Hushak.com

Երազահան. Մերկություն

Երազահան. Մերկություն

  • Երազում ինքդ քեզ մերկ տեսնելը կանխատեսում է սկանդալներ:
  • Ուրիշին մերկացած տեսնելը նշանակում է, որ չարակամ մարդիկ փորձելու են ձեզ շեղել ճիշտ ուղուց:
  • Եթե երազում հանկարծակի նկատեք ձեր մերկությունը և փորձեք ծածկել այն, նշանակում է, որ ձեր ազնվաբարո զգացմունքները հակասության մեջ կլինեն անթույլատրելի կրքերի ծարավի հետ:
  • Եթե դեռահաս կինը երազում հիանում է իր մերկությամբ, նա իր հմայքի շնորհիվ շատ հաջողակ կլինի: Եթե տեսնի, որ վատ կառուցվածք ունի, հեղինակությանը վտանգ է սպառնում:
  • Եթե նա տեսնում է մաքուր ջրում լողացող մերկ տղամարդկանց, շատ երկրպագուներ կունենա: Եթե ջուրը կեղտոտ է՝ խանդոտ երկրպագուն նրա մասին չար բամբասանք կտարածի: