- Եթե երազում զարդեղեն եք կրում, նշանակում է իրականում չափազանցացնելու եք ձեր արժանապատվությունը:
- Եթե զարդեղեն եք նվեր ստանում, հաջողակ կլինեք նախաձեռնությունների մեջ:
- Զարդեղեն նվիրելը նշանակում է անխոհեմ ավելորդություն:
- Զարդեղեն կորցնելը նախազգուշացնում է, որ կորցնելու եք սիրելիին կամ ձեռքից բաց եք թողնելու գործերի բարեհաջող իրավիճակը:
- Մատանին մատին՝ նոր հաջողակ գործերի նշան է:
- Կոտրված մատանին նշանակում է վեճեր ու դժբախտություններ ամուսնական գործերում և հարաբերությունների խզում սիրահարների համար:
- Եթե աղջիկը երազում մատանի է ստանում, նշանակում է նրա սիրած անձնավորության հետ հուզմունքը ավարտվելու է բարեհաջող:
- Երազում ուրիշների մատներին մատանի տեսնելը նշանակում է ձեր բարեկեցության աճ և նոր ծանոթություններ:
- Ձեզ վրա գեղեցիկ մանյակ տեսնելը նշանակում է բարձր հարգանք:
- Եթե կինը մանյակ է նվեր ստանում, դա նշան է, որ նա ունի սիրող ամուսին և հրաշալի տուն:
- Մանյակ կորցնելը ծանր կորուստ է նշանակում:
- Ականջօղերը լավ լուրերի և հետաքրքիր աշխատանքի նշան են: Դրանք կոտրված տեսնելը վատ բամբասանքներ են:
- Ապարանջանը ձեռքին վաղ ու երջանիկ ամուսնության նշան է:
- Եթե կինը կորցնում է ապարանջանը, նրան սպասվում են տարբեր անախորժություններ:
- Ապարանջան գտնելը նշան է, որ տեր եք դառնալու նշանակալից սեփականության:
|