Եթե կինը երազում տեսնում է, որ ինքը ձեռագործ է անում, նշանակում է, որ մոտակա ժամանակներում նրա ազնվաբարո բնավորությունն իր վրա կգրավի այլոց ուշադրությունը:
Բարդ, բայց ոչ գեղեցիկ նկար ձեռագործելը գուշակում է մասնակցություն խճճված գործում, որը տխուր ավարտ կունենա, եթե կատարեք անզգույշ արարքներ:
Ամուսնացած տղամարդու համար երազը, որում նա զբաղված է ձեռագործությամբ, լավ նախանշան է: Շուտով նրա տանը կհայտնվի ընտանիքի նոր անդամ:
Սիրահարված մարդու համար այդպիսի երազը խոստանում է ամուսնություն խելացի և արժանի աղջկա հետ:
Կնոջ համար գործելը նշանակում է հանգիստ խաղաղ տուն, որտեղ սիրելի տնեցիները, լսող երեխաները ուրախացնում և հիացնում են:
Դեռատի կնոջ համար գործելը շուտափույթ, բարեհաջող ամուսնություն է: Եթե գործում է մեքենայով, կունենա արժանի և հավատարիմ սիրեկան: Եթե մեքենան, որի վրա նա աշխատում է, փչացել է, նրան գործերում և սիրո մեջ անհաջողություն է սպասվում:
Եթե տղամարդն իրեն տեսնում է գործելու արտադրամասում, նշանակում է բարգավաճում և հաջողության սկիզբ: