- Եթե կինը հաց է ուտում, նրան տրտմություն է սպասվում:
- Եթե հաց եք ուտում ուրիշների հետ, խոսում է ամբողջ կյանքում ձեր ապահովվածության մասին:
- Չորացած հացը գուշակում է կարիքն ու տառապանքները: Փորձանքը թափվում է նրա գլխին, ով երազն է տեսել: Սակայն եթե հացը լավն է և ուզում եք վերցնել այն՝ բարեհաջող երազ է:
- Սև հաց՝ ձեզ հաշտ ու աղուհացով տուն խոստացող երազ է:
- Եթե ձեռքում պահել եք հացի կտոր, այդպիսի երազը նախազգուշացնում է գալիք փորձանքներին դիմակայելու անկարողության մասին, ձեր պատրաստակամությունն արհամարհելու պատճառով:
- Երազում ինչ-որ ճաշատեսակ եփելը նշանակում է, որ մոտակա ժամանակում ձեզ սպասվում են թանկագին հյուրերի այցելություններ:
- Երազում տեսած կաղապարի հացը նշանակում է խնայողություն, որը ձեզ, հավանաբար, պակասում է:
- Եթե երազում նայում եք, ինչպես է թխվում այդ հացը, երազը տեսնողի համար պատճառ կդառնա ուրախանալ իր հաջողություններով, սիրով ու հարստությամբ:
- Կտորների բաժանված կաղապարի հացը հուշում է սիրահարվածների միջև դժգոհություն ու վիճաբանություն:
- Եթե տեսնում եք կաղապարի հացեր, որոնք ձեր աչքի առաջ շարունակ ավելանում են և բուրավետ հացի լեռը ձեր առջև է, դա մեծ հաջողության նշան է, իսկ սիրահարները այդ տեսնելիս երջանիկ կլինեն:
|