ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տղամարդկանց զայրացնող կանացի սովորությունները
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2756 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Հոգու խորքում հասկանալով զայրանալու պատճառները, միևնույն է, աղջիկները հավատարիմ են մնում իրենց «սովորություններին»:

  • Ոտքից գլուխ շորերը փոխում է մինիմում 2 անգամ, վերջնական` «Գնացինք, ես պատրաստ եմ» ասելուց հետո:
  • Ինչպես կարելի է մտնել խանութ հաց գնելու համար, 5000 դրամը ծախսել ու մոռանալ հաց առնել:
  • Թերթ ես գնում կարդալու համար, աչքդ թեքում ես, թե չէ, արդեն թերթիդ վրա ձուկ են մաքրել...
  • Միշտ բթացնում է դանակները:
  • Հիմար սովորություն` անխտիր հիշում է բոլորի` անգամ հարևանի հորաքրոջ աղջկա ծննդյան օրը...
  • Շատ ժամանակ ու գումար ծախսելով եղունգների երկարեցման համար, մի եղունգի ջարդվելու պատճառով բոլորի երեկոն փչացնում է:
  • Երբ խանութից դուրս ես եկել և արդեն հասնում ես տուն, հիշում է, որ աղ չկա...
  • Շալվարի գրպանները մոռանում է ստուգել լվալուց առաջ, բայց երբ շալվարը կախիչի վրա է, գրպանները չի մոռանում ստուգել և այն էլ մի քանի անգամ...
  • Ժամերով խոսում է հեռախոսով, եթե նույնիսկ խոսելու ընթացքում անջատես,մի 40 րոպե կշարունակի խոսել...
  • Միշտ հարցնում է. «Իսկ դու հիշում ես,ինչ օր է», փոխարենը, որ կարող է միանգամից ասել...
  • Անպայման ֆենն է միացնում լուրերի կամ հատկապես ֆուտբոլի ընթացքում...
  • Ֆուտբոլի ժամանակ նա միշտ 2 գործ ունի, մեկը հեռուստացույցի աջ կողմում է, մյուսը ձախ...
  • Միշտ տղամարդու նասկիները պահում է լվացքի մեքենայի մեջ...
  • Հարց` երբ պետք է տնից դուրս գաս,որպեսզի 18:30 լինես հյուրերի տանը,ընդ որում ձեր տնից այնտեղ 45 րոպե տևողությամբ ճանապարհ է: Պատասխան` 18:30:
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2756 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր | Վարկանիշ: 5.0/4