Աստղագուշակ․ ապրիլի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3055 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործնական ակտիվությունը կաճի, օրն էլ կապված կլինի աշխատանքային նշանակալի հաջողությունների հետ: Չեք վախենա ձեզ վրա պատասխանատվություն վերցնել ու ինքնուրույն որոշումներ ընդունել: Դա ձեզ շատ պետք կգա: Աշխատեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն օգնության խնդրանքով: Այն, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեզ էլ օգուտ կտա: Օրը հարմար է ազդեցիկ անձանց, իշխանական օրգանների ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար: Հավանական է՝ պարգևատրում ստանաք վաղուց արված գործի համար: Պարգևատրումը մեծ կլինի, գումարն էլ՝ շատ տեղին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է, որը հիանալի է աշխատանքի ու անձնական կյանքի հետ կապված կարևոր հարցերը լուծելու համար: Այն հեշտ հաղթանակներ ու անսպասելի հաջողություններ է խոստանում: Որոշ դժվարություններ կծագեն նոր գործերում, բայց այստեղ էլ անպայման հաջողության կհասնեք, եթե առաջին փորձից հետո չնահանջեք: Պետք կգան մեծերի խորհուրդները: Որոշ Ցուլերը ինքնատիպ գաղափարներ ու պլաններ կունենան, որոնք մտերիմների կողմից հասկացված չեն լինի: Բայց երկար բացատրություններից հետո աջակցություն կստանաք, և այն ավելորդ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վճռական տրամադրված կլինեք ու ունակ կլինեք հաղթահարել ճանապարհին ծագած խոչընդոտները: Էներգիան ու նպատակասլացությունը ձեզ հմայք կհաղորդեն, որի հանդեպ այսօր ոչ ոք անտարբեր չի մնա: Օրը նոր ծանոթություններ է խոստանում, չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Սիրո մեջ հաջողակ կլինեն նույնիսկ նրանք, ովքեր նման ակնկալիք չունեին: Աստղերը հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ են պատրաստել: Դրանցից մեկի շնորհիվ կկարողանաք վնասազերծել հին թշնամիներին, իսկ մրցակիցներին էլ՝ թողնել հետևում: Կարևորը պետք եղած պահին խուճապի չմատնվելն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգիստ, նույնիսկ մի քիչ ձանձրալի օր է: Նրա առաջին կեսին շատ կարևոր կլինի հետաքրքիր ու օգտակար գործերի վրա կենտրոնանալը, այլ ոչ թե տհաճ հուշերին տրվելը: Հակված կլինեք ինքներդ փչացնել ձեր տրամադրությունը, հուզվել այնպիսի բանի պատճառով, որն ուղղելն այլևս անկարելի է: Հոգեբանական կոնֆլիկտը, ներքին խնդիրները չլուծելը կհուսահատեցնեն: Շրջապատողներին ձեզ հասկանալը դժվար կլինի, դա է պատճառը, որ նրանց նկատողությունները հաճախ անտեղի, կոպիտ ու հիմար կթվան: Օրվա երկրորդ կեսն ավելի հագեցած կանցնի: Հույզերը կկայունանան, ձեր տրամադրությունն էլ կլավանա: Կարող եք շատ օգտակար բաներ անել ձեր ու մյուսների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հետաքրքիր հանդիպումների ու կարևոր զրույցների ժամանակ է: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կգրավեք ձեր գաղափարներով ու պլաններով: Ուզածին հասնելու համար խորամանկելու, ընդդիմախոսի վրա ճնշումներ գործադրելու կարիք չի լինի, բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել. հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները: Կողքից ինչ-որ մեկի ազդեցության տակ ընկնելով՝ սխալ գործելու վտանգի կենթարկեք ձեզ: Խոստումներ տալուց առաջ մտածեք՝ արդյոք կարողանալու եք կատարել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Չնայած նրան, որ շփումների ժամանակ կարող են դժվարություններ ծագել՝ օրը վատն անվանել չի կարելի: Խոսքն ավելի շուտ բազմաթիվ փոքրիկ անհաջողությունների մասին կլինի, քան լուրջ խնդիրների, այնպես որ՝ մի շտապեք նահանջել: Ամենայն հավանականությամբ կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը, իսկ հարուստ կենսափորձն անպայման կօգնի այդ հարցում: Հնարավոր են կորուստներ ու ֆինանսական վնասներ. դրանց հանգիստ վերաբերվեք, աշխատեք չկորցնել խելամտությունը: Սիրելիի հետ հարաբերություններում խուսափեք ակնարկներից. ինչքան անկեղծ լինեք այսօր, այնքան լավ կդասավորվեն հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամենաթեթև ու հաճելի օրը չէ, բայց դրական միտումների ազդեցությունը երբեմն կզգացվի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր փորձում են խնդիրներին ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, չեն վախենում փորձարկումներ անել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ, շատ դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Սրտին մոտ կընդունեք փոքրիկ թյուրիմացությունները, կբարկանաք դատարկ բաների պատճառով: Անհարմար իրավիճակում հայտնվելու, ծիծաղի առարկա դառնալու վտանգ կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսին հաճախ տարաձայնություններ ու կոնֆլիկտներ կառաջանան: Պատրաստ կլինեք ցանկացած մանրուքից խնդիր սարքել, իսկ շրջապատողները ձեզ դրանում հաճույքով կօգնեն: Այս պայմաններում արդյունավետ աշխատանքի մասին խոսելն անգամ ավելորդ է: Շատ ժամանակ կծախսվի վեճերի վրա, իսկ հանգիստ քննարկումներն արագ մեղադրանքների փոխանակման կվերածվեն: Դրական միտումների ազդեցությունը օրվա երկրորդ կեսին կուժեղանա, ու կյանքն ավելի թեթև, ուրախ կդառնա: Այդ ժամանակահատվածը հարմար է բարդ խնդիրների, կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու համար: Այն բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր մի փոքր հանգստությունն ու լռությունը ձեզ չէր խանգարի: Բայց դուք հնարավորություն չեք ունենա ինքներդ ձեզ հետ միայնակ մնալ ու մտորել տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Լրիվ հակառակը. ձեզ բազմաթիվ հանդիպումներ, երկար զրույցներ են սպասվում, ընդ որում՝ դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն: Հույզերն անկայուն կլինեն, այնպես որ՝ ձեր տրամադրությունը դատարկ բանի պատճառով կփչանա: Երբեմն կբարկանաք նրանց վրա, ովքեր մեղավոր չեն ձեր խնդիրների համար, մտերիմներին կվիրավորեք կտրուկ բառերով ու սուր նկատողություններով: Բայց լուրջ կոնֆլիկտները քիչ հավանական են. բացի այդ, ժամանակին կխոստովանեք, որ ճիշտ չէիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հետաքրքիր ու հագեցած օր է: Շփումների համար բաց կլինեք, հաճախ կասեք այն, ինչ առաջինը մտքին կգա ու դրա հետ մեկտեղ՝ խելամտություն կունենաք ոչ ոքի չվիրավորել ու չվշտացնել: Կառուցողական կանցնեն գործնական բանակցությունները, կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել, նոր ծանոթներն էլ կուզենան ավելի հաճախ հանդիպել ձեզ: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում ֆինանսական կորուստները: Փոխարենը դա բարենպաստ ժամանակ կլինի սիրային հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար է ժամադրության, սիրելիի հետ շփումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հիանալի է կոմերցիոն գործունեության համար: Անպայման ինչ-որ գործարք կնքեք, նույնիսկ եթե նման բան նախկինում երբեք չեք արել. այն ամենայն հավանականությամբ հաջող կլինի: Կարող եք նաև չպլանավորված գնումներ անել: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ ու հնարավորություններ կբացվեն: Ինտուիցիան շատ ուժեղ կլինի, նրա հուշումներն էլ հստակ ու օգտակար կլինեն և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Օրը հին կապերը վերականգնելու և այն մարդու հետ հաշտվելու շանսը կտա, որի հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործունյա, էներգիայով լի ու աննկուն կլինեք: Օրը մեծ ձեռքբերումներ, հարգանքի արժանի հաղթանակներ կբերի: Ինքնագնահատականը կբարձրանա, ապագային հիմնավոր լավատեսությամբ կնայեք: Անպայման համախոհներ կգտնեք, որոնք կուզենան ձեզ հետ միասին շարժվել դեպի նպատակը: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ ընկերական կամ սիրային բնույթ կստանան: Սակայն երբեմն իրենց մասին կհիշեցնեն նաև բացասական միտումները: Հենց դրանց պատճառով համընդհանուր սեփականություն կդառնա այն ինֆորմացիան, որը կնախընտրեիք գաղտնի պահել: Որոշ Ձկներ նաև բամբասանքների զոհ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|