Hushak.com

Երազահան. Թեյ

Երազահան. Թեյ

  • Թեյ խմելը ուրախություն է և ընտանեկան երջանկություն:
  • Թեյի նստվածքը դժբախտ սիրո և գործերի անհաջողություն է:
  • Երազում թափված թեյը ընտանեկան վշտերի նշան է:
  • Եթե երազում շատ եք թեյ ցանկանում, սպասեք անսպասելի հյուրերի:
  • Երազում ինքնաեռը խաղաղություն և հոգեկան հանգստություն է:
  • Եթե թեյի գավաթներ եք տեսնում, սպասեք հյուրերի:
  • Եթե կինը երազում թեյի գավաթը կոտրում է, դա նշան է, որ նրա երջանկությունը փշրվելու է անսպասելի փորձանքից:
  • Եթե երազնում թեյաման եք տեսել, սպասեք տհաճ նորության:
  • Եթե կինը երազում թեյամանից լցնում է սառը ջուր, նշանակում է շուտով ինչ-որ մեկը նրա վրա ուշադրություն է դարձնելու:
  • Ընդհանրապես երազում թեյաման տեսնելը մեծ մասամբ նախանշում է դժվար աշխատանքի սկիզբ:
  • Եթե թեյամանի մեջ ջուրը եռում է, հնարավոր են կյանքում վճռորոշ փոփոխություններ:
  • Փշրված թեյամանը անհաջողության նշան է: