ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3599 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Շատ բան հաջող կդասավորվի, դուք կգտնեք անսպասելի պատահարներից, իրադարձությունների զարմանալի ընթացքից օգուտ քաղելու ձևը: Ամենայն հավանականությամբ պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Փորձը կօգնի արագ լուծել կարևոր հարցերը:

Ձեր խաղաղասիրությունը կօգնի վերջ տալ ընտանիքում վեճերին ու կոնֆլիկտներին: Օրը հարմար է հարազատների, ընկերների, սիրելիի հետ շփվելու համար: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, ռոմանտիկ հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արդեն օրվա առաջին կեսին էներգիայի ներհոսք կզգաք: Հետագայում դրական միտումների ազդեցությունը միայն ուժեղանալու է: Հնարավոր կդառնա ամենաբարդ խնդիրների լուծումը, պատասխաններ կստանաք երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերին: 

Եթե վերջին օրերին սիրելիի հետ տարաձայնություններ են եղել, հիմա կարող եք հեշտությամբ վերջ տալ վեճերին ու վերականգնել ներդաշնակությունը: Ինտուիցիան կօգնի կռահել այն, ինչ ուզում և երազում են ուրիշները: Նրա հուշումների շնորհիվ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք է զգույշ լինել որոշումների, արարքների և արտահայտությունների մեջ. սխալներ անելու վտանգ կա: Սակայն եթե չշտապեք, հանգստություն պահպանեք և առողջ դատեք, կարող եք ժամանակը և՛ հաճելի, և՛ օգտավետ անցկացնել: Օրը հագեցած կլինի հույզերով և ապրումներով, նշանի զգայուն ներկայացուցիչների համար դժվար կլինի: Մտածեք, թե ում կարող եք դիմել աջակցության խնդրանքով. այն ավելորդ չի լինի:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Նշանի որոշ ներկայացուցիչների հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է շփումների համար: Դուք կկարողանաք ում ասես համոզել ձեր ճշմարտացիության մեջ, նույնիսկ այն մարդկանց, որոնց հետ վերջերս հաճախ ու թեժ վիճում էիք: Ջանքերի միավորումը նոր նախաձեռնություններում հաջողություններ է խոստանում: Բացի այդ, հետաքրքիր առաջարկներ կստանաք, որոնք չարժե մերժել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

Կհաջողվի խուսափել մտերիմների հետ վեճերից, իսկ երբեմն-երբեմն առաջ եկող մանր տարաձայնությունները կհաջողվի կատակով հարթել: Հարմար օր է տան համար օգտակար իրեր գնելու համար, օրինակ՝ կահույք ու կենցաղային տեխնիկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչքան շատ ժամանակ անցկացնեք տանից դուրս, այնքան լավ: Օրը կարծես հատուկ ստեղծված լինի շփումների, նոր ծանոթությունների, ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումների համար: Կարող եք թարմացնել զգեստապահարանը կամ իմիջային փորձարկումներ անել. արդյունքը ձեզ դուր կգա:

Շատ արդյունավետ կանցնի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում իրադարձություններ տեղի կունենան, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչի վրա կենտրոնանալ և ուր շարժվել: Հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք և բաց չեք թողնի այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է կարևոր հարցերի շուրջ մտորելու համար: Դուք կկարողանաք կապ տեսնել իրադարձությունների ու փաստերի միջև, որոնք ամենատարբեր ժամանակահատվածներում ազդել են ձեր կյանքի վրա: Կարող եք մտածել գլոբալ փոփոխությունների մասին և անմիջապես անցնել նոր ծրագրերի իրագործմանը: Շտապելը պարտադիր չէ: Հետևողական գործեք, ամեն քայլը լավ մտածեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Շփման շրջանակներն ընդլայնելու, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու շանս կա: Սակայն ուշադիր է պետք լինել: Ոչ բոլորին, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքը, արժե վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի չափազանցրեք ձեր առջև դրված հարցերի կարևորությունը: Իրականում դրանց պատասխանը լուրջ դեր չի խաղալու: Այսօր կարող եք ընդհանրապես ոչինչ չանել, պարզապես թուլանալ և վայելել հանգիստը. դուք ոչինչ չեք կորցնի: Բայց եթե ուզենաք բուռն գործունեություն ծավալել, արեք դա և շուրջը բոլորին կզարմացնեք ձեր հաղթանակների մասշտաբով:

Հարմար օր է շրջապատողների հետ հարաբերություններից գլուխ հանելու, հասկանալու համար, թե ով է իսկապես հոգեհարազատ ձեզ: Չի բացառվում՝ կարողանաք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ, թե ինչու է ամեն ինչ դասավորվել այս և ոչ թե այլ կերպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ և արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն գործը, որին մեծ ժամանակ և ուժեր եք նվիրել: Հավանական է պարգև ստանաք հին աշխատանքի դիմաց, ինչպես նաև գործնական առաջարկներ, որոնք ձեր արժանիքների գնահատականը կդառնան: Նոր համախոհներ կհայտնվեն: Գործնական հարաբերություններն ու համագործակցությունը իսկական ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնեն:

Լավ գաղափարներ կհայտնվեն: Մոտ ժամանակներս կկարողանաք դրանք կյանքի կոչել, բայց առաջին քայլն անելուց առաջ պետք է ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող ու խոստումնալից օր է: Ձեր գործողությունները անհապաղ արդյունքներ չեն տա, բայց ավելի ուշ կպարգևատրվեք ձեր աշխատանքի դիմաց: Կարիերայի հետագա զարգացման և ինքնուրույն բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կունենաք: Շտապելու կարիք չկա, բայց ծրագրերը շատ հետաձգել էլ պետք չէ:

Լսեք ինտուիցիայի ձայնին, որի շնորհիվ կհասկանաք՝ ինչպես մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ հարաբերությունները վերջին օրերին բարդ էին դասավորվել: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Դուք ամեն հնարավոր բան կանեք նրանից առավելագույն օգուտ քաղելու, բացված հնարավորություններից օգտվելու համար: Դուք պատրաստ կլինեք ռիսկի դիմել, արկածախնդրությունների մասնակցել. դա տհաճությունների չի հանգեցնի, քանի որ հաջողակ կլինեք: Կարող եք դիմել պետական օրգաններին, շփվել պաշտոնյաների և ազդեցիկ անձանց հետ: Շատ մասնագիտական նախաձեռնություններ հաջող կլինեն:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Ապրումների պատճառներ չկան, դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք շատ օգտակար բաներ կհասցնեք անել: Հաճելի է, որ ջանքերը զուր չեն լինի: Աշխատանքի համար պարգև կարող է դառնալ մասնագիտական աճը, չեն բացառվում և նշանակալի դրամական մուտքերը: Հնարավորություն կունենաք նոր գործընկերներ ու մարդկանց գտնել, որոնց հետ համագործակցությունն արագ շահույթ կխոստանա:

Հաճելի ու հարմարավետ կլինեն մտերիմների հետ շփումները, ընտանիքի շրջանում հանգիստը կբարձրացնի տրամադրությունն ու էներգիա կհաղորդի: Կարող եք հյուր կանչել ընկերներին, ընտանեկան տոն կազմակերպել. իսկապես ուրախ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հաջող օր է սպասվում: Այն հարմար է նոր վայրում հարմարվելու, տունն ավելի հարմարավետ դարձնելու, մտերիմներին հաճելի անակնկալներով ուրախացնելու, ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնելու համար, որոնք շուտով կզարդարեն ձեր կյանքը: Դժվար չի լինի վնասական սովորույթներից հրաժարվելը:

Հավանական են հաճելի նվերներ, անակնկալներ, անսպասելի ուրախության առիթներ: Դուք շատ բաներում կտեսնեք լավը, հաճախ կնկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել: Կյանքին լավատեսական վերաբերմունքը ձեզ շրջապատողների աչքում ավելի գրավիչ կդարձնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3599 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3