Տարվա և ամսվա համադրությունը. ԽՈՅ (Մաս 2-րդ)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2187 | 12:00 | |
ԽՈՅ-ՁԻ Ակտիվ, տաքարյուն Խոյ-Ձիերը կյանքի բարձր տեմպ են ընտրում, որին դիմակայելը քչերի ուժերի սահմաններում է: Նրանք առանձնանում են անհատնում էներգիայով, հետաքրքրասիրությամբ. նրանց հուզում ու հետաքրքրում է աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ: Նման համադրությունը ուժեղացնում է երկու նշաններին բնորոշ որոշ հատկանիշներ: Խոյն առանձնանում է համառությամբ, ինքնասածի ու տաքարյուն բնավորությամբ: Նրան նման է նաև Ձին, որը ուժեղ կամք ու անկառավարելի խառնվածք ունի: Համատեղելիության հորոսկոպում Խոյ-Ձին հուզական մարդ է, հակված է սպոնտան արարքների: Նա լի է արկածախնդրությամբ ու էներգիայով, չի վախենում փոփոխություններից, հակառակը՝ կյանքը կտրուկ փոխելու հնարավորություններ է փնտրում. ռիսկը նրան գրգռում է: Մեծ հաճույք է ստանում տեղի ունեցող ամեն ինչից, վախ ու հոգնածություն չի զգում. նա ուժեղ ու կամային մարդ է: Բնութագիրը Վառ, ձգտող Խոյ-Ձիերը սովոր չեն սահմանափակել իրենց ցանկությունները: Խիստ անկախ ու ազատասեր են. տանել չեն կարողանում ճնշումները, չեն ենթարկվում համընդհանուր կանոններին: Ինքնասածի Ձի-Խոյերը ամեն ինչ իրենց ձևով են անում, չեն նայում մյուսներին: Իրենց նպատակներին հասնելու գործում ամուր ու վճռական են. նրանք զարմանալի ուժեղ, նպատակասլաց մարդիկ են, բնածին լիդերներ են: Կարողանում են պաշտպանել իրենց տեսակետը, հիացմունք ու երկրպագություն են սպասում, այնքան էլ հոգ չեն տանում ուրիշների զգացմունքների մասին: Առանձնանում են ազնվությամբ, ուղղախոսությամբ. ասում են այն, ինչ մտածում են: Բոլոր Խոյ-Ձիերն անկախ սեռից առանձնանում են իրենց անկառավարելի բնավորությամբ: Նրանք նեղացկոտ են, բռնկուն ու ծանրահեղ անկանխատեսելի, տառապում են տրամադրության տատանումներից: Խոյ-Ձիու հետ շփվելը բավականին բարդ է. նա քմահաճ է, ինքնասածի, կարող է տհաճ կերպով զարմացնել ու փչացնել դիմացինի տրամադրությունը: Սակայն նա հուսալի ու բարեխիղճ մարդ է: Միշտ կատարում է իր խոստումները, առաջինն է օգնության ձեռք մեկնում ու ավելորդ հարցեր չի տալիս: Տղամարդու նման է հաղթահարում բոլոր դժվարությունները, չի բողոքում ու օգնություն չի խնդրում: Իրեն պատասխանատու է զգում շուրջը տեղի ունեցող ամեն ինչի համար, հոգատար ու ուշադիր է մարդկանց հանդեպ: Խոյն ու Ձին կամային, անկախ նշաններ են, իսկ համադրության մեջ այս հատկանիշներն ավելի են ուժեղանում: Այս միությունը հոգևոր մեծ ներուժ ունեցող, ամենաբարդ իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու ունակ մարդկանց է ծնունդ տալիս: Ձի-Խոյերը վեհանձն մարդիկ են. պաշտպանում են թույլերին ու անարգվածներին՝ մոռանալով սեփական կարիքների մասին: Խոյ-Ձիու գլխավոր առանձնահատկությունը դիմացկունությունն է: Բնությունը նրան բոլոր դժվարություններն ու ճակատագրի զրկանքներն ամուր տանելու ունակությամբ է օժտել: Հզոր էներգետիկա ունեցող այս մարդը շրջապատի վրա ցնցող տպավորություն է թողնում՝ գրավում է, ուշադրություն է հրավիրում իր վրա: Ձի-Խոյը յուրահատուկ անձնավորություն է, իր նպատակներին հասնելու ճանապարհին՝ համառ ու անկոտրում: Ճիշտ է, կայունությամբ չի առանձնանում, հեշտությամբ փոխում է իր պլանները. նրա ողջ կյանքը հավերժ շարժում է: Հատկապես էներգիայով լի ու շարժուն են Հրեղեն Ձիու տարում ծնված Խոյերը: Այս մարդիկ լույսի արագությամբ են սլանում, նրանց ուժերի սահմաններում է ցանկացած հերոսություն: Նրանք ձգտում են կայանալ կյանքում, կուրորեն ընթանում են դեպի իրենց երազանքը: Հեշտությամբ են հաղթահարում հաջողության ճանապարհին ընկած արգելքները. ո՛չ վախ են զգում, ո՛չ հոգնածություն: Սիրո մեջ Սիրահարված Խոյ-Ձին ակտիվ է, ամեն կերպ փորձում է ուշադրություն գրավել իր վրա: Համբերությամբ չի առանձնանում, նախընտրում է ռոմանտիկ երազանքներին տրվելու փոխարեն գործել: Նրա տաքարյուն խառնվածքը դուրս է հորդում՝ նա սիրո մեջ հնարամիտ ու անհագ է: Ընտրության հարցում չի շտապում, մանրամասն ուսումնասիրում է կողակցին: Սիրային հորոսկոպում Ձի-Խոյը անսանձ, տաքարյուն էություն է, վառ հույզերի, բուռն կրքերի կարիք է զգում: Հակառակ դեպքում սկսում է ձանձրանալ, նյարդայնացնում է կողակցին իր բողոքներով կամ վերջ է տալիս հարաբերություններին: Ուժեղ, հուսալի Խոյ-Ձին նվիրված պահպանում է իր ընտանիքի հանգստությունը: Մոռանում է իր բոլոր նախասիրությունների մասին, մեկ նպատակ է հետապնդում՝ իր մտերիմներին երջանկացնել: Չնայած հավատարիմ է մնում բարկությունն ու դժգոհությունը ցուցադրաբար արտահայտելու իր սովորույթին: Երկրորդ կեսից ու երեխաներից հնազանդություն է պահանջում, հստակ դնում է իր դիրքը՝ ինքը ընտանիքի գլխավորն է: Բոլոր Խոյ-Ձիերն անկախ սեռից, լիդերներ են, ձգտում են ինքնուրույն կառավարել ընտանիքի գործերը: Ընդ որում՝ իրենց առավելությունն ապացուցում են կոնկրետ արարքներով՝ ընտանիքի բարգավաճման համար շատ են աշխատում: Կարիերան Աշխատասեր Խոյ-Ձիերն իրենց հաջողության համար պատրաստ են սարեր շրջել, ընդ որում՝ նրանք իսկապես ունակ են դրան: Չեն վախենում ռիսկի դիմել, մեթոդների հարցում հնարամիտ են, հեշտությամբ մանիպուլյացիայի են ենթարկում մարդկանց: Ձի-Խոյը ձգտում է հասարակության մեջ բարձր դիրք գրավել, նրա համար կարևոր է սեփական նշանակալիությունը զգալը: Սիրում է գումար ծախսել, չի կարողանում խնայել ու չի էլ ուզում ինքն իրեն սահմանափակել հաճույքների մեջ, այնպես որ՝ նրա համար աշխատավարձը մեծ նշանակություն ունի: Չնայած՝ իմպուլսիվ Ձի-Խոյի համար առաջին տեղում զգացմունքներն ու հույզերն են, իսկ դա նշանակում է, որ գործը պետք է գրավի նրան: Էներգիայով լի, գերակտիվ Խոյ-Ձիուն հարմար չէ միապաղաղ ու միատոն աշխատանքը: Նա պետք է անընդհատ առաջ շարժվի ու նոր բարձունքներ գրավի: Շարժման մեջ գտնվելու պահանջմունքը կենսական անհրաժեշտություն է, նրա էներգիան ելք է պահանջում: Խոյ-Ձին չի սիրում միայնության մեջ աշխատել, նա պետք է զանգվածներ կառավարի: Ձգտում է զբաղեցնել ղեկավարի աթոռը. այդ պաշտոնը համապատասխանում է նրա ամբիցիաներին: Զբաղմունքի բնույթն այնքան էլ կարևոր չէ. նա կարող է կայանալ ցանկացած ոլորտում, այդ թվում՝ նաև հասարակական ու քաղաքական գործունեության մեջ: Խոյ-Ձի տղամարդը Խոյ-Ձի տղամարդու համար սեփական ցանկություններից կարևոր բան չկա: Նա առանց խոչընդոտներին նայելու առաջ կշարժվի: Խոյ-Ձի տղամարդու ներսում այնպիսի ուժգնության կրակ է վառվում, որ այն մարելն անհնար է: Նրա համար հեղինակություններ չկան ու չեն էլ կարող լինել, նա անկանխատեսելի, իմպուլսիվ մարդ է: Սակայն շատ տաղանդավոր է, կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ, բայց նրան ավելի հարմար են ղեկավար պաշտոնները: Անհամաձայնություն չի հանդուրժի, կտրուկ կընդհատի իր հասցեին հնչող քննադատությունը: Կանայք պետք է հաշտվեն լիդերի նրա ամբիցիաների հետ:Նա հուսալի, հավատարիմ ամուսին է, բայց շատ պահանջկոտ է ու դեսպոտիկ: Նրա ընտանիքը ոչ մի բանի կարիք չի ունենա, կինը կստանա այն, ինչ ուզում է, բայց այս տղամարդուց բուռն սիրային խոստովանություններ ու ռոմանտիկ արարքներ ակնկալել պետք չէ: Խոյ-Ձի կինը Վառ, ուժեղ, կամային Խոյ-Ձի կինը սիրում է ուշադրության կենտրոնում լինել, պաշտում է իր հասցեին հաճոյախոսություններ լսել: Նախապատվությունը տալիս է հասարակական մասնագիտություններին, սիրելի աշխատանքի համար հեշտությամբ զոհում է անձնական կյանքը: Նրան դուր են գալիս հետաքրքիր, սոլիդ տղամարդիկ, բայց նրանց հետ ապրել Խոյ-Ձին չի կարողանա: Նա ընտանիքի լիդերի դերին է ձգտում, սիրում է հրահանգներ տալ: Բարկության ժամանակ բացարձակ չի վերահսկում իրեն, կարող է ավելորդ բաներ ասել: Նա բարի, հավատարիմ կին է, բացի այդ, շատ խելացի է, միայն թե չափազանց համառ է ու բռնկուն: Միշտ պաշտպանում է իր տեսակետը, առանց զղջալու բաժանվում է այն մարդկանցից, որոնք թեկուզ մեկ անգամ համարձակվել են հակառակ կարծիք արտահայտել: Երջանիկ կլինի համբերատար տղամարդու հետ, ով պատրաստ կլինի ամեն հարցում զիջել նրան: ԽՈՅ-ԱՅԾ Ուժեղ, նպատակասլաց Խոյ-Այծը հստակ գիտի, թե ինչ է ուզում կյանքից: Չնայած՝ շրջապատը նրան իր նախապատվություններից գլուխ չհանող խորհրդավոր մարդ է համարում: Համատեղելիության հորոսկոպում Այծ-Խոյը բարդ բնավորությամբ հակասական անձնավորություն է: Բավականին ինքնուրույն ու համառ է, տանել չի կարողանում լռությունն ու հանգստությունը: Անհավասարակշիռ Այծը ոչ մի կերպ չի կարողանում որոշակիություն մտցնել իր նպատակների ու ցանկությունների մեջ և որ ամենակարևորն է՝ իրեն նեղություն չի տալիս ծանրաբեռնվել հոգսերով: Փոխարենը փառասեր ու համառ Խոյը ձգտում է ամեն գնով հաջողության հասնել, չի կարողանում անգործ նստել: Նշանների այս համադրությամբ մարդիկ մշտական շարժման մեջ են, անընդհատ ինչ-որ բան են փնտրում ու ինչ-որ բանի են սպասում: Երբեմն իրենք էլ չեն հասկանում, թե որն է իրենց հոգեկան տվայտանքների պատճառը: Բնութագիրը Կամային Խոյի ու փառասեր Այծի միությունը ծնունդ է տալիս նպատակասլաց մարդկանց, ովքեր հստակ պաշտպանում են իրենց հետաքրքրությունները: Նրանք կարող են տարբեր լինել՝ համառ ու զիջող, քմահաճ ու բարեհամբույր, հաշվենկատ ու իմպուլսիվ: Սակայն Այծ-Խոյերն ունակ չեն ստի ու նենգության: Միշտ արդարության համար են պայքարում, անկեղծ ու ուղղախոս են. ասում են այն, ինչ մտածում են: Խոյ-Այծի գլխավոր առանձնահատկությունն ազնվությունն է: Այս մարդը տանել չի կարողանում սուտն իր բոլոր դրսևորումների մեջ: Անկախ է, ազատասեր, ոչ ոքի աջակցության կարիքը չունի, առավել ևս շահի համար իր խղճի հետ գործարքի չի գնա: Տանել չի կարողանում երկակի իրավիճակները, միշտ ու ամեն ինչում փորձում է արդարության հասնել: Բաց տեքստով հայտնում է իր կարծիքը, չի քծնում ու ներողամտություն, ողորմածություն չի խնդրում: Ազատասեր Խոյ-Այծը չի հանդուրժի սահմանափակումները. նա պատրաստ է երկխոսության, բայց ոչ կպչուն խորհուրդների: Ընկերներին ու հարազատներին մեծ հոգատարությամբ է վերաբերվում, աշխատում է նրանց ուշադրությամբ շրջապատել: Փոխարենը օտարների հետ առանձնապես գլուխ չի դնում՝ քաղաքավարի է, նրբանկատ, բայց ոչ ավելին: Հնարավոր է, որոշ օտարվածությունն էլ օգնում է նրան խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Խոյ-Այծը նեղացկոտ է, հիշաչար. դավաճանությունը չի ներում, շատ ծանր է տանում վեճերն ու սկանդալները: Տաք գլխով կարող է ավելորդ բաներ ասել, բայց նրա հետաքրքրություններից չի բխում շրջապատի հետ հարաբերությունները փչացնելը: Այնպես որ՝ Խոյ-Այծը վստահելի հարաբերություններ է հաստատում միայն մոտ մարդկանց հետ, իսկ մյուսների հետ պարզապես շփվում է: Նա հաճելի, բարյացակամ, իր կյանքից գոհ մարդու համբավ է վայելում: Հմայիչ, զրուցասեր Խոյ-Այծը երբեմն տխրության մեջ է ընկնում, ներամփոփ ու մռայլ է դառնում: Չնայած՝ սովորաբար հեշտությամբ է ընդհանուր լեզու գտնում մարդկանց հետ, ցանկացած միջավայրում իրեն հարմարավետ է զգում: Ակտիվ է, էներգիայով լի, սիրում է աղմուկը, խառնաշփոթն ու ուրախությունը: Բայց երբեմն նաև լռության ու հանգստի կարիք է զգում, ձգտում է ինքն իր հետ միայնակ մնալ, որպեսզի անշտապ մտածի կուտակված խնդիրների շուրջ: Խոյ-Այծը նպատակաուղղված է հաջողությանը, չի կարող հաշտվել պարտության հետ, առավել ևս, եթե իր անհաջողությունների վկա են դառնում ուրիշները: Ինքնասեր է, հպարտ, շատ թանկ է գնահատում իր հեղինակությունը: Կասկածելի գործերի մեջ չի ներքաշվում, իսկ սեփական կամքի դեմ նրան գործել ստիպելն անհնար է: Սովորաբար երջանիկ կերպով խուսափում է տհաճություններից, իսկ եթե դժվարությունների է բախվում, ձևացնում է, թե ամեն ինչ կարգին է: Սիրո մեջ Սիրահարված Խոյ-Այծը չի շտապում շրջապատի հետ կիսվել իր զգացմունքներով: Նախընտրում է կատակել, փորձում է խորհրդավոր անձնավորություն երևալ: Սիրային հորոսկոպում Խոյ-Այծը նվիրված կողակից է, անկեղծ է զգացմունքների արտահայտության մեջ: Սիրահարվելուց հետո էլ շարունակում է ուղղախոս ու ազնիվ մարդ մնալ, հակված չէ դավաճանության ու ստի: Սակայն իմպուլսիվ է, անկանխատեսելի, երբեմն չի վերահսկում ինքն իրեն: Նրա տրամադրության տատանումները կանխագուշակելը դժվար է. դա հույզերի ու զգացմունքների մի հեղեղ է՝ կիրք, վրդովմունք, խանդ: Ամուսնությունից հետո Խոյ-Այծը հավատարիմ է մնում իր սկզբունքներին՝ ազատությունն ու անկախությունն ամեն ինչից վեր են: Չնայած փորձում է ընտանիքի լավ մարդ լինել, բայց երբեք թույլ չի տա երկրորդ կեսին խառնվել իր գործերին: Իրեն լիդեր է համարում, ձգտում է միայնակ ընդունել բոլոր որոշումները: Բայց դրա հետ միասին բաց է երկխոսության համար, նրա հետ զրուցելու բան կա: Հոգատար ու ուշադիր է մտերիմների հանդեպ, նվիրված է ընտանիքի հետաքրքրություններին: Բռնկուն, քմահաճ ու համառ է լինում, բայց երկրորդ կեսին տալիս է ավելին, քան փոքրիկ տհաճություններն են, այն է՝ սեր ու հավատարմություն: Կարիերան Պատասխանատու, բարեխիղճ Խոյ-Այծը վայելում է գործընկերների հարգանքն ու վստահությունը: Առանձնանում է աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ, միշտ սկսած գործն ավարտին է հասցնում: Դրա հետ մեկտեղ՝ ստեղծագործ պլանում օժտված է, շատ լավ գլուխ է հանում արվեստից, նրա համար կատարելության սահմաններ չկան: Ճարտարախոս է, հմայիչ, ցանկացածին կարող է համոզել իր ճշմարտացիության մեջ: Ճիշտ է, պահանջկոտ ու դատողություններում կատեգորիկ է լինում, բայց փորձում է հանգստություն պահպանել: Ենթակաների հետ շփումներում իմաստուն, համբերատար ղեկավարի նման է իրեն դրսևորում: Խոյ-Այծը հանգիստ միջավայրի կարիք է զգում: Ոչ մի սահմանափակում չի ընդունում, չի կարողանում աշխատել, եթե բախվում է արգելքների ու սահմանափակումների հետ: Հաճախ ազատ գրաֆիկով ստեղծագործ մասնագիտություններ է ընտրում՝ գրող, լրագրող, արվեստագետ: Խոյ-Այծը կարող է հայտնի դառնալ նաև քաղաքականության մեջ, եթե կարողանա վերահսկել իր տրամադրության տատանումները: Խոյ-Այծին հավասարը չկա հռետորական արվեստի, համոզելու կարողության, սեփական տեսակետը պաշտպանելու ունակության մեջ: Նույնը կարելի է ասել նաև բնավորության ամրության ու ուժի մասին: Խոյ-Այծ տղամարդը Ակտիվ, էներգիայով լի Խոյ-Այծ տղամարդը կարող է ելք գտնել նույնիսկ ամենաբարդ իրավիճակից: Ընդ որում՝ դա այնքան գեղեցիկ կանի, որ դեռ ծափահարությունների էլ կարժանանա: Բնությունը նրան հսկայական ունակություններով է օժտել, նա իսկական արտիստ է, կարողանում է շրջապատին վարակել իր տրամադրությամբ: Նա սիրում է մարդկանց ու շփումները, բայց իր կողքին ստախոսների ու խաբեբաների չի հանդուրժի: Խոյ-Այծ տղամարդը ազնիվ, սկզբունքային ու շատ համառ մարդ է: Ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, մինչև չիրագործի իր երազանքը: Անկասկած նա ստեղծագործ էություն ունի, չի սիրում սահմանափակումները: Չի հանդուրժի նույնիսկ սիրելի կնոջ վերահսկողությունը, ամեն կերպ կպաշտպանի անձնական ազատության իր իրավունքը: Դա չի նշանակում, որ նա ուժեղ զգացմունք չի տածում, պարզապես թույլ չի տա ոչ ոքի իրենից բարձր լինել: Խոյ-Այծ կինը Տղամարդկանց համար Խոյ-Այծ կնոջ հետ շատ բարդ է լինելու, փոխարենը կյանքը վառ ու հետաքրքիր կլինի: Նա էմոցիոնալ, տարվող անձնավորություն է, որը չի կարողանում, իսկ ավելի շուտ չի էլ ուզում սանձել իր կրքերը: Սակայն նա պարտաճանաչ մարդ է, այնպես որ՝ աշխատավայրում հայտնի է որպես պատասխանատու աշխատակից: Բայց ահա անձնական կյանքում նա հետևում է միայն սեփական ցանկություններին: Պաշտում է ճամփորդել, հաճույքով սիրային արկածախնդրությունների մեջ է ներքաշվում: Դրա հետ մեկտեղ՝ Խոյ-Այծը նվիրված ու հուսալի կին է, պատրաստ է դժվար պահին աջակցել: Նրա ուժեղ բնավորությունն օգնում է հաղթահարել տհաճ պահերն ու միաժամանակ օգնել մտերիմներին: Ճիշտ է, տղամարդը պետք է նրան զիջի լիդերի դերն ու հաշտվի այս կնոջ բնածին համառության հետ: ԽՈՅ-ԿԱՊԻԿ Ճարպիկ, հնարամիտ Կապիկը այս համադրության մեջ հեշտությամբ է լեզու գտնում համառ Խոյի հետ: Հենց նրա ազդեցությամբ է բացատրվում սովորաբար լուրջ, նույնիսկ մի քիչ ագրեսիվ Խոյի կենսուրախ բնավորությունը: Իր հերթին Խոյը թեթևամիտ Կապիկին համառությամբ ու կամքի մեծ ուժով է օժտում: Այս համադրությամբ մարդիկ այնքան ճարտարախոս, հաճելի ու հմայիչ են, որ բոլորին առանց բացառության դուր են գալիս: Կարողանում են իրենց վրա ուշադրություն հրավիրել, անդադար շատախոսում են, սիրում են կատակել ու ծիծաղել: Համատեղելիության հորոսկոպում Խոյ-Կապիկը անսովոր անձնավորություն է, լի է էներգիայով ու արկածախնդրությամբ: Մեծ ոգևորվածությամբ է հետազոտում շրջապատող աշխարհը. նա ակտիվ է, հետաքրքրասեր ու շարժուն: Ուժեղ կամք ու ամուր բնավորություն ունի, բայց իր նախապատվությունների մեջ այնքան էլ կայուն չէ: Բնութագիրը Աննկուն Խոյ-Կապիկները միայնությունը վատ են տանում. արագ հոգնում ու սկսում են ձանձրանալ: Այս խորը, մտածող մարդիկ ունակ են իրենք իրենց զբաղեցնել, բայց շփումների ծարավ են զգում: Շարժուն Կապիկը սիրում է աղմկոտ ընկերախմբերը, պաշտում է ելույթ ունենալ հասարակության առաջ: Բացի այդ, սրամիտ Խոյը կարողանում է լիցքաթափել ամենալարված մթոնոլորտը: Այս համադրությամբ մարդիկ բոլորի սիրելին են, արկածներ փնտրողներ են: Երբեմն Խոյ-Կապիկները չափազանց մեծ փութաջանություն են դրսևորում մյուսների ֆոնին ցուցադրվելու ցանկության մեջ: Նրանք չափազանց ակտիվ ու գործունյա են. ուզում են կյանքից ստանալ ամեն ինչ ու միանգամից: Եվ հենց այդ անզսպությունն էլ խանգարում է նրանց հաջողության հասնել: Այնքան էլ չեն համառում իրենց նպատակներին հասնելու գործում, նրանց համար ամենափոքր խոչընդոտն էլ ընտրած ճանապարհից հետ կանգնելու պատճառ է դառնում: Ինքնասեր Կապիկ-Խոյը բավականին մեծ կարծիքի է իր մասին: Ըստ նրա՝ ինքը խելացի է, գեղեցիկ ու շատ հմայիչ: Այս ամբիցիոզ անձնավորությունը ոչ մի դեպքում չի համաձայնի երկրորդ պլանի դեր խաղալ: Նա առանձնանում է սուր խելքով, ճարպկությամբ, խորամանկությամբ: Կգտնի իր մասին բարձրաձայնելու ձևը, ընդ որում՝ ոչ մի գրամ ամաչկոտություն չի դրսևորի: Թեթևամիտ, արտիստիկ է ու շատ անկայուն իր ցանկությունների մեջ: Խոյ-Կապիկի գլխավոր առանձնահատկությունը անկանխատեսելիությունն է: Այս մարդը կարող է ինչպիսին ասես լինել՝ հանգիստ ու բռնկուն, կշռադատող և անզուսպ: Ամեն ինչ կախված է տրամադրությունից ու այն իրավիճակից, որում նա հայտնվել է: Բայց նրա համարձակության ու վճռականության վրա կարելի է չկասկածել: Ինչպես էլ որ դասավորվեն պայմանները, Խոյ-Կապիկը մշտապես իրադարձությունների կենտրոնում կլինի, նա չգիտի, թե ինչ են վախն ու կասկածները: Նշանների այս համադրությամբ մարդիկ հասարակ են շփման մեջ և որ ամենակարևորն է՝ կարողանում են անկախ տհաճություններից լավատեսական տրամադրություն պահպանել: Կապիկ-Խոյերը խորամանկ ու ճարպիկ են, առանց ամոթ զգալու մանիպուլյացիայի են ենթարկում մարդկանց զգացմունքները: Սակայն նրանք ունակ չեն ուրիշներին ցավ պատճառել, հակված չեն դավաճանության: Խոյ-Կապիկը զարմանալի միություն է, որտեղ իրար հետ հաշտ ու խաղաղ երկու հակադրություններ են ապրում՝ ինքնասիրահարվածություն ու պարզություն, նպատակասլացություն ու մակերեսայնություն: Այս մարդիկ իրենց հետ տոն ու ուրախություն են բերում: Բայց կարևոր է մեկ նկատառում՝ դա անում են մինչև այն պահը, քանի դեռ իրենց հետաքրքրությունները չեն առաջացել: Իրենց իրավունքները պաշտպանելու հարցում Կապիկ-Խոյերին հավասարը չկա. միշտ ղեկավարվում են սեփական կարծիքով: Սիրո մեջ Սիրային հարաբերություններում Խոյ-Կապիկը հավատարիմ է մնում ինքն իրեն՝ ծով հմայք ու անվերջանալի էներգիա: Ընդ որում՝ ակտիվ սիրատածում է յուրաքանչյուրին, ով մի փոքր դուր է գալիս իրեն: Չի կարողանում ապրել առանց ուժեղ հույզերի ու վառ կրքերի: Այս մարդուն չնկատելը դժվար է. միշտ լավատեսական տրամադրության մեջ է, գաղափարների հեղեղ է տեղում: Սիրային հորոսկոպում Խոյ-Կապիկը տաքարյուն կողակից է: Իր կրքերի օբյեկտին այնքան կհետևի, քանի դեռ փոխադարձ զգացմունքի չի հասնել: Բայց նրա կապվածությունը մեծ հաշվով ոչինչ չարժե. նա իր իդեալի մշտական փնտրտուքների մեջ է: Խոյ-Կապիկն արդեն ընտանիքի տեր դառնալուց հետո ուրախացնում է իր կայունությամբ. նա հավատարիմ է իր երկրորդ կեսին: Իսկապես սիրահարվելուց ու ընտանիք կազմելուց հետո միանգամից փոխում է իր սովորույթները: Բայց մի բան անփոփոխ է մնում՝ Խոյ-Կապիկը լիդեր է: Բռնկուն ու համառ է լինում, չի ուզում ու չի կարողանում ենթարկվել: Նրա երկրորդ կեսը պետք է իմատնության ու համբերատարության հրաշքներ դրսևորի. ոչ մի խանդ ու մեղադրանքներ: Այլ կերպ այս մարդու հետ խաղաղ ապրել չի ստացվի: Փոխարենը Խոյ-Կապիկը շատ է աշխատում իր մտերիմներին բարեկեցությամբ ապահովելու համար ու ամեն հարցում աջակցում է նրանց: Կարիերան Կարիերայի պլանում Խոյ-Կապիկի մոտ անհանգստանալու պատճառներ չկան. հաջող ապագան երաշխավորված է: Հեշտությամբ է գլուխ հանում ցանկացած բարդության խնդրից, չի վախենում ռիսկի դիմել ու առաջ շարժվել: Արկածախնդիր է, ինքնավստահ, պատրաստակամությամբ է ընդունում ճակատագրի մարտահրավերները: Խոյ-Կապիկ կանայք ու տղամարդիկ բնածին կարիերիստներ են՝ երազում են բարձր պաշտոնի մասին: Սակայն նրանք չեն կարողանում ժամանակին կանգ առնել իրենց հաջողությունը վայելելու համար: Աստիճանաբար կորցնում են գործի հանդեպ հետաքրքրությունն ու սկսում են նոր ձեռքբերումների մասին մտածել: Նշանների այս համադրությամբ մարդկանց մեջ կարելի է տարբեր մասնագիտության տերերի գտնել՝ փիլիսոփաներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, դերասաններ: Խոյ-Կապիկները հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում երեխաների հետ: Կարող են լավ մանկավարժներ դառնալ, եթե համբերությամբ զինվեն: Գործունյա Խոյ-Կապիկը կարող է հաջողակ լինել նաև բիզնեսի մեջ. նրա մեջ գործարարի ջիղ կա: Այս մարդը գործնական հոտառություն, ճկուն մտածողություն, հիանալի հաղորդակցական հմտություններ ունի: Բավական արագ է հասնում բարձր նյութական դիրքի, ինչն էլ շոյում է նրա ինքնասիրությունը: Խոյ-Կապիկ տղամարդը Ակտիվ Խոյ-Կապիկ տղամարդիկ ձգտոմ են կյանքի բոլոր բնագավառներում հաջողության հասնել: Ամբիցիոզ ու փառասեր այս մարդիկ անընդհատ հաստատում են փնտրում իրենց բացառիկ լինելուն: Վայելում են հասարակության ուշադրությունը, գործընկերների հիացմունքը, իսկ մտերիմների հոգատարությունն ու սերը նրանց ինքնավստահություն է տալիս: Ձգտում են հարգ ունեցող մասնագիտություն ձեռք բերել ու բարձր պաշտոն զբաղեցնել: Ճարտարախոսության շնորհ ունեն, կարողանում են համոզել, այնպես որ՝ հաճախ բավականին հաջող են դասավորում իրենց կյանքը: Սիրո մեջ կայուն չեն, բայց նրանց հետ հարաբերությունները զգացմունքների տոն է. կանայք չեն կարողանում անտարբեր մնալ նրանց հմայքին: Երջանիկ կլինեն այն կնոջ հետ, որը պատրաստ կլինի հավատարմորեն ծառայել ամուսնու հետաքրքրություններին: Խոյ-Կապիկ կինը Էֆեկտիվ Խոյ-Կապիկ կանայք տղամարդկանց համար գաղտնիք են: Պաշտում են սեթևեթել ու ֆլիրտ անել, ունակ են ժամեր շարունակ շատախոսել, կիրք են տածում շքեղ հագուստների հանդեպ: Դրա հետ մեկտեղ, բավականին խորամանկ ու խելացի անձնավորություններ են, մտադիր են հաջող կարիերա անել: Իրենց ճարպկության ու հեշտությամբ շփվելու ունակության շնորհիվ արագ հասնում են մտածածին: Նրանք կարող են ղեկավարի հրաշալի օգնականներ, մենեջերներ ու դաստիարակներ դառնալ: Ում ասես կարող են խոսեցնել ու համոզել, հեշտությամբ են գրավում ամենաանմատչելի տղամարդուն: Ճիշտ է, պաշտոնապես ամուսնացած լինելն էլ չի կարող Խոյ-Կապիկին հետ պահել այլ սիրավեպերից: Այս թեթևամիտ կինը հաճոյախոսությունների ու սիրահետումների կարիք է զգում: Բայց նա հրաշալի, հոգատար ծնող է, իր երեխաների համար պատրաստ է ամեն ինչի: ԽՈՅ-ԱՔԱՂԱՂ Հուզական, բռնկուն Խոյ-Աքաղաղները կռվարարների ու հուսահատ խիզախների հեղինակություն են վայելում: Նրանց համար կյանքը չընդհատվող պայքար է. նրանք մարտի են նետվում՝ առանց հետևանքների մասին մտածելու: Դա էլ դեռ քիչ է, իրենց այնքան էլ չեն ծանրաբեռնում մանրուքները պարզաբանելու գործում. մարտի դաշտում շուրջը ոչինչ չեն նկատում: Բնավորություններով նման այս երկու նշանների միությունը ուժեղ, կամային անձնավորության է ծնունդ տալիս: Համատեղելիության հորոսկոպում Խոյ-Աքաղաղը համառ բնավորությամբ վճռական, նպատակասլաց մարդ է: Նրան ինչ-որ բանում համոզելն անհնար է, այնպես որ՝ նույնիսկ մի փորձեք անել դա: Փոխարենը շատ հնարավոր է վերջնական կռվեք նրա հետ. նա հակված է էքսցենտրիկ արարքների, անկանխատեսելի է իր վարքում: Հպարտ Աքաղաղ-Խոյը անկախ պայմաններից կյանքից ստանում է այն, ինչ ուզում է: Բնութագիրը Այս Խոյն ավելի համբերատար, մեղմ ու բաց է շփումների համար, քան կրակի այս նշանի մյուս ներկայացուցիչները: Ճիշտ է, նույնքան էլ համառ, փառասեր ու բռնկուն է: Խոյ-Աքաղաղը տարվող անձնավորություն է, ինքն իրեն չի սահմանափակում իր ցանկությունների մեջ: Անհրաժեշտ չի համարում նաև զսպել իր հույզերը. նա ուղիղ արտահայտում է և՛ դժգոհությունը, և՛ հիացմունքը: Փոխարենը շրջապատողները ստիպված չեն լինում կռահել, թե ինչ տրամադրության մեջ է նա: Աքաղաղ-Խոյը չի կարողանում ստել, բայց սիրում է չափազանցնել: Նրա մեջ մեծ է պարծենալու ձգտումը, նա փորձում է փայլել հասարակության մեջ ու բոլորին առանց բացառության դուր գալ: Եվ պետք է նրան արժանին մատուցել, քանի որ նա չի թաքցնում իր թերությունները: Լրիվ անվնաս է մտերիմ շրջանում ամենագրավիչ ու հայտնի մարդը լինելու իր ցանկության մեջ: Իր հմայքի շնորհիվ Աքաղաղ-Խոյը հեշտությամբ է նոր ծանոթություններ հաստատում: Մարդկանց դուր է գալիս այս ուրախ մարդը, իսկ նրա էքսցենտրիկ արարքները որպես անմեղ չարաճճիություններ են դիտվում: Խոյ-Աքաղաղն այնքան միամիտ ու անհետևողական է, որ նրան շատ բան են ներում: Չնայած՝ մտերիմների համար դժվար է հաշտվել նրա բռնկունության ու տաքարյունության հետ: Խոյ-Աքաղաղի գլխավոր առանձնահատկությունը համառ, կամակոր բնավորությունն է: Նա չի լսում շրջապատողների կարծիքը, մինչև վերջ պնդում է իր տեսակետը: Դժվարությամբ ու մեծ տհաճությամբ է խոստովանում իր սխալները: Նրան ժամանակ է պետք ուշքի գալու ու ներողություն խնդրելու համար: Փոխարենը նրա հետ ձանձրալի չի լինում. Խոյ-Աքաղաղը լավատես ու կենսուրախ անձնավորություն է: Նա չի տխրում ու չի կորցնում հոգու կորովը, կարողանում է ցանկացած իրավիճակից ելք գտնել: Կամային Աքաղաղ-Խոյը դժվարությամբ է հաշտվում պարտության հետ: Շատ ինքնասեր ու հպարտ է իր սխալներն ընդունելու ու մտածածից հրաժարվելու համար: Անկախ խոչընդոտներից առաջ կշարժվի: Բնությունը նրան վճռական բնավորությամբ է օժտել, այնպես որ՝ նա անպայման կհասնի իր ուզածին: Խոյ-Աքաղաղը խելացի է, զարգացած երևակայություն ունի, շփվող է, այնպես որ՝ գտնում է պարտություններից ու անհաջողություններից խուսափելու ձևը: Սակայն նա չի հանդուրժի իր գործերին միջամտությունը, նախընտրում է իր խնդիրներն ինքնուրույն լուծել: Բազմաթիվ տաղանդներ ունի, որոնց շարքում կարելի է նշել ոճի հրաշալի զգացումը: Աքաղաղ-Խոյը ոչ միայն ինքնավստահ, այլ նաև հմայիչ մարդ է: Սիրո մեջ Այս հմայիչ ու գրավիչ մարդը չի կարող առանց հակառակ սեռի ուշադրության մնալ: Սովորաբար Աքաղաղ-Խոյին շատ ժամանակ պետք չէ ընտրյալի փոխադարձ զգացմունքը շահելու համար: Նա ուրախ ու սրամիտ է, իսկ նրա արտաքինը վեր է ամեն տեսակ գովեստներից՝ միշտ հրաշալի տեսք ունի: Իրեն ազատ է պահում, չի կասկածում սեփական հաջողության վրա: Սիրային հորոսկոպում Խոյ-Աքաղաղը հուսալի կողակից է, չնայած՝ նման տպավորություն չի թողնում: Նրա արտաքինի տակ դժվար է նկատել նուրբ ու խոցելի էությունը: Մտերիմ մարդկանց շրջանում Աքաղաղ-Խոյը չի ձևացնում, փորձում է իրեն բնական պահել: Իհարկե, նրա համար դժվար է առանց էպատաժի. սիրում է պարծենալ, հաճախ չափազանցնում է իր ձեռքբերումները: Բայց ընդհանուր առմամբ Խոյ-Աքաղաղը հոգատար, նվիրված կողակից ու սիրող ծնող է: Նա բացի բռնկությունից արտահայտված այլ թերություններ չունի: Նա չի ընկալում քննադատությունը, վիրավորվում է նույնիսկ ամենաանմեղ նկատողություններից: Մտերիմները պետք է հաշտվեն նրա համառ բնավորության հետ՝ ոչ մի հակաճառություն ու բարոյախոսություն: Կարիերան Նպատակասլաց Խոյ-Աքաղաղը ցանկալի պաշտոնի ճանապարհին հազվադեպ է դժվարությունների հանդիպում: Ոչ թե պարզապես աշխատում է, այլ սիրելի գործին է տալիս իր հոգևոր ու ֆիզիկական ուժերը: Նույնքան պահանջկոտ է նաև մյուսների հանդեպ. Աքաղաղ-Խոյը հեղինակավոր ղեկավար է: Նրա հետ հաճելի է շփվել նաև գործից դուրս. գործընկերների հանդեպ շատ բարյացակամ է: Բայց երբ արդեն խոսք է գնում գործի մասին, էլ ոչ մի ավելորդ ներողամտություն: Աքաղաղ-Խոյը մեծ հաճույքով է աշխատում, ոչ մի բան զոռով չի անում: Զբաղվում է միայն նրանով, ինչն իրեն դուր է գալիս, այնպես որ՝ հեշտությամբ է հոգեհարազատ գործ գտնում: Խոյ-Աքաղաղ տղամարդը Աքաղաղի տարում ծնված Խոյ տղամարդը մարտական, համառ բնավորություն ունի, նրա համար կարևոր է իրենը պնդելը: Էներգիայով լի է ու շատ ակտիվ մտածածին հասնելու հարցում: Խոյ-Աքաղաղ տղամարդը փառասեր է, այնպես որ՝ ձգտում է այնպիսի պաշտոն զբաղեցնել, որ ուշադրության կենտրոնում լինի: Մեծ ոգևորությամբ է ստանձնում ամենաբարդ հարցերի լուծումը՝ առանց հետևանքների մասին մտածելու, բայց համարյա միշտ էլ հաղթող է դուրս գալիս: Կանանց շրջանում հաջողություն է վայելում, վառ ու ճաշակով է հագնվում, անընդհատ հաճոյախոսություններ է անում: Անհնար է չհավատալ նրա զգացմունքների անկեղծությանը, միայն թե նա չի շտապում ընտրության հարցում: Նախընտրում է ավելի լավ ճանաչել իր ընտրյալին, նրա ուշադրությունն ու սիրահետումները դեռևս նրա լուրջ մտադրությունների ապացույց չեն: Խոյ-Աքաղաղ կինը Խոյ-Աքաղաղ կնոջը հմայելը շատ բարդ է, նա խելացի, պրագմատիկ անձնավորություն է: Իր առջև ամբիցիոզ նպատակներ է դնում ու համառորեն հասնում է դրանց: Բայց դա նրան չի խանգարում նորաձևության սիրահար ու սեթևեթող լինել: Պաշտում է վառ հագուստը: Նրա զգեստապահարանում կարելի է հանդիպել և՛ խիստ կոստյում, և՛ գերկարճ մինի: Սիրում է փայլել հասարակության մեջ ու երկրպագուներից հաճոյախոսություններ լսել: Խոյ-Աքաղաղ կինը ուրախ, ակտիվ է, անհրաժեշտության դեպքում ցանկացած դեր կարող է խաղալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հետաքրքրություններ է նա հետապնդում: Հուսալի, ինքնավստահ տղամարդ է փնտրում, որը հանգիստ կարձագանքի կանացի քմահաճություններին: Նշանների այս համադրությամբ կանայք սովորաբար սիրող ու հոգատար են: ԽՈՅ-ՇՈՒՆ Ակտիվ ու անհանգիստ Շունը կամային Խոյի հետ համադրությամբ ավելի զուսպ ու ինքնավստահ է դառնում: Չնայած՝ շարունակում է ազնիվ ու նվիրված անձնավորություն մնալ, սակայն արդեն այդքան նախանձախնդրորեն չի պայքարում արդարության համար՝ ուրիշների համար զոհելով սեփական հետաքրքրությունները: Շուն-Խոյը չի սիրում ստել. դա հակասում է նրա ճշմարտասեր էությանը: Դրա հետ մեկտեղ՝ իրեն քաղաքավարի ու նրբանկատ է պահում շրջապատի հետ, անկախ ամեն ինչից հետևում է քաղաքավարության կանոններին: Համատեղելիության հորոսկոպում Շուն-Խոյը բարդ ու հակասական մարդ է: Նա բարեսիրտ է ու ամուր բնավորություն ունի: Չնայած հակված է իդեալականացնել մարդկանց, բայց ոչ ոքի թույլ չի տա մանիպուլյացիայի ենթարկել իրեն: Խելացի է, խորաթափանց, հեշտությամբ է ճանաչում կեղծիքն ու սուտը: Բնութագիրը Այս մարդն ուժեղ ինտուիցիա ունի, նա կասկածներով ու ապրումներով ինքն իրեն տանջելու կարիք չունի. իրերը տեսնում է իրական լույսի տակ: Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ նա այդքան մեղմ ու բարեսիրտ է: Խոյ-Շունը խղճում է մարդկանց, սրտին մոտ է ընդունում նրանց տառապանքները: Չնայած՝ անհրաժեշտ չի համարում թաքցնել ճշմարտությունը, բայց խնայում է մարդկանց զգացմունքները: Ամենատարբեր մարդկանց հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու տաղանդ ունի: Միշտ գիտի, թե ինչ խոսքեր պետք է ընտրի զրուցակցին մխիթարելու համար: Նա զգույշ է ու շատ խորաթափանց, ճիշտ է գործում: Շուն-Խոյը փորձում է իր կարծիքն այնքան մեղմ ու նրբանկատ արտահայտել, որ ոչ միայն չի վիրավորում զրուցակցին, այլև երկար տարիների հավատարիմ ընկեր է ձեռք բերում: Նախընտրում է իրեն միայն փորձված, հոգեհարազատ մարդկանցով շրջապատել: Հետաքրքրասեր Շուն-Խոյը բաց է նոր գիտելիքների համար: Նրա բնավորության մեջ է ինչ-որ խիստ հետաքրքիր ու անսովոր բանով տարվելը: Տանել չի կարողանում անգործությունը, միշտ պատրաստ է նորը սովորել, նոր գիտելիքներ յուրացնել: Նա համախոհներ է փնտրում, գիտությունից հեռու մարդկանց շրջանում սկսում է ձանձրանալ: Իր ողջ բարեհոգությամբ ու բարյացակամությամբ հանդերձ՝ Խոյ-Շունը զգույշ մարդ է: Փորձում է իրեն մոտ չթողնել անծանոթ մարդկանց: Փոխարենը հին ընկերների հետ ջերմորեն է շփվում, նրանց համար պատրաստ է ցանկացած զոհողության: Նա ամենանվիրված ընկերն է, բարի խորհրդատու ու հավատարիմ գործընկեր: Շուն-Խոյը չի սիրում արկածախնդրությունը: Նա ամեն կերպ խուսափում է ռիսկային իրավիճակներից, բայց երբեք անտարբեր չի անցնի աղաղակող անարդարության կողքով: Հմայիչ Շուն-Խոյը կարողանում է մարդկանց դուր գալ՝ հաճելի է, հանգիստ, բարյացակամ: Դրա հետ միասին խորաթափանց ու խելացի է, շահավետ գործարքներ կնքելու հարցում լավ հոտառություն ունի: Միշտ գիտի՝ ինչպես է պետք վարվել այս կամ այն իրավիճակում: Շահավետ գործարքներ կնքելու նրա ունակությանը կարելի է միայն նախանձել: Շրջապատողները ոչ միայն հիանում են նրա այդ տաղանդով, այլ նաև հաճախ հետաքրքրվում են նրա կարծիքով: Խոյ-Շունը ճիշտ խորհուրդներ է տալիս ու օգնում է կոնկրետ գործերով: Այս մարդու խոսքին կարելի է հավատալ, նրա ազնվությունը բոլորին է հայտնի: Մարդիկ ձգտում են դեպի այս մարդը, նրանից միջամտություն են ակնկալում: Խոյ-Շան առանձնահատուկ գիծը հուսալիությունն է: Նա երբեք չի դավաճանի նրան, ով հույս է դրել իր վրա: Թեկուզ ի վնաս իրեն կաշխատի, բայց անպայման կկատարի խոստացածը: Սիրո մեջ Զգայուն, գթասիրտ Խոյ-Շունը վախենում է ինչ-որ մեկին ցավ պատճառել: Հատկապես ուշադիր է հակառակ սեռի հանդեպ: Ծանոթության առաջին րոպեներից գեղեցիկ սիրատածություններ է սպասում. այդպիսին են ռոմանտիկ հարաբերությունների մասին իր պատկերացումները: Սիրային հորոսկոպում Խոյ-Շունը սիրառատ, իր երկրորդ կեսին նվիրված մարդ է: Սակայն նույնիսկ ուժեղ սիրահարվածությունը նրան չի զրկում խորաթափանցությունից: Շատ լավ զգում է իր հանդեպ իրական վերաբերմունքն ու շատ է տառապում, եթե սխալվում է սիրելի մարդու հարցում: Շուն-Խոյի հետ սիրային համատեղելիության գլխավոր գաղտնիքը հասկացողությունն ու աջակցությունն են: Եթե նա տեսնում է, որ իրեն չեն հավատում կամ ավելի վատ՝ ծիծաղում են իր վրա, նա փակ ու մարդախույս է դառնում: Ի բնե Խոյ-Շունն այնքան էլ վստահող մարդ չէ, իսկ դավաճանությունն էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Փոխարենը հասկացող կողակցի հետ միությունը ամուր կլինի: Խոյ-Շունը ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնում իր ընտրությանը: Նրա երկրորդ կեսը կարող է հանգիստ լինել. նա իդեալական ընտանիքի մարդ է: Կարիերան Բարեհամբույր, ոչ կոնֆլիկտային Խոյ-Շունը կարողանում է լեզու գտնել մարդկանց հետ: Կարող է փայլուն կարելի անել, եթե չհրաժարվի շրջապատողների օգնությունից. նա վայելում է գործընկերների ու ղեկավարության վստահությունը: Բացի այդ, շահավետ գործարքների հարցում հրաշալի հոտառություն ունի: Ունակ է հաջող բիզնեսմեն դառնալ, եթե միայն աշխատանքը նրան հաճույք պատճառի: Խոյ-Շան համար գլխավորը բարոյական բավարարվածությունն է, այլ ոչ թե նյութական բարիքը: Այնպես որ՝ հաճախ զբաղվում է ոչ այնքան եկամտաբեր, բայց սիրելի գործով: Խոյ-Շունը կարողանում է բավարարվել նրանով, ինչ ունի: Ավելի հաջողակ մարդկանց չի նախանձում, շատ լավ հասկանում է, որ անկումներին հաջորդում են վերելքները: Մասնագիտություն ընտրելիս հետևում է սրտի ձայնին: Լավագույն տեղի համար չի տվայտվում, պարզապես ազնվորեն աշխատում է, ընդ որում՝ ցանկացած պաշտոնում: Խոյ-Շունը չի վախենում իր ֆանտազիաները կիրառել ստեղծագործ ոլորտում: Այնքան աշխատասեր ու կատարողական է, որ ցանկացած խնդիր նրա ուժերի սահմաններում է: Խոյ-Շուն տղամարդը Խոյ-Շուն տղամարդը կամային մարդ է, հստակ հետևում է իր համոզմունքներին: Ամենից շատ գնահատում է ազնվությունն ու հավատարմությունը: Նվիրված է ոչ միայն ընկերներին, ընտանիքին, ընդհանուր գործին, այլև առաջին հերթին՝ իր իդեալներին: Նա պայքարող է. գոյություն չունեն խոչընդոտներ, որոնք նա հանուն արդարության չկարողանա հաղթահարել: Բայց նման վճռականությունը դրսևորվում է միայն ծանրահեղ դեպքերում. հիմնականում Խոյ-Շունը հանգիստ, նույնիսկ ամաչկոտ մարդ է: Մարդկանց հանդեպ նրա բարյացակամ վերաբերմունքը միայն քաղաքավարություն է, նա իր անձնական կյանքը ուրիշների աչքից հեռու է պահում: Միայն մի քանի մարդիկ գոյություն ունեն, որոնց նա կարող է վստահել, և, իհարկե, սիրելի կինը նրանց շարքում է: Սիրային հարաբերություններում հանգստություն է փնտրում, այլ ոչ թե կրքեր: Նրան հուսալի, հավատարիմ կյանքի ընկեր է պետք: Խոյ-Շուն կինը Խոյ-Շուն կնոջ հակասական էությունը նրա անձնական կյանքում նշանակալի դժվարություններ է առաջացնում: Նա ձգտում է ամուր ընտանիք ստեղծել, բայց չի ցանկանում դրա համար զոհել իր նախասիրությունները: Այս կինը բավականաչափ ուժեղ բնավորություն ունի, բայց միշտ չէ, որ հստակ պատկերացնում է, թե որ գործն է իր սրտով: Շատ տաղանդներով է օժտված, փորձում է իր կոչումը գտնել, շատ է ուզում կայանալ մասնագիտության մեջ: Այնպես որ՝ փորձում է կենցաղային խնդիրների լուծումը թողնել ամուսնու ուսերին: Նա երջանիկ կլինի մի տղամարդու հետ, ով թույլ կտա կնոջը ղեկավարել իրեն: Խոյ-Շուն կինը կարող է ավելորդ հուզական լինել, չի կարողանում ձևացնել ու միշտ ասում է միայն այն, ինչ մտածում է: Բայց նրան պետք չէ վերահսկել. այս զգայուն կինը իր մեջ ուժ գտնում է ազնիվ կողակից լինել, հակված չէ ֆլիրտի ու դավաճանությունների: ԽՈՅ-ԽՈԶ Բարեհոգի Խոզ-Խոյը մարդկանց դուր է գալիս իր հասարակ լինելով: Նա երեխայի նման անկեղծ է, ուրախանում է ամեն նոր օրվա համար: Այս հանգիստ, խաղաղասեր մարդը կարողանում է ապրել առանց ինքն իր համար ավելորդ խնդիրներ ստեղծելու: Բարեհամբույր է, զուսպ, խիստ հազվադեպ է ներքաշվում կոնֆլիկտների մեջ: Համատեղելիության հորոսկոպում Խոյ-Խոզը լավատես է, չի կառչում մանրուքներին, ուշադրություն չի դարձնում անհաջողություններին: Առանձնանում է ամուր ֆիզիկական ու հոգեկան առողջությամբ: Հեշտությամբ է տանում ամենածանր հուզական ծանրաբեռնվածությունները, երկար ու ծանր աշխատելու նրա ունակության մասին լեգենդներ են շրջում: Ակտիվ Խոյի ու սիրալիր Խոզի միությունը նպատակասլաց, աշխատասեր ու անսահման բարի մարդու է ծնունդ տալիս: Իր բնույթով նա մեծ երեխա է, միամիտ ու առատաձեռն հոգի: Բնութագիրը Անհոգ, կենսուրախ Խոյ-Խոզը մարդկանց գրավում է իր մանկական անհետևողականությամբ: Սիրում է շփվել ամենատարբեր թեմաներով, հեշտությամբ կիսվում է իր մտքերով, շատ է կատակում ու ծիծաղում: Մեծ համակրանքով է վերաբերվում ամեն նոր ծանոթի: Խոզ-Խոյը չի ձգտում լավ տպավորություն թողնել, պարզապես վարվում է այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում: Նա այնքան հմայիչ մարդ է, որ հեշտությամբ է դեպի իրեն գրավում մարդկանց: Կարողանում է ծիծաղեցնել, ուրախ տրամադրություն ստեղծել, ցանկացած առօրյա իրադարձություն կարող է տոնի վերածել: Սակայն Խոյ-Խոզը ոչ միայն զվարճանում է, այլ նաև՝ շատ աշխատում: Նա խելացի է, հաշվենկատ, հիանալի հասկանում է, թե որն է իր շահը: Խոզ-Խոյը հիշում է իր նպատակների մասին, արագ հավաքվում է ու անցնում վճռական գործողությունների: Խոյի գործունյա էությունը չի հանդուրժում ձանձրույթն ու միայնությունը. նշանների այս համադրությամբ մարդը կյանքն անց է կացնում շարժման մեջ: Նրա համար օգտակար են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, առավել ևս, որ ամուր առողջությունը Խոյ-Խոզին թույլ է տալիս լրջորեն զբաղվել սպորտով: Խոյի հետ միության մեջ բարեհոգի Խոզը իշխող ու պահանջկոտ է դառնում: Ավելորդ զրույցներ չի հանդուրժում, առավել ևս տանել չի կարողանում բամբասանքներն ու անիմաստ խառնաշփոթը: Չնայած՝ նա այնքան էլ քմահաճ մարդու տպավորություն չի թողնում: Խոյ-Խոզի հասարակ արտաքինը չպետք է մոլորության մեջ գցի, հենց որ նա կատաղության գիրկն ընկնի, բոլորը կտուժեն: Բռնկուն, ուղղախոս, իր դատողություններում կոշտ. այս ամենը նույնպես Խոզ-Խոյի մասին է: Ճիշտ է, փորձում է վերահսկել իր հույզերը, բայց այդ փորձերը միշտ չէ, որ հաջողությամբ են ավարտվում: Սովորաբար կանխատեսելի Խոյ-Խոզը երբեմն շրջապատին անակնկալներ է մատուցում: Նա շատ շռայլող է, սիրում է գումարը դատարկ բաների վրա ծախսել: Ընդ որում՝ անկեղծորեն ուրախանում է բոլոր գնումներից ու չի հասկանում, թե ինչպես կարող է այլ կերպ լինել: Անփույթ, իսկ հաճախ նույնիսկ անտակտ է շփման մեջ: Չափազանց համառ ու ինքնավստահ է սեփական թերությունները նկատելու համար: Նկատողություններին ագրեսիվ է արձագանքում, չի սիրում ինքն իր վրա աշխատել: Խոզ-Խոյը չի կարողանում խարդավանքներ հյուսել, միշտ ազնիվ ու ուղղախոս է: Վեճի թեժ պահին ունակ է ավելորդ բաներ ասել: Սակայն մարդիկ սիրում են Խոյ-Խոզին ու հեշտությամբ են նրան ներում բոլոր վիրավորանքները նրա բարության ու միամտության համար: Նրա վրա կարելի է հույս դնել. ուրիշի ցավին արձագանքող է: Այս մարդը տարբերություն չի դնում իր ու մյուսների խնդիրների միջև: Սիրո մեջ Սիրառատ Խոյ-Խոզի համար դժվար է ընտրություն կատարելը. շուրջը գրավիչ մարդիկ չափից դուրս շատ են: Մեծ նշանակություն է տալիս հարաբերությունների զգայական կողմին, ունակ չէ փոխադարձ զգացմունքով պատասխանել համեստ ու հանգիստ մարդու: Կրքերի խաղեր է փնտրում, այլ ոչ թե հանգիստ կյանք: Այդ իսկ պատճառով՝ այնքան էլ չի մտածում ապագայի մասին: Նրան գրավում են շփման մեջ թեթև, էներգիայով լի մարդիկ: Սիրային հորոսկոպում Խոզ-Խոյը հուզական, տաքարյուն կողակից է: Նրա համար գլխավորը հաճույք ստանալն է. մնացածն այնքան էլ կարևոր չէ: Ամուսնանալուց հետո Խոյ-Խոզը մոռանում է այլ սիրավեպերի մասին ու ողջ ուժերը նվիրում է ընտանիքին: Իրեն անթերի է պահում, մտերիմներին տհաճություններ չի պատճառում, վեճեր ու սկանդալներ չի սարքում: Խոյ-Խոզը հոգատար ծնող է, շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ, երես է տալիս նրանց: Ողջ հոգով հանգստանում է հարազատ պատերի ներսում, պաշտում է իր տունը: Խոյ-Խոզի հետ սիրային համատեղելիության գլխավոր գաղտնիքը հոգատարությունն ու աջակցությունն է: Չնայած իր բարեհոգի էությանը, երբեք չի հաշտվի իր հանդեպ արհամարհական վերաբերմունքի հետ: Կարիերան Փափուկ, շփման մեջ հասարակ Խոյ-Խոզը ամբիցիոզ մարդու տպավորություն չի թողնում: Իրեն հարմարավետ է զգում ցանկացած պաշտոնին, բայց բոլոր դեպքերում հաջող կարիերայի է ձգտում: Նա դատարկ երազող չէ, պարզապես չի մտորում, այլ շատ է աշխատում իր պլանները կյանքի կոչելու համար: Նա մարդկանց հետ լեզու գտնելու տաղանդ ունի, հեշտությամբ է պիտանի ծանոթություններ հաստատում: Խոզ-Խոյը բարի և որ ամենակարևորն է, իմաստուն ղեկավար է: Արդյունավետ է լուծում ծառայողական կոնֆլիկտները, միշտ լավ հարաբերությունների մեջ է և՛ գործընկերների, և՛ մրցակիցների հետ: Համառ Խոզ-Խոյը կգտնի իր ուզածին հասնելու ձևը: Նա չի կորցնում հոգու կորովը, չի տխրում: Այնպես որ՝ հաջողությամբ խուսափում է լուրջ խնդիրներից: Քանի դեռ մյուսներն անհանգստանում են տհաճությունների պատճառով, Խոզ-Խոյը հանգիստ առաջ է շարժվում: Լավատեսությունը, նպատակասլացությունն ու աշխատասիրությունը նրա հաջողությանը նպաստող որակներն են: Մարդիկ ձգտում են դեպի այս դրական մարդը, նրա մոտ աջակցություն ու հասկացողություն են փնտրում: Նա հաճախ մարդկանց հետ շփումներ պահանջող մասնագիտություններ է ընտրում: Խոյ-Խոզ տղամարդը Նշանների այս համադրությամբ տղամարդիկ հայտնի են իրենց բարյացակամությամբ: Մանրուքներով ուրախանալու, անակնկալներից անկեղծ զարմանալու ունակություն ունեն: Խոզ-Խոյ տղամարդը մեծ սիրտ ունի, ապրում է զգացմունքներով ու հույզերով: Անհրաժեշտության դեպքում երկաթե կամք ու գործնական ունակություններ է ցուցաբերում: Նրա մեջ հրաշալի համադրված են հակադիր որակները և որպես արդյունք՝ նա բազմաթիվ արժանիքներով համարյա իդեալական մարդ է: Սիրային հարաբերություններում ռոմանտիկ է. գեղեցիկ սիրատածում է, անընդհատ անակնկալներ է մատուցում: Նրա հետ հեշտ ու ուրախ է, և որ ամենակարևորն է՝ հուսալի: Ճիշտ է, Խոյ-Խոզ տղամարդը առարկություններ չի հանդուրժի, քննադատությունը նրա մեջ բարկություն է առաջացնում: Երբեք չի հաշտվի դավաճանության հետ, չափազանց հպարտ ու ինքնասեր է դա ներելու համար: Խոյ-Խոզ կինը Այս կանայք ուժեղ բնավորություն ունեն, ունակ են վճռական գործողությունների: Խոյ-Խոզ կանայք նպատակասլաց են, միշտ հասնում են դրված նպատակներին, բայց մեղմ ու զգույշ են գործում, կոնֆլիկտների մեջ չեն ներքաշվում: Դրա հետ միասին՝ ուրախ են, թեթև են շփման մեջ, կարողանում են դուր գալ տղամարդկանց: Բայց շատ պահանջկոտ են. իրենց կյանքն առաջին հավանած մարդու հետ չեն կապի: Խոյ-Խոզ կինը չի սիրում ստել, մարդկանց մեջ գնահատում է ազնվությունն ու բարեխղճությունը: Հակված չէ դավաճանությունների, ինքն էլ չի ների դա, կնախընտրի բաժանվել անարժան տղամարդուց: Միայնությունից չի ձանձրանում, չափազանց տարված է իր աշխատանքով, հաճույք է ստանում գործընկերների հետ շփումներից: Տարվա և ամսվա համադրությունը. ԽՈՅ (Մաս 1-ին) |
|