- Պտուղները, որոնք հասունանում են տերևների միջև, ընդհանրապես կանխագուշակում են երջանիկ ապագա:
 
 - Կանաչ պտուղները նշանակում են անտեղի ջանքեր և չմտածված արարքներ:
 
 - Եթե դեռահաս կինը երազում պտուղ է ուտում, կանխագուշակում է նրա բարոյական անկումը և ժառանգության կորուստ: 
 
 - Ընդհանրապես պտուղ ուտելը տհաճ երազ է:
 
 - Պտուղ առնելը և վաճառելը նշանակում է խոշոր, բայց քիչ օգտավետ գործարք:
 
 - Ծիրան՝ տհաճ դեպքեր:
 
 - Ձմերուկ - տղամարդկանց խոստանում է տհաճություններ, կանանաց՝ հղիություն, օրիորդներին՝ շտապ ամուսնություն:
 
 - Անանաս - հաջողություն ամենամոտ ապագայում:
 
 - Ծառի վրա նարինջ տեսնելը առողջության նշան է: Բայց դրանք ուտելը՝ ընկերոջ կամ բարեկամի հիվանդություն:
 
 - Խաղող - շահույթ, հաջողություն, ուրախություն և առողջություն: 
 
 - Խաղողի ողկույզները՝ հասարակության մեջ առաջավոր դիրք: Խաղող ուտելը՝ արցունքներ:
 
 - Բալ տեսնելը տխրության նշան է:
 
 - Նուռ ուտելը նշանակում է ենթարկվել ինչ-որ բանի դյութանքին:
 
 - Սեխը նշանակում է հիվանդություն և համարձակ գործարքներ:
 
 - Մորի - նվեր է, բայց ուտելը՝ հիվանդություն:
 
 - Կիտրոն ուտելը նշանակում է նվաստացում և հիասթափություն: 
 
 - Կանաչ կիտրոնը նախատեսում է հիվանդություն: 
 
 - Չորացած կիտրոնը՝ հարաբերությունների խզում կամ ապահարզան:
 
 - Զեյթուն - ուրախություն և անակնկալներ:
 
 - Սալոր - վաղանցիկ ուրախություններ:
 
 - Խնձոր - մեծ մասի համար լավ երազ է, եթե պտուղները փչացած չեն:
 
   |