2023 թվականի հոկտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 916 | 21:00 | |
Հոկտեմբերի 28-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 14:44-ից՝ Ցուլի: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:50-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք կատարելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու թեթև կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 16:50-ից, մարմնային գայթակղությունների օր է, ուստի պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարող եք թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում ժամանակ անցկացնել փողոցում՝ մարդկանց մեջ, նեղացնել ընտանի կենդանիներին, տխրել, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ, վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Լավը կլինեն չարտահայտված գույները, արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես արևածագից կամ մայրամուտից առաջ: |
|