ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի փետրվարի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 750 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 9-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 11:46-ից՝ Կշեռքի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:37-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է գիտակցության մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Զգույշ եղեք նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելն ու մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդանց համար: 

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 21:37-ից, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների և հռետորների օր է: Բարենպաստ է տանը լինելը, տնտեսության հարցերով զբաղվելը, ընտանիքի հետ լինելն ու ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը:

Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Ճակատագիրն այսօր նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգապահությանը: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու օր է: Լավ է նվերներ անեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 750 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0