- Երազում թարմ և պայծառ ծաղիկներ տեսնելը գուշակում է հաճույքներ և ձեռքբերումներ:
- Թոռոմած և չորացած ծաղիկները գուշակում են տհաճություններ, սպիտակ ծաղիկները՝ վիշտ:
- Երազում ինքդ քեզ ծաղկեպսակի մեջ տեսնելը նշանակում է արագ հարստացում:
- Թոռոմած պսակ տեսնելը հիվանդության և կործանվող սիրո նշան է: Հարսնացուի պսակ տեսնելը խոստանում է դժվարին կացության երջանիկ ավարտ:
- Հովտաշուշան տեսնելը նշանակում է դաժան փորձություններ՝ հիվանդության կամ վշտի հետ:
- Կակաչները գուշակում են շլացնող հաճույքների և հաճելի զբաղմունքների ժամանակաշրջան, բայց այս ամենը՝ շատ թույլ և ոչ կայուն:
- Եթե երազում շնչեք կակաչի բույրը, իրականում կդառնաք խարդախությունների զոհ:
- Ծաղկող և անուշաբույր վարդեր տեսնելը խոստանում է մոտեցող ուրախ իրադարձություններ և ձեր ընտրյալի հավատարմությունը: Շնչել վարդի բույրը նշան է ոչնչով չմոռացված ուրախության:
- Եթե աղջիկը երազում վարդեր է պոկում, շուտով առաջարկ կստանա, եթե մազերը զարդարի վարդերով, խաբեություն է սպասվում:
- Թոռոմած վարդերը խոսում են սիրած անձնավորություն չունենալու մասին£
- Դեռ չծաղկած վարդի թուփը գուշակում է ամուր նյութական վիճակ:
- Չորացած վարդի թուփը նշանակում է հարազատների հիվանդություն կամ այլ վշտեր:
- Վառ կարմիր վարդի թուփը ձեր ընտանիքի մեծ հույսերի իրականացման նշան է:
|