Եթե երազում անօգնական կանգնել եք ձեր ճանապարհը փակող պատի առաջ, դուք նաև արթմնի չեք կարող դիմանալ ձեզ վրա գործադրվող ճնշմանը և կկորցնեք նույնիսկ այն, ինչի հասել եք:
Եթե ձեզ հաջողվի հաղթահարել այդ պատը, կհասնեք ձեր ցանկացածին:
Պատի մեջ ճեղք բացելով՝ կհասնեք նախատեսված նպատակին, բայց դրա համար ստիպված եք ցուցաբերել անսովոր դիմակայություն:
Քանդված պատը թշնամու նկատմամբ հաղթանակի նշան է:
Եթե տեսնեք, որ պատ եք կառուցում, նշանակում է՝ պետք է մանրամասնորեն պլանավորեք ձեր կյանքը՝ հաջողության հասնելու համար:
Կնոջ երջանկությունը կլինի անկայուն, եթե երազում նա ձգտում է բարձրանալ պատը:
Լավ չէ այն երազը, որում կինը ստիպված է թաքնվել պատի հետևում: Սպասվելիք սերը նրան երջանկություն չի բերի, և նա կամաչի իր զգացմունքներից:
Կնոջ համար անհամեմատ նպաստավոր է այն երազը, որտեղ նա քայլում է բարձր պատի երկարությամբ: Այդպիսի երազից հետո նա ավելի վստահ և հմայիչ կզգա իրեն, քանի որ ավելի խնամքով կհետևի իր արարքներին: