- Եթե երազում ձեզ դուր են գալիս կնոջ բարեկազմ ոտքեր, ապա, կորցնելով ձեր բանականությունը, թեթևամտություն կցուցաբերեք բարետես արտաքինով կնոջ հետ հարաբերություններում:
- Տգեղ ոտքերը նշանակում է անօգուտ զբաղմունք և տհաճ ընկերներ:
- Ոտքի վրա վերքերը կամ խոցերը նախագուշակում են կորուստ:
- Եթե երազում ունեք երեք և ավելի ոտքեր, նշանակում է ձեր պատկերացումներում ավելի նախաձեռնող եք, քան իրական կյանքում:
- Եթե տեսնեք, որ ոտքերը չեն ենթարկվում ձեզ, աղքատություն է սպառնում:
- Եթե ձեր ոտքն անդամահատված է, կկորցնեք լավ ընկերներ, իսկ տնեցիների դաժանությունները ձեր կյանքը անտանելի կդարձնեն:
- Երիտասարդ կնոջ համար իր ոտքերով հիանալը նշանակում է, որ անտեղի փառասիրության հետևանքով կվանի թանկագին մարդուն:
- Եթե կինը տեսնի մազոտ ոտքեր, նշան է, որ նա կիշխի իր ամուսնուն:
- Եթե ձեր ոտքերը բարեկազմ են և լավ ձևի, նշանակում է երջանիկ ապագա և հավատարիմ ընկերներ:
- Եթե ոտքերը կարմրած են և ուռած, նախագուշակում է տհաճություններ. հնարավոր է խայտառակություն և ցածրացում, կապերի խզում ընտանիքի հետ, կտրուկ փոփոխություններ՝ գործերում:
- Երազում սեփական ոտքերը տեսնելը հաճախ գուշակում է հուսահատ վիճակ:
- Ոտքերը լվանալը նշան է, որ ուրիշների խորամանկությունները կխառնեն ձեր պլանները:
|