Ձյունը երազում նշանակում է, որ Ձեր կյանքում դեռևս չկան իսկական դժբախտություններ:
Եթե երազում բուք ու բորան եք տեսել, ուրեմն Ձեզ տխրություն և հիասթափություն է սպասվում:
Եթե պատուհանից նայում եք թափվող ձյան փաթիլներին, վկայում է այն մասին, որ շուտով կվիճաբանեք սիրելիի հետ և իրարից էլ ավելի կօտարանաք դրամական խնդիրների պատճառով:
Երազում ձյունածածկ գագաթների տեսնելը նշանակում է, որ Ձեր փառասիրական ցանկությունները հաջողություն կբերեն:
Եթե աղջիկը ձյան վրա սահնակ է քշում, ստիպված կլինի հակադրվել բոլորին՝ պաշտպանելով իր ընտրյալին:
Եթե տեսել եք, որ կորել եք ձների մեջ և չեք կարողանում այնտեղից դուրս գալ, ապա սպասվում է անհաջողությունների երկար շարքը: