Ձմեռը երազում - վատառողջություն և ապագայում մռայլ հեռանկարների նախանշան: Այդպիսի երազը կարող է նշանակել սեփական աշխատանքի արդյունքներից անբավարարություն:
Գարունը, գարնանամուտ. ուրախ ընկերակցության և գործերի երջանիկ զարգացում: Տաքանալը - շուտափույթ հաջողություն:
Ամառ. ամռան սկսվելու վերաբերյալ երազ տեսնելը հաջողության և եկամուտների նախանշան է:
Հուլիսյան շոգերի զգալը, ամռան տապի նշաններ տեսնելը - նախազգուշացում տխուր իրադարձությունների հնարավորության մասին, որոնք, սակայն չեն ընկճի ձեր ոգին: Առավելապես քիչ բարեհաջող են ամռան վերջին վերաբերվող երազները, այն ոչ գործերում է հաջողություն խոստանում, ոչ էլ սիրո մեջ:
Աշուն. Աշնանային բնանկարը խոսում է այն մասին, որ կհաղթահարեք որոշակի դժվարություններ և, վերջիվերջո, կդառնաք անշարժ գույքի տեր: Ընդհանրապես այն ամենը, ինչ տեղի է ունենում աշնանը երազում, բարի է: Միայն եթե երազում տեսնում եք տեղատարափ անձրև, շուտով պետք է մեծ տագնապի, փորձության ենթարկվեք: