2022 թվականի նոյեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 427 | 21:00 | |
Նոյեմբերի 23-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 23:15-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:40-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր ցանելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Ուշադիր եղեք գլխին, հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 07:40-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Աղետների և անկումների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելն ու տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակման օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների և արկածների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի և էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Խուսափեք մուգ գույներից, որոնք դեպի իրենց կձգեն բացասականը: Լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե տեսնեք առավոտյան ժամերին: |
|