Երազում դռնից կախված սգո ժապավեն տեսնելը տեղեկացնում է ազգականներից կամ ընկերներից ինչ-որ մեկի մահվան մասին:
Սգո շորերով անձնավորության տեսնելը նշանակում է, որ ձեզ շուտով կպատի թախիծը, սակայն չի նշանակում մահ:
Դա վատ երազ է կոմերցիայի և առևտրի համար:
Լավ արևային օրը ազգականի թաղումը, նշանակում է ձեր հարազատների քաջ առողջություն: Բայց եթե այդ ժամանակ անձրև է գալիս և վատ եղանակ է, սպասվում են վատ լուրեր և հիվանդություն:
Ձեր երեխայի թաղումը նշանակում է առողջություն և խաղաղություն ձեր ընտանիքում, բայց ընկերների հետ խնդիրներ կունենաք:
Սեփական թաղումը տեսնելը երկարակեցության նշան է:
Սգո ձայն լսելը նշանակում է անսպասելի տխուր լուրեր կամ բացակա մարդու հիվանդություն:
Դիակիզում տեսնելը նշանակում է, որ հակառակորդները կփորձեն թուլացնել ձեր ազդեցությունը գործարար շրջաններում:
Եթե ձեզ են դիակիզում, գուշակում է անհաջողություն ձեռնարկումներում, եթե չվստահեք ձեր ինտուիցիային:
Հին և լքված գերեզմանատուն տեսնելը նշանակում է այնպիսի ժանանակներ կապրեք, որ ձեր սիրելի մարդիկ կլքեն ձեզ և կմնաք օտար մարդկանց խնամքի տակ:
Ձմռանը գերեզմանատուն գնալը նշանակում է հուսահատ պայքար աղքատության հետ:
Գեղեցիկ, խնամված գերեզմանատանը ման գալը նշանակում է անսպասելի նորություն այն մարդու առողջացման մասին, որին համարում էիք մահացած:
Մոր համար գերեզմանին թարմ ծաղիկներ դնելը ամբողջ ընտանիքի առողջության նշան է: