Աստղագուշակ․ մայիսի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3546 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի կողմ թողեք կեղծ համեստությունն ու աշխատեք ձեր հաջողությունների մասին պատմել բոլոր նրանց, ովքեր կարող են հետաքրքրվել դրանցով: Դա որպես պարծանք չի դիտվի, քանի որ դուք ոչինչ չեք ուռճացնի: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին համախոհներն ու գործընկերները. շուտով նրանցից հետաքրքիր առաջարկներ կստանաք: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների ու երազանքների մասին: Դուք բաց չեք թողնի ուրիշների համար օգտակար բան անելու հնարավորությունը, շրջապատողներն էլ նույն կերպ կվարվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Պահպանեք ինքնատիրապետումը: Հենց այն այսօր կօգնի ձեզ հասնել դրված նպատակներին, իրագործել հին ծրագրերը, որոնք նախկինում չափազանց համարձակ էին թվում: Չի բացառվում՝ օգնություն առաջարկեն մարդիկ, որոնց հետ վերջին շրջանում լեզու չէիք գտնում: Համատեղ գործունեությունը հնարավորություն կտա վեճից հետո հաշտվել ու վերականգնել նորմալ հարաբերությունները: Զգույշ է պետք լինել գումարի հետ: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, այնպես որ՝ լավ է գնումներ չանեք ու այնպիսի գործարքներ չկնքեք, որոնք նախապես չէիք պլանավորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ, հանգիստ օր է: Դուք ինքներդ կարող եք որոշել՝ ինչով զբաղվել. նոր բան ստանձնել, թե կենտրոնանալ ավելի վաղ սկսած գործերն ավարտելու վրա: Պետք կգա շատ վաղուց ձեռք բերած փորձը: Հենց դրա շնորհիվ ցավալի սխալներ չեք անի, ուժերը զուր չեք վատնի ու կկենտրոնանաք նրա վրա, ինչն իսկապես կարևոր է: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Հնարավորություն կունենաք ամրապնդել ընտանեկան կապերը, հաշտվել այն հարազատների հետ, որոնց հետ վերջերս լեզու չէիք գտնում: Տնային գործերը հոգնեցնող չեն թվա, դուք դրանցով հաճույքով կզբաղվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը հագեցած, արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Հենց այդ հատվածն է հարմար նոր՝ և՛ հասարակ, և՛ ավելի բարդ գործերը ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է, կսովորեք նրանցից, ովքեր ավելի շատ գիտեն, կլսեք լավ խորհուրդները: Օրվա այդ հատվածում հնարավոր է պիտանի ծանոթություններ հաստատեք: Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից: Դուք սովորականից արագ կհոգնեք. ավելի լավ է հոգ տանեք ձեր մասին: Հարմար ժամանակ է նախկինում արդյունավետ բուժիչ ու պրոֆիլակտիկ պրոցեդուրաները կրկնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պետք է հանգստություն պահպանեք, և դա դժվարությամբ կտրվի: Շրջապատողները հաճախ ձեզ սխալ կհասկանան, իսկ երկար բացատրությունների մեջ խորանալու անհրաժեշտությունը կնյարդայնացնի ձեզ: Հնարավոր են վեճեր: Տարաձայնությունները կարող են ձգվել, եթե ժամանակին զիջումների չգնաք: Ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դրեք, և դուք շատ կարևոր գործերում հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք գլուխ հանել այն գործերից, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում ավարտին հասցնել: Շատ բան իր տեղը կընկնի, դուք ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ կլինի: Սկսածը կիսատ թողնելու, բոլոր գործերը հետաձգելու գայթակղությունը մեծ կլինի, բայց առողջ բանականությունը կհուշի, որ դա անել հիմա չի կարելի: Մի մոռացեք նախկինում տված խոստումների մասին: Եթե դրանք չպահեք, ավելի ուշ լուրջ դժվարությունների կբախվեք: Հավանական են անսովոր առաջարկներ. դրանց պատասխան տալուց առաջ երկար մտածեք: Ցավոք, վտանգ կա, որ ձեզ կփորձեն կասկածելի պատմության մեջ ներքաշել: Կարևոր կլինի ստացվող տեղեկատվությունը ստուգելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք շատ չհոգնել: Այսօր չարժե ուժասպառ լինել՝ փորձելով հասնել խոշոր նպատակների. ավելի լավ է բավարարվեք քչով: Եթե կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա, հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Իսկ մեծ ծրագրերի իրագործման հարցում պետք է սպասեք: Բայց դուք դրա պատճառով շատ չեք անհանգստանա: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու կգտնելը: Ձեզ կարող են հիասթափեցնել մարդիկ, որոնք նախկինում ամեն հարցում աջակցում էին: Կարևոր գործերում էլ հույս դրեք միայն ձեզ վրա: Մտերիմների հետ ավելի լավ է խոսեք թեթև ու հաճելի բանի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք, եթե համառ լինեք: Հետևողական գործեք, աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Ավելորդ շտապողականությունը կարող է նյարդայնացնել, իսկ բացասական հույզերի ազդեցության տակ սխալվելը հեշտ կլինի: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր ի վիճակի չեն հանգստություն պահպանել: Նրանք ձեզ էլ կարող են հանել հավասարակշռությունից: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Հաճախ դրանք կապված կլինեն հեռավոր ապագայի հետ, այնպես որ՝ մտածելու ժամանակ կունենաք: Չի բացառվում՝ կիրառում գտնեք նրան, ինչը սովորել եք շատ վաղուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ գործերից գլուխ հանելն ավելի բարդ կլինի, քան ակնկալում էիք: Նույնիսկ ամենահասարակ խնդրի լուծումն ավելի շատ ժամանակ կպահանջի: Դրան հանգիստ վերաբերվեք: Եթե սկսեք բարկանալ, խնդիրները միայն կխորանան: Այսօր ձեզ չէր խանգարի աջակցությունը, բայց համախոհներին ուշադիր է պետք ընտրել: Չարժե գործերը քննարկել բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են տեղյակ լինել դրանցից: Չեն բացառվում ընտանեկան թյուրիմացությունները: Կարևորը հանգստություն պահպանելն է: Մի քիչ ժամանակ կանցնի, և ամեն ինչ կհարթվի, եթե ինքներդ սխալներ չանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն առանձնանում է լարված հուզական դաշտով: Երբեմն դուք դժվարությամբ կպահպանեք ինքնատիրապետումը: Նույնիսկ սովորաբար կշռադատող ու հավասարակշռված Այծեղջյուրները հեշտությամբ կտրվեն պրովոկացիաներին, կզիջեն մարդկանց, ովքեր սովոր են ուրիշներին օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Զգոն է պետք լինել, եթե ինչ-որ մեկը համառորեն փորձի ընկերանալ ձեզ հետ: Կարևոր որոշումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ մեկ անգամ չէ, որ աջակցել են: Սեփական ինտուիցիայի վրա հույս դնել չարժե, ձեր փորձն էլ հաճախ բավարար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամենահասարակ օրը չէ, բայց այն շատ արդյունավետ կանցնի: Դուք խոչընդոտներից չեք վախենա, ոգևորությամբ կհաղթահարեք դրանք: Շատ Ջրհոսներ հնարամտության հրաշքներ կցուցադրեն ու կհասնեն նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից կփորձեք առավելագույն օգուտ քաղել: Օրվա երկրորդ կեսին կարևոր ու հոգնեցնող բան մի ծրագրեք. այդ հատվածում օգտակար կլինի հանգստանալը: Դուք արագ կվերականգնեք ուժերը, կլրացնեք էներգիայի պաշարները, ինչն էլ պետք կգա ողջ շաբաթվա ընթացքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դիտեք, թե ինչ են անում ուրիշները, ինչ սխալներ են գործում և ինչպես են հաջողության հասնում: Այսօր ուրիշի փորձն ու սեփական դիտողունակությունը ձեզ լավ ծառայություն կմատուցեն: Չի բացառվում՝ շրջապատողները ձեզ հետ կիսվեն լավ գաղափարներով, և շուտով դուք դրանք կծառայեցնեք ձեր օգտին: Որոշ Ձկներ նոր համախոհներ կգտնեք, որոնց աջակցության շնորհիվ կկարողանան կյանքի կոչել վաղեմի մտահղացումը: Աշխատեք գումարը ռիսկի չենթարկել: Սպոնտան գնումների համար լավագույն օրը չէ: Նույնը վերաբերում է նաև գործարքներին, որոնց մասին որոշումները պահի ազդեցության տակ կընդունեք: Մտածված գործողությունները հրաշալի պտուղներ կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|