Ընկերների հորոսկոպ
Առնետ
Առնետ: Այո, նրանք իրենց չեն զրկի մեկը մեկին փոքր տհաճություններ պատճառելու հաճույքից:
Ցուլ
Առնետ: Նրանք զրույցի ընդհանուր թեմա չեն ունենա:
Ցուլ: Ոչ: Կոնֆլիկտ իշխանության համար:
Վագր
Առնետ: Ոչ: Վագրը էնտուզիաստ է, իսկ Առնետը՝ մատերիալիստ:
Ցուլ: Ոչ: Ցուլը որպես ընկեր Վագրին խորհուրդ չի տրվում... իրար չեն հասկանա:
Վագր: Այո: Միասին նրանք կարող են աշխարհով մեկ շրջել ու հեղափոխություն անել:
Կատու
Առնետ: Ոչ: Կատուն մշտապես Առնետի վրա աչք ունի, որը, անկեղծ ասած, դժվար է ընկերական համարել:
Ցուլ: Լավ աշխարհիկ հարաբերություններ:
Վագր: Նրանք իրար այնքան էլ լավ չեն հասկանում: Կատուն Վագրին լուրջ չի ընդունում, իսկ վերջինս դա դուր չի գալիս:
Կատու: Հազար անգամ այո: Բուխարու շուրջ զրույցներով որքան հաճելի օրեր կանցկացնեն միասին:
Վիշապ
Առնետ: Հնարավոր է, նրանք գնահատում են մեկը մյուսին:
Ցուլ: Ոչ: Վիշապը դուր չի գալիս Ցուլին:
Վագր: Այո: Նրանք օգտակար են մեկմեկու: Փոխհասկացողությունը երաշխավորված է:
Կատու: Հըմ.... այո, բայց ոչ ավելին...
Վիշապ: Երբ երկու հրավառություն միասին են, նրանք չեն գնահատում մեկը մյուսին:
Օձ
Առնետ: Այո: Նրանք շատ բան կարող են պատմել իրար: Զրույցներով համեմված ընկերություն:
Ցուլ: Նրանք ընդհանուր առմամբ հասկանում են իրար, չնայած որ շատ տարբեր են:
Վագր: Ոչ: Խուլերի երկխոսություն:
Կատու: Այո: Նրանք երկարատև ու բուռն զրույցներ կվարեն:
Վիշապ: Այո: Նրանք լավ են լրացնում մեկը մյուսին:
Օձ: Այո: Շատ լավ են հասկանում իրար... ինչպես երկու փիլիսոփաներ:
Ձի
Առնետ: Ոչ: Խոսք անգամ լինել չի կարող: Իրար չեն հասկանա:
Ցուլ: Նրանք տարբեր ճաշակ ու տարբեր բարոյական արժեքներ ունեն:
Վագր: Նրանք անդադար վիճում են, սակայն փոխադարձ ձգողականություն ունեն:
Կատու: Հիանալի աշխարհիկ հարաբերություններ: Ամուր ընկերությունը հնարավոր է:
Վիշապ: Ոչ: Ձին անհատապաշտ է, շատ բան է սպասում ու քիչ է տալիս, Վիշապը շատ բան է տալիս ու շատ բան էլ սպասում է:
Օձ: Այո: Ձիու կատաղությունը չի դիպչի Օձի իմաստությանը:
Ձի: Այո: Նրանք հարգում են միմյանց ու գնահատում իրենց անկախությունը:
Այծ
Առնետ: Այո, բայց կարճատև հարաբերություններ...
Ցուլ: Նրանք հազիվ են տանում մեկը մյուսին: Անհնար է:
Վագր: Հասկանալի չէ, թե ինչ կարող են իրար հետ անել: Միայն մի դեպքում. Այծը պլաններ է նախագծում, Վագրը դրանք իրագործում է:
Կատու: Այո: Կատուն հիանում է Այծի բարձր ճաշակով: Վերջինիս քմահաճություններն էլ նրան զվարճացնում են:
Վիշապ: Այո: Այծն այնքան հիացած կլինի, որ գրավչության տիպար կդառնա: Իսկ եթե նա ուզենա գրավիչ լինել...
Օձ: Հնարավոր է... Եթե Օձը օգնի Այծին:
Ձի: Այո, նա զվարճալի է անդունդի եզրով քայլելիս:
Այծ: Երկու Այծ լավ հասկանում են իրար: Նրանք հույս են դնում մեկը մյուսի վրա:
Կապիկ
Առնետ: Այո: Բայց միշտ Առնետի հետաքրքրությունների հաշվին:
Ցուլ: Կապիկը դուր է գալիս Ցուլին, բայց նա մշտապես փորձում է ծիծաղել վերջինիս վրա:
Վագր: Կապիկով գրավվածությունը նրանց հարաբերությունները հետաքրքիր են դարձնում, սակայն այս հարաբերությունները չպետք է շատ հեռուն գնան:
Կատու: Լավ ընկերներ ու գործընկերներ են, որոնց լավ է չսադրել:
Վիշապ: Այո: Կապիկը ջանում է, որ այս հարաբերությունները շատ հեռուն չգնան, միաժամանակ հաջողությամբ մատների վրա է խաղացնում Վիշապին: Վերջինս նրան օգտակար է:
Օձ: Առանց ջերմության աշխարհիկ հարաբերություններ:
Ձի: Ոչ: Ձին չի վստահում Կապիկին... Ինչը լրիվ հիմնավորված է:
Այծ: Այո: Այծը դուր է գալիս Կապիկին, քանի որ նրա հետ ձանձրալի չէ...
Կապիկ: Հնարավոր է: Սակայն նրանք չեն վստահի մեկը մյուսին:
Աքաղաղ
Առնետ: Հնարավոր է... Նրանք մակերեսորեն համակրում են մեկը մյուսին:
Ցուլ: Նրանք կարող են ողջ կյանքում հիանալի ընկերներ լինել:
Վագր: Նրանք չեն ձգտում մեկը մյուսին:
Կատու: Ոչ: Աքաղաղը շատ աղմկոտ է: Նա հոգնեցնում է Կատվին:
Վիշապ: Նրանք համակրում են միմյանց... Եվ վերջ:
Օձ: Այո: Նրանք շատ բան կարող են պատմել մեկը մյուսին:
Ձի: Հաճելի աշխարհիկ հարաբերություններ... թեյ, բրիջ, պարային երեկոներ:
Այծ: Անհնար է: Աքաղաղը շատ պայմանականություններ ունի, նա գլուխ չի հանում Այծից:
Կապիկ: Նրանք ընդհանուր բան չունեն: Ամեն ինչ կվերջանա նրանով, որ Աքաղաղը կպայթի:
Աքաղաղ: Բախումներն ապահովված են: Ընկերությունն անհնար է:
Շուն
Առնետ: Ոչ: Առնետը բարձր նշակետեր չի դնում... Շան համար չէ:
Ցուլ: Հնարավոր չէ պատկերացնել նրանց ընկերությունը:
Վագր: Այստեղ չի կարող ամուր ընկերություն լինել:
Կատու: Այո: Կատուն Շան վստահելի անձը կլինի, նույնիսկ եթե չկարողանա արդյունավետ աջակցություն ցույց տալ:
Վիշապ: Ոչ: Շունը շատ իրատես է, իսկ դա թևաթափում է Վիշապին:
Օձ: Դժվար է... Լավ է միայն աշխարհիկ հարաբերություններ պահպանել: Սակայն փոխադարձ վստահության դեպքում հնարավոր է:
Ձի: Նրանք կարող են խոսել քաղաքականության մասին ու եթե համաձայնության հասնեն, ապա ինչո՞ւ ոչ:
Այծ: Ոչ: Նրանք դժվարությամբ են տանում մեկը մյուսին:
Կապիկ: Հնարավոր է... Ո՞վ գիտե: Սակայն Կապիկը միանգամից չի հմայի:
Աքաղաղ: Նրանց միջև խաղաղություն է ու... անդունդ: Պատ:
Շուն: Երկու լավ ընկեր:
Խոզ
Առնետ: Երկու լավ ընկեր, որոնք սիրում են միասին զբոսնել ու աղմկել:
Ցուլ: Այո... միայն մի պայմանով, որ շատ հաճախ չհանդիպեն:
Վագր: Այո: Նրանք հասկանում են իրար, սակայն Խոզը պետք է զգույշ լինի ու խելքը գլուխը հավաքի:
Կատու: Այո: Միայն մի պայմանով, որ միասին հասարակություն դուրս չգան: Խոզը շոկի մեջ է գցում Կատվին իր պարծենկոտությամբ:
Վիշապ: Լավ հարաբերություններ, ոչ մի խնդիր չի լինի:
Օձ: Հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ... Կյանքը ցույց կտա:
Ձի: Խոզը զուսպ կլինի, նա դրա համար բոլոր հիմքերը կունենա:
Այծ: Այո: Խոզը կզրուցի Այծի հետ: Նա շատ է սիրում Այծին:
Կապիկ: Այո: Երկու լավ ընկեր: Կապիկը հարգում է Խոզին:
Աքաղաղ: Խոզի համար լավ է Աքաղաղին հեռավորության վրա պահել:
Շուն: Այո, նրանք սիրում ու նվիրված են մեկը մյուսին: Խոզը կազատի Շանը անհանգստությունից:
Խոզ: Նույն ճաշակն ունեն: Երկու անբաժան ընկեր, որոնք Ռաբլեի հերոսների նման կզվարճանան իրար հետ: