Եթե երազում տեսնում եք, որ զրկվել եք ատամներից, սպասեք դժբախտության:
Եթե ատամը բժիշկն է հեռացրել, ձեզ սպասվում է ծանրագույն հիվանդություն:
Եթե մաքրում կամ ողողում եք ատամները, նշանակում է, որ ձեզանից պահանջվում է հսկայական պայքար, ձեր սերը պահպանելու համար:
Բերանում արհեստական ատամներ տեսնելը՝ դաժան փորձություն է, որը ջարդվելու է ձեր վրա:
Եթե կոտրել են ձեր ատամները, նշանակում է պետք է ուշադիր վերաբերվեք գործերին, քանի որ թշնամիները չեն նիրհում:
Երբ ատամները խախտվում են կամ կոտրված են, ձեր աշխատանքը կամ առողջությունը կարող են տուժել չափից ավելի ծանրաբեռնվածությունից:
Եթե ատամները թքում եք, դա նշան է ձեր կամ ձեր հարազատների հիվանդության:
Սխալ հանված ատամները ամենասարսափելի երազն է: Դա սպառնում է բազմաթիվ դժբախտություններ. դա և աղքատություն է, և հույսերի խորտակում, նույնիսկ՝ առողջ մարդկանց հիվանդություն:
Եթե մեկ ատամ է ընկնում, նշանակում է տխուր լուր, եթե երկուսը՝ ձախորդություն, եթե երեքը՝ հետևում են շատ լուրջ տհաճություններ: Եթե բոլոր ատամներն են ընկել՝ մեծ դժբախտություններ:
Եթե ատամները փչացել են և քաշել-հանել եք դրանք, նշանակում է, որ ձեզ սպասում են սովն ու մահը:
Եթե տեսնում եք, որ ձեր ատամները դառնում են առողջ ու սպիտակ, նշանակում է ձեր տխրությունը ժամանակավոր է:
Ձեր ատամների սպիտակությամբ հիանալը ցանկությունների կատարման նշան է և ձեր սրտի սիրելի ընկերոջ սպասում: