Դատարկ վեճերը առողջական վիճակի վատթարացման և անարդարացի քննադատության ենթարկվելու նշան է:
Եթե երազում մասնակցում եք գիտական բանավեճին, դա վկայում է Ձեր թաքնված ունակությունների մասին, որոնք Դուք չեք ցանկանում զարգացնել:
Երազում վեճերը խոստանում են դժբախտություն, բարձրաձայն հայհոյանքներ: Աղջկա համար դա քրոնիկ տհաճությունների ահազանգ է, իսկ ամուսնացած կանանց համար՝ ընտանիքում բաժանություն կամ երկարատև անհամաձայնություն:
Ուրիշների վեճերը հուշում են աշխատանքում անհաջողությունների մասին: