ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Համբույրի էմոցիոնալ կողմը
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1955 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Էմոցիոնալ կաղմը

Համբուրվելիս դուք այնքան լավ եք զգում ձեզ, որ թվում է թե դուք կարող եք պայթել հաճույքից: Դուք գլխապտույտ եք զգում կամ ձեզ թվում է թե ձեր սիրտն աշխատում է անչափելի մեծ արագությամբ:

Դող, վախի զգացում, քրտինք... Այս ամենը ազդեցություն է ունենում համբույրից ստացած զգացողության վրա: Սակայն սրանցից և ոչ մեկը խնդիր չի հանդիսանում: Խնդիրը սրանց գոյության և առաջացման հիմքն է` պատճառները: Գրեթե բոլոր մարդիկ իրենց կյանքի ընթացքում ապրում ու հաղթահարում են նմանատիպ խնդիրներ: Սա հանդիսանում է այն բանի վկան, որ մարդու ներքինում կան հոգեբանական բարիերներ, որոնք նա ինքնուրույն չի կարող հաղթահարել, որպեսզի ճաշակի համբույրի հաճույքը: Դրանք այնպիսի խնդիրներ են, ինչպիսիք են վախը, անինքնավստահությունը, անհաստատակամությունը, ծնողների ճնշող ազդեցությունը:

Քանի դեռ մարդու ներքնաշխարհում կան նման էմոցիոնալ խնդիրներ, նա չի կարողանում հաստատվել ու զգալ իրեն որպես լիարժեք մարդ: Առաջանում է կաշկանդվածություն, որը պետք չէ շփոթել ամոթխածության հետ: Նմանատիպ խնդիրները մեծ ազդեցություն են ունենում մարդու կարիերայի ու ինքնահաստատման վրա:

Ծնողների դերը համբույրի հետ կապված խնդիրներում

Շատ հաճախ ծնողներն են իրենց երեխաների մեջ կրթում ամենամեծ էմոցիոնալ խնդիրները: Դեռահասների մեծ մասը բողոքում է. «Ծնողներս ինձ արգելում են համբույրի մասին գրքեր բերել տուն»: Ծնողն արգելելով կարդալ երեխային նմանատիպ գրականություն` մեծ սխալ է գործում:

«Մայրս արգելում է ինձ համբուրվել ընկերոջս հետ», «Ծնողներս հետևում են, որ ես չհամբուրվեմ աղջիկների հետ»: Սա ճիշտ չէ: Ծնողների նման պահավածքը միայն կստիպի երեխային ավելի խորամանկ խաբելու ձևեր գտնել:

Խորհուրդ ծնողներին. փոքր ինչ թուլացրեք երեխաների կապանքները: Արգելելու և կապանքների մեջ պահելու փոխարեն, զրուցեք երեխայի հետ այն թեմաների շուրջ, որով նա հետաքրքրված է: Զսպվածություն դաստիարակելու հետ միաժամանակ օգնեք երեխային հաղթահարել էմոցիոնալ խնդիրները: Աչքաթող չանելով` երբեմն թույլ տվեք նրան թվա, թե իրեն չեն հետևում:

Համբույրի հետ կապված ամենամեծ էմոցիոնալ խնդիրը

Ամենամեծ խնդիրը զուգընկերոջ մտացածն ու զգացածը հասկանալու անկարողությունն է: Գրեթե բոլորը կարող են հայտնվել նման իրավիճակում: Երբ դիմացինի զգացողության մասին անվստահությունն ու համբույրից ստացած հաճույքը միախառնվում են, այդտեղ էլ հենց առաջանում է էմոցիոնալ խնդիրը: Շատ երիտասարդների (մեծամասամբ տղաների) հուզում է հետևյալ հարցը. «Իսկ գուցե նրան դուր չի գալիս, թե ինչպես եմ ես համբուրվում»: Եթե դուք կարդայիք նրա մտքերը, ապա միանգամից պարզ կդառնար, թե ինչ է պետք անել նրան հաճույք պարգևելու համար: Քանի որ դա անհնար է, մնում է սպասել, թե երբ ձեր ընկերուհին կդադարի ամաչելուց ու կարտահայտվի իր զգացմունքների ու զգացողությունների մասին: Ուղղակի համբուրվելիս փակեք ձեր աչքերն ու մտածեք միայն այն մասին, թե որքան շատ եք դուք սիրում ձեր սիրած էակին: Տղաներին. համբուրվող աղջկա լռությունն ավելի շատ ինֆորմացիա է պարունակում, քան խոսքը: Փորձեք ընթերցել նրա լռությունը:

Համբույրի վախը

Ձեր սրտի արագությունն արագանում է, ծնկները դողում են, քրտնում են ձեռքերի ափերը: Դուք պապանձված կանգնած եք ձեր ընկերուհու կողքին, կարծես կաթվածահար լինեք: Այս խնդիրը շատ տարածված է. հարցվածների մոտ 15%-ը ասում են, որ վախենում են համբույրից: Այս զգացողությունը հիմնականում հանդիպում է այնպիսի մարդկանց մոտ, որոնք ունեն մեծ պատասխանատվության զգացում, որոնք ձգտում են միայն բարի գործեր անել շրջապատի համար: Այսպիսի մարդկանց պետք է սովորել համբուրվելու ժամանակ թուլանալ:

Երբեմն փորձեք միտումնավոր սխալներ թույլ տալ ձեր գործողություններում: Ավելի արագ ու հեշտ կհաղթահարվեն ներքին խնդիրները:

Ես ամաչկոտ եմ

Մի անհանգստացիր: Ամաչկոտների հետ համբուրվելն ավելի հետաքրքիր է: Ամաչկոտությունը այս պարագայում ոչ թե թերություն, այլ առավելություն է: Դու յուրահատուկ մարդու տպավորություն կթողնես: Եթե շատ ես ամաչում փորձիր համարձակություն գտնել քո մեջ ու համբուրել աղջկան հրաժեշտ տալուց: Եթե սա հաջողվի, փորձիր հաջորդ անգամ համբուրել նրան ողջունելուց: Հետո փորձիր համբուրել նրա ձեռքը: Մեկ, երկու ընկերական բնույթի համբույրից հետո դու ավելի արագ ու համարձակ կկողմորոշվես:
Երբեք ընկերներիդ չասես քո ամաչկոտության ու վախի զգացողության մասին: Նրանց ծիծաղը կարող է խորը հետք թողնել քո ներքնաշխարհում: Հետևիր այլ համբուրվող զույգերի գործողություններին: Նայիր, թե ինչպես են համբուրվում ֆիլմերում. հետևիր նրանց շարժումներին, շուրթերին, աչքերին:

Հաշտության համբույր

Պարտադի՞ր է հաշտվելուց հետո համբուրվել: ԱՅՈ: Որովհետև այն ավելի արագ է անց կացնում խռովության ու վիրավորանքի պատճառած ցավերը: Որպեսզի սա աշխատի հարկավոր է անկեղծ լինել: Անկեղծության բացակայության դեպքում կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

Հաշտության համբույրից առաջ շատ դրական ազդեցություն կունենա ի նշան հաշտության կատարված որևէ արտահայտություն: Օրինակ. «Արի էլ երբեք չվիճենք» կամ «Ես սխալ էի»:

Մի քանի ընդհանուր խորհուրդներ

Համբույրը չի լինում ճիշտ և սխալ: Համբույրը զգացմունքի ինքնաբուխ արտահայտումն է: Երբեք պետք չէ մտածել, թե այն ինչպես կստացվի: Կարևորը, որ կստացվի: 

Պետք է լինել հարգալից ու ամենակարևորը նուրբ և քնքուշ: Միշտ պետք է հիշել, որ քնքշանքին և ուշադրությանը չի կարող փոխարինել ոչ մի խոսք:

Մի ընդհատեք համբույրը, եթե զգում եք, որ դա աղջկան դուր է գալիս: Շարունակեք պարգևել աղջկան կրքոտ ու անկեղծ համբույրներ այնքան ժամանակ, մինչև որ զգաք, որ առայժմ նա գոհացած է:

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1955 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հոգեբանական | Վարկանիշ: 5.0/8