Սեփական մահը երազում տեսնելը նշանակում է, որ Ձեզ սպասվում է երկար և երջանիկ կյանք սիրելի մարդու կողքին:
Եթե երազում տեսել եք ինչ որ կարևոր մարդու մահը, կանխազգուշացում է, որ շուտով աշխարհի զարգացած երկրներից մեկում իշխանության կանցնի մի իմաստուն ղեկավար, որը պետությունների միջև կկարողանա խաղաղություն և համաձայնություն հաստատել:
Շատ մարդկանց մահը սարսափելի համաճարակի նշան է, որի արդյունքում կմահանան միլիոնավոր մարդիկ:
Եթե տեսնում եք կլինիկական մահվան վիճակում գտնվող մարդու, նշանակում է, որ երկար ժամանակ անտեղյակ կլինեք Ձեր հին ծանոթների ծրագրերին: Նրանք այդ ծրագրերը կիրականացնեն, որի հետևանքով Դուք շատ կտառապեք:
Եթե մեռած հարազատ ես տեսնում, հարազատդ փորձությունների կենթարկվի:
Մահվան մասին երազը մեկնաբանվում է որպես նախազգուշացում:
Երազում մահացած հոր հետ խոսելը նշանակում է, որ անհրաժեշտ է լրջորեն խորհել սկսվող գործերի մասին:
Մահացած մոր հետ զրույցը, առողջության նկատմամբ ուշադիր լինելու կոչ է:
Մեծ ուշադրությամբ պետք է վերաբերվել, թե երազում ինչ են ասում մահացած մերձավորների ստվերները: Քնածը կարող է նրանցից ստանալ արժեքավոր խորհուրդ:
Երազում դագաղ տեսնելը նշանակում է ծանր կորուստներ և թանկագին հարազատների կյանքից վաղաժամ հեռացում:
Ծաղիկներով պատված դագաղը եկեղեցում՝ անհաջող ամուսնություն է: