ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2161 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ օր է կարևոր, բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Կարող եք ստանձնել նոր գործերը, իրագործել այն գաղափարները, որոնց վաղուց չէիք համարձակվում անցնել: Մի կասկածեք ձեր հաջողության վրա, այն սարերի հետևում չէ: Հնարամտությունը, որը կդրսևորեք օրվա կեսին, կօգնի հասնել նրան, ինչը նախկինում անհնարին էր թվում:

Դրական միտումները նկատելի կլինեն և սիրային հարաբերություններում: Լավ կանցնեն ժամադրությունները: Դուք կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, նա նույնպես կարող է ձեզ շատ հաճելի անակնկալ մատուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր դուք յուրահատուկ գրավիչ ու շատ շփվող կլինեք: Համախոհներ փնտրելու հետ կապված դժվարություններ չեք ունենա, յուրաքանչյուրը պատրաստ կլինի իր օգնությունն առաջարկել: Բայց արժե նկատի ունենալ, որ այսօր ձեզ ձգտող բոլոր մարդիկ չէ, որ բարի մտադրություններով են առաջնորդվում: Ձեր վստահությունից օգտվող մարդիկ էլ շատ կլինեն: Այդ իսկ պատճառով՝ զգույշ եղեք և շուրջը բոլորին մի վստահեք:

Օրը հարմար է կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով զբաղվելու համար: Ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, ժամանակին նկատել և ուղղել ուրիշների սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Էներգիան և վճռականությունը կօգնեն հասնել դրված նպատակներին: Մի ծուլացեք, քանի որ օրը կարծես հատուկ ստեղծված լինի առանց ձեռքերը վայր դնելու աշխատելու համար: Պարգևը չի ուշանա և կգերազանցի ձեր սպասելիքները: Հնարավոր է հաղթահարեք ղեկավարության հետ տարաձայնություններն ու նոր, ձեզ համար ավելի բարենպաստ պայմաններով համագործակցություն սկսեք:

Անձնական կյանքում հավանական են դրական փոփոխություններ: Դուք ոչ միայն կկռահեք ուրիշների ցանկությունները, այլև հնարավոր ամեն բան կանեք, որպեսզի դրանք իրականանան: Հենց ձեր ջանքերի շնորհիվ կլուծվի այն խնդիրը, որը վերջերս վշտացնում էր ձեր մտերիմներից մեկին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա լուծել անձնական խնդիրները, գլուխ հանել թուլություններից ու կասկածներից, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Դուք կկարողանաք վերահսկել ձեր հույզերը, իսկ արարքներում կղեկավարվեք բացառապես առողջ բանականությամբ: Դա թույլ կտա խուսափել շատ ու շատ ապրումներից ու ցնցումներից:

Շրջապատողների հետ շփումներում երբեմն չափազանց ուղղախոս կլինեք: Դա բոլորի սրտով չի լինի, բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Կարևոր կլինի քննադատություններով չտարվելը. ոչ բոլորն ուրախ կլինեն լսել դրանք: Հումորի զգացումը ձեզ բազմիցս կօգնի լիցքաթափել մթնոլորտը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաճախ լրիվ անսպասելի իրադարձություններով լի կլինի: Ցանկալի չէ լուրջ որոշումներ ընդունել, քանի որ դեռևս անհրաժեշտ տեղեկատվությանը չեք տիրապետում: Հին թշնամիներից մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել, կօգտվի ձեր վստահող լինելուց, բայց դուք ժամանակին նրան ջրի երես կհանեք:

Հրաժարվեք խոշոր գնումներից, աշխատեք նվազագույնի հասցնել չծրագրված ծախսերը: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շնորհակալ կլինեք, որ զգույշ եք եղել գումարի հետ և այն դատարկ բաների վրա չեք ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վառ ու հիշարժան օր է: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը հաճախ կփոխվի, բայց հաճելի պահերն ավելի շատ կլինեն, քան լարված պահերը: Կարևոր կլինի սեփական զգացմունքները վերահսկելու ունակությունը, ցանկացած պայմաններում խելամիտ ու սառնասիրտ լինելը: Հենց դա կօգնի ձեզ ճիշտ որոշումներ ընդունել և հասնել այն նպատակներին, որոնց վաղուց եք ձգտում:

Նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ կհայտնվեն: Այսօրվա իրադարձությունները կօգնեն շատ բաների նորովի նայել, հրաժեշտ տալ պատրանքներին և նոր ու լրիվ իրական ծրագրերի անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք հեշտությամբ կտարվեք անսովոր ու վառ գաղափարներով, ամեն նոր բան ձեզ հետաքրքիր կթվա: Այստեղ կարևոր կլինի ֆանտազիաներն իրականության հետ չշփոթելը: Գործնական և լուրջ եղեք, ծրագրերի իրագործմանն անցնելուց առաջ խելամիտ գնահատեք ձեր հնարավորությունները: Կարելի է և պետք է խորհրդակցել հարազատների հետ, քննարկել նախաձեռնությունները ընկերների և կոլեգաների հետ. դուք օգտակար խորհուրդներ կստանաք:

Լավ հանգստանալու և հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք այն մարդկանց հետ, ովքեր լավ գիտեն՝ ինչով կարելի է ուրախացնել ու զարմացնել ձեզ: Չեն բացառվում անակնկալները, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարող եք շատ օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, դուք դրանցից գլուխ կհանեք և ոչ ոքի չեք դիմի օգնության խնդրանքով: Նոր գաղափարներ, ստեղծագործ ծրագրեր ու մտահղացումներ կհայտնվեն: Ամեն անգամ չարժե դրանք միանգամից իրագործել: Մի փոքր սպասեք, բարենպաստ պահը շուտով կգա, և հենց այդ ժամանակ էլ կսկսեք գործել:

Տնային տոները, ընտանեկան միջոցառումները կնպաստեն մտերիմների հետ հարաբերությունների ամրապնդմանը: Հին տարաձայնությունները կմոռացվեն, նորերի համար պատճառներ էլ չեն լինի, փոխհասկացողությունն ու ներդաշնակությունը կուրախացնեն և կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ օր է: Փոփոխություններ կուզենաք, բայց դեռ դժվարությամբ կկողմնորոշվեք, թե որ ուղղությամբ է պետք շարժվել: Շտապելու կարիք չկա. դուք իրավիճակն ուսումնասիրելու, ամեն ինչ կշռադատելու, նպատակների ու ծրագրերի հարցում որոշակիություն մտցնելու ժամանակ կունենաք: Կարող եք խորհրդակցել հին ծանոթների, հարազատների, ընկերների հետ: Չի բացառվում՝ ինչ-որ մեկի պատահական ասված խոսքը ձեզ ճիշտ որոշման մղի:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անակնկալ ձևով: Հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը: Որոշ Աղեղնավորներ իրենց եկամուտները մեծացնելու հասարակ ու արդյունավետ եղանակ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործնական տրամադրվեք և շատ բան կհասցնեք անել: Հավանական է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ, մասնագիտական հաջողություն: Հնարավոր է՝ դուք կարիերայի բարձունքները միանգամից չգրավեք, բայց հենց այսօր ընդունված որոշումների շնորհիվ ձեր առաջ նոր դռներ կբացվեն:

Շատ հաջող օր է նրանց համար, ովքեր շատ են շփվում մարդկանց հետ. նոր ծանոթությունները և կապերը օգտակար կլինեն: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ այն գործի վրա, որի համար վերջերս ժամանակ չէր մնում: Դուք հաջողությամբ ավարտին կհասցնեք այն, ինչ վաղուց եք սկսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լուրջ խնդիրներ չի բերի, եթե զգույշ ու շրջահայաց լինեք, հեռու մնաք կասկածելի միջոցառումներից: Գայթակղություններ այսօր շատ կլինեն, բայց առողջ բանականությունը կօգնի դիմակայել դրանց:

Նրբանկատ եղեք մտերիմների հետ: Նրանք ամեն անգամ իրենց ձեր ուզածի նման չեն պահի, բայց հիմա հարաբերությունները բուռն ձևով պարզելու ժամանակը չէ: Կենտրոնացեք փոխզիջման հասնելու վրա և նկատի ունեցեք, որ լուրջ թվացող բոլոր հարցերը չէ, որ այդպիսին են: Չարժե վիճել նրա մասին, ինչը շուտով պարզապես կմոռացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի: Ձեր գաղափարները լավը և ժամանակին կլինեն, այսօր դրանք առանց դժվարության կկարողանաք կյանքի կոչել: Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կարծիքը ձեզ համար շատ կարևոր է. դուք ամենալավ տպավորությունը կթողնեք: Հավանական են հաճելի անակնկալներ:

Ուրախության առիթների պակաս չի լինի: Երբեմն խոսքը դատարկ բաների մասին կլինի, բայց հաճախ խոսքը և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար կարևոր բանի մասին կլինի: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2161 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3