- Նոր ու մաքուր կահույքը նշանակում է բարեհաջողություն ու խաղաղ կյանք: 
 
 - Հին ու ջարդված կահույքը թախծի ու տխրության նշան է:
 
 - Սեղան տեսնելը տան ու ընտանեկան կյանքի մարմնավորումն է:
 
 - Ճաշի համար գցված սեղանը գուշակում է բարեհաջող իրավիճակ:
 
 - Եթե դատարկ սեղան եք տեսնում, զգուշացեք վեճերից ու տարաձայնություններից: 
 
 - Սեղան հավաքելը շուտափույթ տխրություն է:
 
 - Առանց սփռոցի սեղանի մոտ ուտելը, նշանակում է, որ շուտով կհասնեք այնպիսի անկախ դրության, որ ուրիշների բարգավաճումները ձեզ չեն մտահոգի:
 
 - Սեղանին պարուրված սփռոցը նշանակում է վեճեր ընտանիքում:
 
 - Կոտրված սեղանը նշանակում է փոփոխություն դեպի վատը,  շատ բան եք կորցնելու:
 
 - Սեղանին դրված փողերը գուշակում են, որ  ազատվելու եք դժվարություններից:
 
 - Աթոռ տեսնելը՝ անհնար է պարտականությունների կատարումը: 
 
 - Եթե միջոցներ չձեռնարակեք, կխափանեք ձեռնտու գործը:
 
 - Եթե աթոռին որևէ մեկը նստած է, սպասեք անկոչ հյուրի:
 
 - Աթոռին անշարժ նստած ընկերոջը տեսնելը, նշանակում է, որ  կստանաք նրա մասին անհանգստացնող լուր:
 
 - Իրերով լի պահարանը նշանակում է հարստություն, դատարկը՝ չքավորություն և անհաջողություն:
 
 - Եթե նստած եք նստարանին, իրականում չեք վստահում ձեր պարտապաններին:
 
   |