Շատ լավ նշան է սպիտակ ձիով սլանալը, դա գուշակում է ընկերական ամուր կապ:
Ընդհանրապես երազում հիանալի ձիեր տեսնելը հաջողության և բարեկեցության նշան է:
Եթե տեսնեք, որ ձեր ձին կեղտոտ է, հնարավոր է այն մարդիկ, որոնց վստահում եք, խաբեն կամ նախանձեն ձեզ:
Եթե ձիով սլանաք ջինջ առվակների վրայով, հաջողություն է սպասվում, բայց ինչ-որ մեկը կարող է մռայլեցնել այն, եթե նայեք մութ ջրի մեջ:
Եթե սլանում եք քացի տվող ձիով, նշանակում է հաջողության ճանապարհին տարբեր տեսակի դժվարությունների կհանդիպեք:
Եթե ձին ձեզ վայր գցի, հիվանդության նշան է:
Վշտալի լուրեր կբերի այն երազը, որում տեսնեք վիրավոր կամ սատկած ձի:
Եթե տեսնում եք, ինչպես են մաքրում ձիուն, կամ ինքներդ եք մաքրում, նշանակում է, որ կյանքում հաստատուն դիրք գրավելու համար ծանր աշխատանք պետք է կատարեք և մեծ փորձություններով անցնեք:
Իսկ ձիավարության մրցումներին մասնակցելը բարեկեցիկ կյանքի նշան է:
Կառքին լծված ձիեր տեսնել նշանակում է երջանկության ճանապարհին արգելքների կհանդիպեք:
Ձիով բարձրանալ սարը՝ նշանում է կյանքում ամուր դիրքի կհասնեք:
Բլրից ձիով իջնելը անհաջողության նշան է:
Ձիերի վաճառքով զբաղվելը գուշակում է նյութական օգուտներ, ինչպես նաև համարձակ նախաձեռնություններ:
Ցեղական ձի պահելը և վատը վաճառելը նշանակում է բախտդ կբերի: