- Ամանորը կանխանշում է բարեհաջողություն: Այդ երազը դեռատի աղջիկներին ամուսնության կանխագուշակում է:
- Տոնածառ տեսնելը խորհրդանշում է ծուլություն և տոնախմբություն:
- Ինչ-որ բանի տոնախմբություն տեսնելը ուրախություն է:
- Նվեր ստանալը ձեր անսովոր երջանիկ լինելու նշանն է:
- Ինչ-որ մեկին նվեր ուղարկելը սեփական խնդիրները լուծելու համար բարեհաջող հնարավորության կորուստ: Եթե դեռատի աղջիկը գեղեցիկ նվեր է ստանում, նրան սպասվում է ամուսնություն կարողություն ունեցող մարդու հետ:
- Երազում ինչ-որ մեկին շնորհավորելը նշանակում է անհավատարմություն: Փոստով շնորհավորանք ստանալը՝ տհաճություն:
- Երազում պարելը - երկար սպասված հաջողության նշան է:
- Երազում ուրախ պարող երեխաներ - ապագայի համար մի անհանգստացեք. հաջողությամբ կամուսնանաք և ամուր ընտանիք կկազմեք: Պարող չափահաս մարդիկ խոստանում են գործերում փայլուն հեռանկարներ:
- Երազում երգելը - տհաճություն:
- Ինչ-որ մեկի երգելը - լուր ստանալ:
- Բարձրաձայն երգելը՝ լավ նորություններ, կեղծելով երգելը վեճի նշան է:
- Հարբածը - հիմար ընկերն է:
- Իր հարբած լինելը - կորուստ, նվաստացում և չքավորություն: Եթե երազում ձեզ առաջարկում են մի ալկոհոլային (սպիրտային) խմիչք, նշանակում է ոչ մեծ քանակով ունեցվածքի կամ հակառակորդի պատճառով վեճ:
- Գարեջուր - մուգ գույնի. լավ եկամուտներ: Բաց գույնի - նամակ ստանալ, լցնելը - տհաճություն:
- Հունվարի 7-ի երազները, իրոք, երջանիկ կլինեն, հիշեք դրանք, բայց ոչ ոքի մի պատմեք:
- Հունվարի 9-ի երազները ձեզ նախազգուշացնում են անախորժություններից: Աշխատեք այդ օրը ինչ-որ մեկին օգնել և դրա համար ձեզ հարյուրապատիկը կհատուցվի:
- Հունվարի 1-ի ամանորյա երազը, որը կսկսվի սովորաբար տոնական ճաշկերույթից ավելի ուշ, պետք է որ իրականանա շատ շուտով:
Մի քանի կարևոր խորհուրդներ՝ կապված տոնական երազատեսության հետ:
- Հաճախ ամանորյա երազները մեզանից յուրաքանչյուրի համար հանդիսանում են ինչ-որ բարի ու լուսավոր բանի նախանշան:
- Հին տոմարով Նոր տարվա գիշերը (հունվարի 13-ից 14-ը), մտքում ցանկություն պահեք, լավ մտածեք և ճշտորեն ձևակերպեք այն: Խոսքն այդ ժամանակ ձեռք է բերում մարմնավորում:
|