դառը, աղի և կծու սնունդ ու քիչ հեղուկ։ Միսը խորհուրդ չի տրվում:
Երազները կոնկրետ են և իրականանում են առաջիկա օրերին։