- ... Ընկել եք, նշանակում է ձեզ սպասվում է հաղթահարել նշանակալի դժվարություններ: Եթե ընկնելիս վիրավորվել եք, սպասվում են կորուստներ, հնարավոր է բաժանվեք ընկերներից: Բարձունքից ընկնելը խոստանում է պատիվ ու հարգանք:
- ... Սայթաքել եք, նախազգուշացնում է՝ որոշ չափով անհոգ եք. անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները գործերից գլուխ հանելու համար:
- ... Ուշաթափվել եք, նշանակում է ընտանիքում հնարավոր է հիվանդություն կամ տհաճ լուրեր:
- ... Հայտնվել եք սորուն ավազներում, գուշակում է խաբեություն, կյանքից զրկվել, կարող եք ընկնել դժբախտությունների անդունդը, եթե իհարկե արթնանալիս չորոշեք ամրացնել ձեր ոգին:
- ... Վախեցել եք, դա գուշակում է դժբախտ դեպքից վիրավորում: Այդպիսի երազները հաճախ երևում են գերգրգռվածության վիճակում:
- ... Այրվել եք, այդպիսի երազը լավ լուրեր է կանխատեսում: Միայն արդուկով այրվելիս զգուշացեք հիվանդությունից կամ խանդից:
- ... Խորտակվում եք, գուշակում է դժբախտ դեպք կամ սեփականության կորուստ: Բայց եթե բարեհաջող փրկվեք, սպասվում է նկատելի հաջողություն:
- ... Օգնության եք հասնում փրկվողին, նշանակում է արժանի երջանկություն:
- ... Ցրտահարվել եք, ձեզ սպասվում են կորուստներ կամ ուժերի թուլացում:
- ... Սողում եք, տանջանքի, աղքատության և ստորացման նշան է:
|