2025 թվականի ապրիլի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Ապրիլի 15-ը բաղկացած է լուսնային 17-րդ և 18-րդ օրերից: Լուսինը Կարիճի համաստեղությունում է:
Լուսնային 17-րդ օրը ներքին ազատություն ձեռք բերելու շրջան է, պտղաբերության, էքստազի և գոյության ուրախության օր է։ Նրա բնութագրերի մեջ աչքի ընկնող կողմը սերն է, բայց չպետք է գլուխը կորցնել և զգույշ լինել. իր անվերահսկելի էներգիաների պատճառով այն պարունակում է բազմաթիվ անակնկալներ։
Այս օրվա արդյունքները կարող են շատ տարբեր լինել. ամենաբարձր մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, ամենացածր մակարդակում՝ բռնություն և հարբեցողություն։
Բարենպաստ է ճանապարհորդելը, առևտրով և հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոնակատարություններ և տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանքը
Անբարենպաստ է հոգնեցուցիչ և ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, ինքներդ ձեզ գերագնահատելը:
Տրավմատիկ օր է:
Լուսնային 18-րդ օրը պասիվ, խաբեության, ինտրիգների և մեքենայությունների օր Է։ Շրջապատող իրականությունը մեր ներքին էության, մեր մտքերի և գործողությունների հայելային արտացոլման նման է՝ մենք հաղթահարվում եՆ գայթակղությունները։
Բարենպաստ է ճանապարհորդելը, ունայնության, եսասիրության և վատ սովորությունների դեմ պայքարելը։
Անբարենպաստ է շատ խմելը և ծխելը, պլանավորելը, «պիտակներ կախելը»՝ սրվում է ենթակայության զգացումը, ինչպես նաև սեփական և ուրիշների թերությունները։
Ուշադրություն դարձրեք ձեր երիկամներին. դրանք այս օրը թուլանում են։ Մաշկի մաքրում, մերսումներ, լվացումներ. խորհուրդ է տրվում երիտասարդացում։ Միս ուտելը խորհուրդ չի տրվում. ավելի լավ է ընկույզ ուտել, ավելի շատ բուսական յուղ (ներառյալ մերսման ժամանակ որպես քսող յուղ):
Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Խոյ նշանում է:
26-րդ արևային օրը բացահայտվում են գանձեր, որոնք ճակատագրի նվերներ են տալիս: Նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, միսիոներական աշխատանքին և ուրիշներին օգնելուն։ Շահույթի, խոշոր ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։
Խորհուրդ է տրվում պահպանել ծեսերը և կարգը։ Սա ժամանակ է գույքի հետ հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթեր մշակելու, քարերի և հողի հետ աշխատելու համար։ Հարմար է մարմնի, մաշկի մաքրման և ատամնաբուժական բուժման համար։ Լավ է նվերներ տալը։
Խորհուրդ չի տրվում մազերը կտրել ո՛չ իրականում, ո՛չ էլ երազում։
Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը և կարմիրը։
Կարող եք ուտել ամեն ինչ, բայց կաթնամթերքն ավելի լավն է։