ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 22.04 - 28.04
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2430 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը հեշտ չի լինի, բայց դա ձեզ հազիվ թե վախեցնի: Հակառակը, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, ուժերի ու ոգևորության ներհոսք կզգաք. ինչքան բարդ լինեն առաջադրանքները, այնքան ձեզ համար հետաքրքիր կլինի դրանք լուծելը: Հավանական են նոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց գաղափարները ձեզ անտարբեր չեն թողնի: Հնարավոր է սիրային, ընկերական կամ գործնական հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Հաջող գնումներ անելու կամ գումարը հեռանկարային նախագծերի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք: Ֆինանսներին վերաբերող հարցերում չեք սխալվի: Զարմանալի չէ, որ շրջապատողները անընդհատ կդիմեն ձեզ խորհուրդների հարցով:

Սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք և միշտ չէ, որ շրջապատողները ձեզ բարյացակամորեն կնայեն: Այնպես որ՝ ձեր սխալներն ու թերացումները աննկատ չեն մնա: Աննկատ չեն մնա նաև դրանք ուղղելու ձեր փորձերը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած որոշակի դժվարություններին, որոնք այս շաբաթ անխուսափելի կլինեն, դուք գլուխ կհանեք մասնագիտական խնդիրների լուծումից: Ձեզ անսովոր ու հետաքրքիր գործեր են սպասվում: Դրանք հնարավորություն կտան ցույց տալ, թե ինչի եք ունակ, այնպես որ՝ մի կորցրեք ձեր շանսը: Մարդիկ, ովքեր նախկինում ձեզ թերագնահատել են, կփոխեն իրենց կարծիքը: Հավանական է գործնական հարաբերությունների, հեռանկարային համագործակցության սկիզբ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: Օգտակար կլինի սեմինարներին, դասախոսություններին մասնակցությունը, որոնք կոգևորեն ու էներգիայով կլցնեն նրանց, ովքեր վերջերս թևաթափ էին եղել: Նոր նախասիրությունը ժամանակի հետ նաև գումար կբերի ու թույլ կտա ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ գրավիչ առաջարկներ կանեն: Անձնական հարաբերություններում նոր հեռանկարներ կբացվեն: Համարձակ նախաձեռնություն ցուցաբերեք ու մի կասկածեք, որ ամեն ինչ ձեր ուզածով է լինելու:

Շաբաթը վատը չէ ուղևորությունների համար, այդ թվում՝ հեռավոր ու երկարատև: Հնարավոր է, դրանք կապված լինեն աշխատանքի հետ ու թույլ տան շահավետ գործարքներ կնքել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին հնարավոր են դժվարություններ գործնական շփումներում, կոնֆլիկտներ աշխատավայրում, տարաձայնություններ գործընկերների հետ: Բայց այս բոլոր դժվարությունները հաղթահարելի կլինեն: Միանգամից կհասկանաք դա ու չեք անհանգստանա: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, բարդ իրավիճակներում կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Հույս դրեք ինտուիցիայի վրա. ներքին ձայնը կհուշի, թե երբ է պետք գործել, իսկ երբ է պետք սպասել հարմար պահի: 

Ֆինանսական գործերում զգուշություն է պետք, այնպես որ՝ չարդարացված ծախսերի, անուշադրության պատճառով կորուստների հավանականությունը շատ մեծ է: Արժեքավոր իրեր կորցնելու վտանգ կա: 

Շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը նշանակալիորեն դեպի լավը կփոխվի, և այդ հատվածում շատ նախաձեռնություններում հաջողությունը կուղեկցի ձեզ: Եկել է գործնական հարաբերությունները զարգացնելու ու հին կապերն ամրապնդելու համար հարմար ժամանակը: Հնարավոր է գործարքներ կնքեք, որոնք մեծ եկամուտ կբերեն:

Չեն բացառվում նոր սիրային տարվածությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ խնդիրներ էլ որ ծագեն այս շաբաթ, դուք կպահպանեք լավատեսությունն ու սեփական անձի հանդեպ հավատը: Բավականաչափ էներգիա կունենաք ցանկացած դժվարություն հաղթահարելու ու անկախ պայմաններից դրված նպատակներին հասնելու համար: Հետաքրքիր է, որ ձեր օրինակին հետևել ցանկացող մարդիկ չեն կարողանա նույնքան փայլուն արդյունքների հասնել ու ստիպված պետք է լինեն բավարարվել քչով: 

Շաբաթը շատ հարմար է ընկերական հանդիպումների ու ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Կարող եք հյուրեր ընդունել, գործընկերներին ձեր տուն կանչել: Ձեզ մոտ հիանալի կստացվի իմպրովիզացված միջոցառումների ու մտերիմների համար ընտանեկան տոների կազմակերպումը: 

Արժե կենտրոնանալ գործնական հարաբերությունների զարգացման վրա. հենց հիմա կապեր կհաստատեք, որոնք շուտով օգտակար կլինեն: Հովանավորներ ու ներդրողներ գտնելու շանս կա: 

Ողջ շաբաթը բարենպաստ է գնումների համար: Ճաշակը ձեզ հուսախաբ չի անի, նույնիսկ շատ էքստրավագանտ ձեռքբերումները հաջող կլինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը անհանգիստ ու տագնապալի կթվա: Այդ հատվածում տեղի ունեցող շատ իրադարձություններ ճիշտ գնահատելը դժվար կլինի: Հաճախ չեք կռահի, թե ինչով է պայմանավորված շրջապատի վարքը, սեփական գործողությունների մոտիվներն էլ մինչև վերջ չեք հասկանա: Բայց երբ գլուխ հանեք իրավիճակից, կտեսնեք, որ այն այնքան էլ վատը չէ, ու դա դժվարությունները հաղթահարելու առաջին քայլը կլինի: 

Շրջապատի հետ հարաբերությունները հարթ չեն լինի, հնարավոր են վեճեր գումարի պատճառով, պարտականությունները կիսելու հետ կապված կոնֆլիկտներ: Միայն դուք կարող եք խաղաղություն հաստատել, վերադարձնել փոխհասկացողությունն ու ներդաշնակությունը, այնպես որ՝ աշխատեք խելամիտ լինել ու պրովոկացիաներին չտրվել: 

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կլինի: Կտրամադրվեք լուրջ աշխատանքի, գործերում հիանալի արդյունքների կհասնեք: 

Բարենպաստ ժամանակ է փաստաթղթերի, պետկազմակերպություններ այցերի, պաշտոնյաների հետ կապեր հաստատելու հետ կապված խնդիրների լուծման համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետաքրքիր գործերով, նոր հնարավորություններով ու գրավիչ հեռանկարներով լի հաջող շաբաթ է: Կարող եք շատ օգտակար բաներ անել ինչպես շրջապատի, այնպես էլ անձնապես ձեզ համար: Հարմար ժամանակ է առաջատարի հատկանիշները դրսևորելու, ձեր կողքին ձեր պլանները, գաղափարներն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց միավորելու համար: 

Ընկերներից ու գործընկերներից հուզական աջակցություն ու իրական օգնություն կստանաք: Լավ կդասավորվեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերությունները, չեն բացառվում ծառայողական սիրավեպերը: 

Ֆինանսական տեսանկյունից շաբաթը բարենպաստ է: Այդ ոլորտում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները թույլ կտան կոմերցիոն գործունեության մեջ հաջողության հասնել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում երբեք դրանով չեն զբաղվել: 

Կարող եք զբաղվել իրավաբանական ու ընտանիքի անդամների ունեցվածքի հետ կապված հարցերով: Այստեղ ձեզ կհաջողվի օպտիմալ լուծում գտնել:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հազիվ թե հեշտ ու անամպ լինի, բայց դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Ամենայն հավանականությամբ պետք կգա հին փորձը, օգտակար կլինի այն, ինչ սովորել եք շատ վաղուց: Բարդ աշխատանքից չեք վախենա, խոչընդոտների առաջ չեք ընկրկի, այնպես որ՝ այնպիսի արդյունքների կհասնեք, որոնց մասին մյուս նշանների ներկայացուցիչները կարող են միայն երազել: Ճիշտ է, շատ ապրումներ կունենաք, բայց կպահպանեք առողջ բանականությունը, թույլ չեք տա, որ հույզերը հաղթեն խելամտությանը:

Մի շտապեք որոշումներ ընդունել. այս շաբաթ ամեն քայլը պետք է լավ մտածված ու պլանավորված լինի: Համախոհներին զգուշությամբ ընտրեք, վստահեք միայն նրանց, ովքեր արդեն ապացուցել են, որ արժանի են այդ վստահությանը: Նոր ծանոթների հետ զգոն եղեք, հատկապես՝ շաբաթվա երկրորդ կեսին:

Լավ կդասավորվեն կանանց հետ հարաբերությունները նրանք խելամիտ խորհուրդներ կտան, կօգնեն դժվար իրավիճակներում ու հուսալի համախոհներ կդառնան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահեշտ ու հաճելի շաբաթը չէ: Մի թուլացեք, աշխատեք միշտ պատրաստ լինել իրադարձությունների ամենաանհավանական ընթացքին: Կարող եք ձեր մեղքով կամ ուրիշի սխալի հետևանքով բարդ իրավիճակում հայտնվել: Երկու դեպքում էլ կարևոր է չհուսահատվել ու շարունակել առաջ շարժվել: Ինչքան քիչ անհանգստանաք, այնքան արագ կհաջողվի անհրաժեշտ արդյունքների հասնել:

Երբեմն լարված կլինեն շրջապատի, այդ թվում՝ այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց սովոր եք վստահել: Սա խարդավանքների բացահայտման, բարդ ու խճճված իրավիճակների լուծման ժամանակ կլինի: Կոնֆլիկտները, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում, ակներև կդառնան ու դրանց վրա աչք փակել այլևս չի ստացվի. եկել է տարաձայնությունները հարթելու ժամանակը:

Հետևեք ձեզ, ձեր հուզական ռեակցիաներին, մտքերին ու զգացմունքներին: Ինքներդ ձեզանից գլուխ հանելու, ներքին ներդաշնակության հասնելու հնարավորություն կա: Ուշադիր եղեք ձեր առողջությանը. ինքնազգացողության վատացման վտանգ կա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ կարևոր է հանգստություն պահպանել: Եթե հույզեր շատ լինեն, այնպիսի բան կանեք կամ կասեք, որի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատի հետ հարաբերությունները. չի բացառվում, ինչ-որ մեկը մանիպուլյացիայի է ենթարկում ձեզ, իր հետաքրքրությունների համար օգտագործում է ձեր լավագույն որակները:

Հնարավոր են կոնֆլիկտային սուր իրավիճակներ, վեճեր աշխատավայրում, իրավաբանական դժվարություններ: Ստիպված եք լինելու գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնք սովոր են խորամանկել ու ստել, այնպես որ՝ ուշադիր եղեք ու մի հավատացեք այն ամենին, ինչ ձեզ կասեն:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից ավելի հեշտ ու հանգիստ կանցնի, թույլ կտա լուծել նախկինում ծագած հարցերը: Օգտվեք հարմար պահից գործերում կարգուկանոն հաստատելու, նոր գործողությունների նախապատրաստվելու համար:

Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավոր է նոր սիրավեպերի սկիզբ, իսկ արդեն գոյություն ունեցող կապերն ավելի ամուր կդառնան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Կարող եք լուծել ամենաշտապ ու կարևոր հարցերը, կարգուկանոն կհաստատեք մասնագիտական գործերում, ինչպես նաև գլուխ կհանեք այն ընտանեկան խնդիրներից, որոնք ձեզ վերջին շրջանում անհանգստացնում էին: Նշանի որոշ ներկայացուցիչների առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն, մյուսներն էլ հին բիզնես-նախագծերը կամ ստեղծագործ մտահղացումները կյանքի կոչելու հնարավորություն կստանան:

Ավելի ուշ կզգացվեն բացասական միտումները: Կարող եք դժվարությունների բախվել, հուզական դաշտն էլ կլարվի: Հավանական են նյարդայնության ու բարկության նոպաներ, ինքնավերահսկողությունը պահպանելը դժվար կլինի:

Շաբաթվա վերջին մոտ իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, ստիպված եք լինելու գործ ունենալ այն մարդկանց հետ, որոնք ձեզ լուրջ վնաս են հասցրել: Աշխատեք հանգստություն պահպանել. դժվարությունները հաղթահարելի են, ամեն ինչ կախված կլինի ձեր ներքին տրամադրվածությունից:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է աշխտանքի համար: Պատրաստ կլինեք առավելագույն ջանքեր գործադրել դրված նպատակներին հասնելու համար: Չի առաջանա մի խոչընդոտ, որը կխանգարի ձեզ հասնել ուզածին: Ունակ կլինեք դիմակայել բացասական ազդեցություններին ու կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, նույնիսկ եթե ստիպված լինեք վիճել ամենաազդեցիկ անձանց հետ: 

Ինչ էլ որ ստանձնեք, կհաջողվի հիանալի արդյունքի հասնել, և դա վերաբերում է նույնիսկ հատուկ գիտելիքներ ու հմտություններ պահանջող լրիվ նոր գործերին: 

Ավելի ուշ բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա, փոքրիկ թյուրիմացություններ ու դժվարություններ կառաջանան, որոնք թևաթափ կանեն ձեզ: Նույնիսկ սովորական գործերից գլուխ հանելը բարդ կլինի: Ամենավտանգավորը սեփական հնարավորությունները գերագնահատելն է. հենց դա խնդիրների կհանգեցնի, որոնց լուծումը շատ ժամանակ ու ուժեր կխլի: Բայց բոլոր դեպքերում լավ է հույս դնել սեփական ուժերի վրա: Շրջապատողները կարող են երբեմն օգնել ձեզ, բայց նրանց աջակցությունն այնպիսին չի լինի, որպիսին կուզենայիք: Շատ անցանկալի է խնդրանքներով դիմել նրանց, որոնց չեք համակրում և որոնք ինչ-ինչ պատճառներով ձեզ մոտ վստահություն չեն առաջացնում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը ձեզ շատ բաներ սովորելու, օգտակար գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն կտա: Կհաջողվի իրագործել ստեղծագործ մտահղացումները, նոր գաղափարներ ու պլաններ կունենաք, որոնք կկարողանաք արագ կյանքի կոչել:

Շաբաթը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար՝ սկսած ամենահասարակներից, վերջացրած նորերով: Կարող եք հույս դնել ընկերների ու ծանոթների, նոր ու փորձված համախոհների վրա: Այս շաբաթ սկսվող ցանկացած հարաբերություն օգտակար կլինի, նոր հեռանկարներ կբացի ու կընդլայնի հորիզոնները: Դա վերաբերում է և՛ անձնական ոլորտին, և՛ աշխատանքին: Մտերիմների հետ հիանալի լեզու կգտնեք, չնայած նրանց ձեր արարքները միշտ չէ, որ հասկանալի կլինեն:

Ֆինանսական պատկերը բարենպաստ է, կարող եք լավ գումար աշխատել, չնայած՝ դա ջանքեր չի պահանջի: Որոշ Ձկներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ կհասկանան՝ ինչպես եկամուտ ստանալ իրենց նախասիրություններից:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2430 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7