Երազահան. Դուռ
  • Երազում դռնից ներս մտնելը նշանակում է զրպարտիչների և անբարյացակամ մարդկանցից ազատվելու զուր փորձեր: 
  • Ձեր մանկության տան դուռը տեսնելը նշանակում է ապագայում երջանկություն և որ շրջապատված կլինեք ազգականներով:
  • Ուրիշներին դռնով ներս մտնելիս կամ դուրս գալիս տեսնելը գուշակում է հնարավոր դժվարություններ, որոնց կհանդիպեք ձեր գործերը կարգավորելու ճանապարհին:
  • Եթե երազում անձրևոտ գիշերով հայտնվեք փակ դռան առաջ, գուշակում է աններելի արարքներ և թեթևամիտ հանդիպումներ:
  • Եթե դուռը փակելիս հանկարծակի դուրս գա ծխնիներից և վիրավորի ինչ-որ մեկին, այդպիսի երազը գուշակում է, որ ձեր ընկերներին վտանգ է սպառնում:
  • Դուք հաճելի լուր կստանանք, եթե երազում լսեք դռան թակոց: 
  • Եթե արթնացել եք ձեզ թվացող դռան բախումից, նորություն կլսեք, որը շշմեցնելու է ձեզ:
Բաժինները: Դ | Հեղինակ: Moder-003 (26.01.2020)
Դիտումները: 6403 | Վարկանիշը: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0