Hushak.com

Երազահան. Թանկարժեք զարդեր

Երազահան. Թանկարժեք զարդեր

  • Թանկարժեք զարդերը նշանակում են հաճույք և հարստություն:
  • Թանկարժեք զարդերով պճնված հագուստները նախանշում են հազվագյուտ հաջողություն:
  • Եթե երազում ժառանգել եք թանկարժեք զարդեր, ձեր բարեկեցությունը կավելանա: Բայց եթե դրանք ձեզ նվիրել են, նշանակում է ձեր ներկա դրությունը վտանգի տակ է:
  • Դեռատի կանանց համար թանկարժեք զարդեր ստանալը հաճույքներ և ցանկալի ամուսնություն է: Եթե նա թանկարժեք զարդեր է կորցրել ինչ-որ մեկը ցանկանում է նրան խաբել:
  • Թանկարժեք զարդեր գտնելը կամ գնելը նշանակում է գործերում շտապ և փայլուն հաջողություն: