Երազում ավտոմեքենա գնելը բարի է, իսկ վաճառելը՝ տհաճ փոփոխություններ:
Ավտոմեքենայով երթևեկելը նշանակում է գործերում հաջողություն:
Մեքենա վարելը կանխատեսում է կորուստներ, երբեմն էլ՝ հիվանդություն:
Փչացած մեքենա տեսնելը նույնպես անհաջողության նշան է:
Եթե մեքենան գողացել են, արթմնի նշանակում է ձեր ծրագրերի տապալում:
Մեքենայից դուրս գալը ձեր նպատակների հաջող իրականացման նշան է:
Գնացք տեսնելը կանխագուշակում է ճանապարհորդություն: Քեզ գնացքում տեսնելը, որը հազիվ-հազ է առաջ շարժվում, այնպես, կարծես նրա տակ ռելսեր չկան, նշանակում է, որ ձեզ սպասվում են լուրջ անհանգստություններ այն գործերի պատճառով, որոնք ժամանակի ընթացքում կդառնան ձեր բարեկեցության և հարստության աղբյուրը:
Ինքնաթիռ տեսնելը նշանակում է առևտրական որոշ գործերի հաճելի ավարտ:
Ինքնաթիռի վթարը խոստանում է անկարգություն և անհանգստություն:
Նավ տեսնելը նշանակում է պատիվ և պաշտոնի անսպասելի բարձրացում:
Նավաբեկության մասին լսելը նշանակում է, որ ձեզ կխաբեն:
Եթե տեսնեք, որ զոհվել եք նավաբեկության ժամանակ, նշանակում է ինչ-որ շատ մոտիկ մեկը կպաշտպանի ձեր պատիվը:
Եթե ուրիշներն են նավաբեկության ենթարկվել, ձեզ սնանկացում և խայտառակություն է սպասվում, իսկ ձեր ընկերոջ մոտ պաշտպանություն և ապաստան գտնելու փորձերը ապարդյուն կլինեն:
Եթե փոթորկոտ ծովում նավ տեսնեք, նշանակում է գործերում անհաջողություն կունենաք, ձեր գործընկերը կաշխատի ձեզ խաբել:
Զինվորական նավեր տեսնելը ընկերների և հայրենիքի հետ երկարատև բաժանման նշան է:
Խփված նավը քաղաքական ինտրիգների նշան է: Նավերի մասին երազը կարող է բացել ակտիվ գործունեության շրջան: