ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 500 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 10-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 21:44-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:26-ը, տեղեկատվություն հավաքելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տնտեսության համար իրեր գնելը կամ պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, եղած հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կաշխատեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 20:26-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սիրո և ներողամտության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեության մեջ լինել, աշխատել հողամասում, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 500 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0