Երազահան. Նոր տարի
  • Երջանիկ նախանշան է Նոր Տարվա գիշեր տեսնելը` արևածագ կամ ծովային ճանապարհորդություն:
  • Թեև, սովորաբար, ոչ մեկը չի ուզում երազում օձ տեսնել, բայց Նոր Տարվա գիշերը տեսած օձը նշանակում է հարստություն ստանալ: Նույն է նշանակում նաև սուր կամ զենք տեսնելը:
  • Լուսնի լույսը հաջողության և նույնիսկ փառքի նշան է:
  • Երկրաշարժ տեսնելը բնակության վայրի հնարավոր փոփոխում է:
  • Ձյունը երազում երջանկություն է:
  • Երազում սառույց տեսնելը հաջող ամուսնության նշան է:
  • Այդ գիշերը լավ է միայն անձրև չտեսնեք, որովհետև կարող է «տեղալ» անհաջողություն:

Եթե երազում Նոր Տարի եք տեսնում

Պետք է ուշադրություն դարձնել այս երազին։ Երազահանները հաճախ նշում են, որ Նոր Տարին երազում լավ նշան է։ Իհարկե, ձմռանը հասկանալի է գիշերային երազանքի բացատրությունը՝ սա տոնի ակնկալիքն է։ Սակայն այս երևույթը տարվա ուրիշ եղանակներին  գործերի հաջողության, կյանքի նոր փուլի, դրական փոփոխությունների խորհրդանիշ է։ Սակայն երբեմն ոչ դրական պատմություններ էլ են լինում։  Ճիշտ մեկնաբանել տեսածը կարելի է հիշելով մնարամասները և թե ինչ զգացողություններ են եղել։

  • Դիմավորել Նոր Տարին երազում, շատ բարենպաստ նախանշան է։ Երազահանով այն կանխագուշակում է բարօրություն, հարստություն, իսկ երիտասարդներին՝ ամուսնական երջանկություն։
  • Եթե երազում տոնել եք Ամանորը ուրախ ընկերների շրջապատում, ապա սպասվում են հաճելի փոփոխություններ, երազանքների կատարում, ծրագրերի իրականացում։
  • Ի՞նչ է նշանակում, երբ տեսնում եք, թե ինչպես են տոնում Նոր Տարին ուրիշները։ Հարկավոր է փոխել վերաբերմունքը մտերիմների հանդեպ։ Երազահանը զգուշացնում է, որ դուք անարդարացի եք, թերագնահատում եք ինչ-որ մեկին, կամ հակառակը՝ վստահում եք նրան, ով արժանի չէ և կարող է դավաճանել։
  • Տեսնել, թե ինչպես եք դիմավորում Նոր Տարին ոչ ձմռանը. հանգիստ եղեք, գործերը լավ են ընթանում։ Այս երազը նշանակում է, որ հույսերը կարդարացվեն, երազանքները կիրականանան, իսկ իրականացման որակը կարելի է իմանալ մնացած դետալների շնորհիվ՝ ինչպես եք տոնել, ինչ զգացողություններ եք ունեցել։
  • Երբ երազում Նոր Տարին ուրախություն չի բերում, և դուք թախիծով եք մտածում տոների մասին՝ կբարդանան հարաբերույունները մտերիմների հետ։ Նույնպես, ըստ երազահանի, սա կարող է սիրելիի հետ տարաձայնություններ կանխագուշակել։ Երազում Նոր Տարին դիմավորել հոգնած և ուժասպառ եղած, նշանակում է, որ գործերն ավելի վատ են, քան երբևէ:
Բաժինները: Ն | Հեղինակ: Moder-003 (01.04.2023)
Դիտումները: 859 | Թեգեր: Նոր տարի, երազահան | Վարկանիշը: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0