Տարիների համատեղում
ՏՂԱՄԱՐԴԸ` ՑՈՒԼ, ԿԻՆԸ...
... Առնետ - Ամեն ինչ հանգիստ ու անամպ է: Միակ խնդիրը չձանձրանալն է: Բայց եթե ամուսիններն զբաղվեն կյանքի այլ ոլորտներով` աշխատանք, արվեստ և այլն, ապա նրանք, ինչպես ասում են, կապրեն երկար ու երջանիկ և կմեռնեն նույն օրը:
Ցուլ - Պահպանողական Ցուլերի այս միությունը բավական ամուր ու ներդաշնակ է:
Վագր - Համատեղ կյանքն անհնարին է: Վագրը չի կարող գոյակցել Ցուլի հետ և կհեռանա: Կինը դատապարտված է:
Կատու - Այնքան էլ հաջող համակցում չէ, բայց քանի որ Կատու կինը համբերատար է, դիվանագետ և փոքր-ինչ մաքրակրոն, ամեն ինչ կարող է լավ դասավորվել:
Վիշապ - Վիշապ կինը սիրում է փայլել, իսկ Ցուլին դա նյարդայնացնում է: Բախումներն անխուսափելի են, հաշտվելը` խիստ կարճատև:
Օձ - Եթե նա այնքան խորամանկ է, որ կարող է թաքցնել մեկ ուրիշի հանդեպ իր հրապուրվածությունը, ապա ամեն ինչ լավ կլինի:
Ձի - Կին Ձին անկախ է և բուռն խառնվածք ունի. նա կվախենա Ցուլից և կտառապի: Նրանք ունակ չեն միմյանց ամբողջովին հասկանալու:
Ոչխար - Ցուլը տանել չի կարողանում Ոչխարի ֆանտազիաներն ու զանազան հնարքները: Եվ ոչ էլ ուզում է «եղջյուրավոր» լինել: Այս զույգը հազիվ թե երջանիկ լինի:
Կապիկ - Ցուլը սիրում է Կապիկին, քանի որ նա, չափազանց բարձր գնահատելով Ցուլին, պատրաստ է բազմաթիվ զիջումների գնալ, թեև դա նրա համար չարչարանք է:
Աքլոր - Կատարյալ ներդաշնակություն: Աքլորը սիրում է փայփայել իր Ցուլին:
Շուն - Նա հեղափոխական է, Ցուլը` պահպանողական: Հեշտ չէ միմյանց հետ լեզու գտնելը, ուստիհամատեղ կյանքը դժվար կլինի, բայց երկուստեք օգտակար:
Խոզ - Անսովոր համբերատար է և պատրաստ է բոլորին ամեն ինչում ներել, բայց տանել չի կարող խստությունն ու կարգուկանոնը: Կենցաղային ամեն մանրուքի համար կվիճեն:
ՏՂԱՄԱՐԴ - ՎԱԳՐ, ԿԻՆ....
Առնետ - Եթե Առնետն ի վիճակի լինի մատների արանքով նայել Վագրի խենթություններին, ոչինչ չի խանգարի ադամանդե հարսանիք անելուն:
Ցուլ - Վագրը կոչնչացվի, եթե ժամանակին չհեռանա: Ավելի լավ կլինի գլուխ չդնել:
Վագր - Երկու Վագր մի վանադակում... եթե երկուսն էլ միշտ հիշեն այդ ու աչալուրջ լինեն, համատեղ կյանքը տանելի կլինի, թեև բավական լարված:
Կատու - Նրանք իրար լավ են հասկանում, քանի որ մի ցեղից են: Բայց կին-Կատուն միշտ առավելություն ունի (թեկուզ այն, որ կարող է ծառ բարձրանալ, մի բան, որ Վագրը այնքան էլ հաճույքով չի անում):
Վիշապ - Բարեհաջող միություն է. իրար լրացնող երկու հավասարաչափ ուժեղ կողակից:
Օձ - Մի՞թե կարելի է համատեղել իմաստությունն ու զգացմունքայնությունը: Մեկը մյուսին բացառում է: Փոխըմբռնման լիակատար բացակայություն: Ավելի լավ կլինի իրարից հեռու մնան:
Ձի - Լավ զույգ է: Ձին ընդունակ է բավարարելու Վագրի բուռն կիրքը՝ միաժամանակ պահպանելով անկախությունը:
Այծ - Նա անընդհատ բարկացնում է Վագրին, և բանը կարող է վատ վերջանալ:
Կապիկ - Դժվար է, բայց հնարավոր, եթե միայն Վագրը դեմ չլինի արկածներին: Թերևս նա հմայված է Կապիկով:
Աքլոր - Կին-Աքլորը բառացիորեն կկորչի Վագրի ճիրաններում: Միությունը հնարավոր կլինի միայն, եթե կինը ոչ մի հավակնություն չցուցաբերի:
Շուն. Շատ հետաքրքիր է: Նրանք համախոհներ են և մարտնչում են կողք-կողքի՝ իհարկե երբեմն մոռանալով սիրո մասին:
Խոզ. Նա հասկանում ու գնահատում է Վագրին, բայց ստիպված կլինի ժամանակ առ ժամանակ պաշտպանել իր ներաշխարհը: Վագրը երբեմն հոգնեցնում է Խոզին:
ՏՂԱՄԱՐԴԸ` ԿԱՏՈՒ (ՃԱԳԱՐ), ԿԻՆԸ...
... Առնետ - Կատուն ոչ միշտ է հասկանում նրան, բայց միշտ շրթունքներն է լիզում նրան նայելիս: Առնետն իրեն երբեք հանգիստ չի զգա:
Ցուլ - Ամեն ինչ հնարավոր է... Ցուլը կփորձի ղեկավարել Կատվին, բայց ինչպես ասում են, վերջինիս «տանձին չի»:
Վագր - Բարդ կապ է: Վագրը զայրանում է, Կատուն՝ զվարճանում:
Կատու - Շատ զվարթ ու թեթևսոլիկ զույգ է: Չարժե, որ երեխաներ ունենան:
Վիշապ - Կարելի է: Բայց Վիշապը կարող է ձանձրանալ. նա բուխարիկի մոտ նստողներից չէ:
Օձ - Նրանք հաճույքով կտրվեն միմյանց ու աշխարհն ուսումնասիրելուն:
Ձի - Կատուն հասկացող է, ուստի միությունը հնարավոր է:
Ոչխար - Երկուսն էլ արտիստիկ են, և Կատվին դուր են գալիս Ոչխարի ֆանտազիաները: Նրանք միասին լավ կզգան:
Կապիկ - Ուրախ-զվարթ զույգ է:
Աքլոր - Երկուստեք իրար սրտնեղություն են պատճառում: Դժվար կլինի օջախ կերտել:
Շուն - Հակառակ տարածված առակի, Շունն ու Կատուն իրար հետ լավ հարաբերությունների մեջ են: Բայց եթե Շունը նվիրվի նախընտրած գործին, Կատուն դա տանել չի կարողանա:
Խոզ - Լավ միություն է: Նույնիսկ՝ շատ լավ, եթե Խոզը փոքր-ինչ կարգուկանոն հաստատի (թե տանը, թե կյանքում):
ՏՂԱՄԱՐԴ ՎԻՇԱՊ, ԿԻՆ ...
... Առնետ - Հաջող համակցություն է: Առնետն օգուտ կտա Վիշապին, իսկ վերջինս երախտապարտ կլինի:
Ցուլ - Վիշապը կձանձրանա Ցուլի հետ. նրանք մշտապես պիտի պայքարեն իշխանության համար:
Վագր - Նրանք հաճախակի կբախվեն, բայց նրանց միությունն ամուր կլինի: Վիշապը բարերար ազդեցություն է գործում Վագրի վրա, իսկ վերջինս հաշվի է նստում նրա (անգամ սխալ) կարծիքի հետ:
Կատու - Պարզապես սքանչելի է: Բարձրաշխարհիկ տիկին-Կատուն սփոփում է փառասեր Վիշապին:
Վիշապ - Հավերժական պայքար և հավերժական տոն: Նրանց պետք է ժամանակ առ ժամանակ բաժանվել՝ հետո դարձյալ միանալու համար:
Օձ - Հիանալի միություն է: Վիշապը հպարտանում է դյութիչ և իմաստուն կնոջով, իսկ այն հանգամանքը, որ օձի թովչանքն ազդում է նաև իր` Վիշապի վրա, նրան չի վնասում:
Ձի - Չափազանց կատարյալ միություն է երկար շարունակվելու համար:
Այծ (Ոչխար) - Այծը կարող է երջանիկ լինել Վիշապի հետ, մինչդեռ վերջինս մի կերպ է յոլա գնում:
Կապիկ - Լիակատար ներդաշնակություն. նրանք հիանալիորեն լրացնում են մեկմեկու և ապավինում իրար:
Աքլոր - Կին-Աքլորը օգտվում է Վիշապի հաջողություններից սեփական առաջընթացի համար: Վիշապը մեծահոգի է, ուստի դեմ չէ. հեռանկարային միություն է:
Շուն - Իրատես է և Վիշապին չի աստվածացնում: Եթե անգամ սիրի նրան, կթաքցնի այդ: Միակ հակասությունը դա է:
Խոզ - Նրանք դուր են գալիս իրար: Կարող են երջանիկ լինել: Խոզն անկեղծորեն հիանում է Վիշապով, վերջինս հավանում է կնոջը:
ՏՂԱՄԱՐԴ-ՕՁ, ԿԻՆ...
Առնետ - Միայն ծայրահեղ դեպքում, եթե Առնետը բոլորովին կույր լինի:
Ցուլ - Ամենաբարեհաջող միությունն է: Օձն ու Ցուլը խաղաղ կկիսեն ազդեցության և իշխանության ոլորտները:
Վագր - Նրանց միջև չկա շփման և ոչ մի կետ: Այդուհանդերձ նրանք հաճախ իրար են ձգում, բայց ընտանիք կազմելու համար դա քիչ է:
Կատու - Սովորական, առօրեական միություն:
Վիշապ - Նրանք իրար հետ դժվար են յոլա գնում: Կին-Վիշապը պատվախնդիր և հպարտ է ու նրա համար դժվար է դիմանալ տղամարդ-Օձի շղթաներին:
Օձ - Համապատասխանում են իրար. համատեղ սիրախաղ և արկած, նույն թեթև և փիլիսոփայական հայացքը կյանքին և իրար չեզոքացնելու հավերժական փորձեր:
Ձի - Օձն ու Ձին միասին երջանիկ չեն լինի: Ձիու համար սերը միշտ հավատարմության հետ է կապված, Օձի համար` երբեք:
Այծ (Ոչխար) - Այծը իր Օձ-ամուսնու հետ բարեկեցիկ կյանքով կապրի, բայց առանց սիրո:
Կապիկ - Հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկուսն էլ բավականաչափ ողջախոհ են և պետք են իրար:
Աքլոր - Հասկանում են իրար ու միասին փիլիսոփայում: Դա երկուսի համար նախատեսված յուրօրինակ խաղ է:
Շուն - Նրանք միասին կապրեն, բայց յուրաքանչյուրն իր կյանքով: Հեռանկարային միություն է ստեղծագործող անհատների համար:
Խոզ - Լավ կլինի` Օձի աչքին չերևա ընդհանրապես: Օձը կարող է պարզապես խեղդել Խոզին:
ՏՂԱՄԱՐԴ ՁԻ, ԿԻՆ ...
Առնետ - Չափազանց բուռն զգացմունքներ և վեճեր: Անկենսունակ միություն է:
Ցուլ - Կին-Ցուլը իշխող է, իսկ տղամարդ-Ձին եսասեր է ու անկախ: Ավելի շուտ վերջինս կլքի Կին-Ցուլին:
Վագր - Վատ միություն չէ, եթե Վագրը զբաղվի ՙմեծ գործերով՚ ու թույլ տա տղամարդ-Ձիուն ապրել իր կյանքով:
Կատու - Հիանալի է: Կատուն ընկերների հետ զվարճանում է ջերմության ու հարմարավետության մեջ և շատ գոհ է:
Վիշապ - Աշխարհաստեղծման հանգուցակետում գտնվող Վիշապի համար Ձին չափազանց եսասեր է:
Օձ - Կին-Օձն, ըստ էության, կարող է յոլա գնալ ում հետ ասես, եթե կողակիցը բավականաչափ ողջախոհ է:
Ձի - Երկու կրքոտ եսասեր, որոնք ինքնամփոփ լինելով հանդերձ ամփոփված են նաև իրար մեջ:
Այծ (Ոչխար) - Բարեհաջող համակցում է: Նրանք չեն ձանձրանա` բառիս դրական իմաստով:
Կապիկ - Դժվար են հասկանում իրար: Կարճատև միություն է:
Աքլոր - Միությունն, ըստ էության, հնարավոր է, բայց անցանկալի է, քանի որ կին-Աքլորը կտառապի:
Շուն - Լավ զույգ է. Շունը խանդոտ չէ և զբաղված է իր գործերով ու երազանքներով, թողնելով որ ամուսինը` Ձին, հանգիստ վայելի իր անկախ վիճակը:
Խոզ - Խոզն իրեն տարաբախտ կզգա. նրա սերն անընդհատ փորձության կենթարկվի: Ձին միշտ կչարաշահի նրա վստահությունը:
ՏՂԱՄԱՐԴ ԱՅԾ (ՈՉԽԱՐ), ԿԻՆ ...
Առնետ - Երևակայել անգամ անհնար է. նույնիսկ պատահմամբ չեն կարող միասին լինել: Նրանք իրար տանել չեն կարող:
Ցուլ - Կին-Ցուլը դժվար թե ոտք դնի Այծ-տղամարդու տան շեմից ներս:
Վագր - Այծին խորհուրդ չի տրվում. վտանգավոր է կյանքի համար:
Կատու - Նրանք կարող են իրար հետ յոլա գնալ նույնիսկ երբ սերը նրանց այլևս չի կապի: Մի բան, որ ամուսնության համար կարևոր հանգամանք է:
Վիշապ - Կին-Վիշապը չի բավարարվի, քանի որ նրան միշտ պետք է, որ հիանան իրենով: Իսկ տղամարդ-Այծը երբեք և ոչնչով չի հիանում:
Օձ - Սա այն եզակի դեպքն է, երբ Օձի խելքն անգամ չի օգնի: Ի վերջո Օձն էլ համբերություն ունի:
Ձի - Նրանք կարող են միասին երջանիկ զգալ, միայն ոչ հյուղակում, ընդ որում՝ դղյակը կառուցելը Ձիու վրա է:
Այծ (Ոչխար) - Սա բոհեմ է: Եթե նրանք շարունակեն երկնային մանանա սպասել, պարզապես սովահար կլինեն:
Կապիկ - Դժվար թե Կապիկն այն աստիճան գլուխը կորցնի, որ ամուսնանա Այծի հետ:
Աքլոր - Նրանք երկուսն էլ անօգնական են ու միասին անընդունակ են հաղթահարել կյանքի դժվարությունները: Թե մեկին, թե մյուսին հենարան է պետք, մի բան, որ չեն գտնի իրար մեջ:
Շուն - Երկուսն էլ չափազանց հոռետես են ու աշխարհին նայում են սև քողի միջով:
Խոզ - Եթե Այծը չափը չանցնի որոշ հարցերում, Խոզը կարող է երջանիկ լինել և երջանկացնել ամուսին-Այծին:
ՏՂԱՄԱՐԴ ԱՌՆԵՏ (ՄՈՒԿ), ԿԻՆ ...
Առնետ (Մուկ) - Երկու Առնետ քնքշորեն սիրում են իրար:
Ցուլ - Ամուր դաշինք է: Կինն ամուսնուն վերահսկում է, թեև ինքը հավատարիմ է և իրատես:
Վագր - Առանց ապագայի միություն է: Կին-Վագրը մտածում է վեհ բաների մասին, ամուսին Առնետը կախված է նրա վզից:
Կատու - Ավելի լավ կլինի խուսափել նման դաշինքից. արտաքուստ հանդարտ Կատուն ծածուկ պատրաստ է կուլ տալ Առնետին:
Վիշապ - Հնարավոր է, որ երկուսն էլ գոհ մնան միմյանցից. կին-Վիշապը սիրում է, որ իրեն հաճոյանան, սիրահարված Առնետը սիրում է հաճոյանալ:
Օձ - Օձն անշուշտ երջանիկ կլինի, բայց Առնետը կտառապի, քանի որ կինը հավատարիմ չի լինի իրեն:
Ձի - Նրանց կարող է միավորել կիրքը, որը չի կարող հավերժական լինել: Դրան կփոխարինի ատելությունը, և շուտով նրանք կբաժանվեն:
Այծ (Ոչխար) - Եթե Առնետը քիչ թե շատ ունևոր լինի, մի կերպ յոլա կգնան, և Այծը գոհ կմնա, Առնետը՝ ոչ:
Կապիկ - Առնետը կների Կապիկին, քանի որ գերված է նրանով: Նրանցից ո±վ երջանիկ կլինի` կախված է անհատականությունից:
Աքլոր - Ամեն ինչ հնարավոր է. Առնետի համբերությունը հերիքում է շատախոս Աքլորին տանելու համար:
Շուն - Վատ չէ, անգամ՝ հետաքրքիր է: Առնետը Շան փեշն առած չի նստի տանը. կին-Շունը դրա կարիքը չունի էլ:
Խոզ - Այս դաշինքը շատ ամուր կարող է լինել:
ՏՂԱՄԱՐԴ ԿԱՊԻԿ, ԿԻՆ...
Առնետ - Սքանչելի զուգ է: Նրանց խելքը գնում է միմյանց համար:
Ցուլ - Կին-Ցուլը հրապուրված է Կապիկով, բայց մի բան է խանգարում. Ցուլը համապատասխանում է Կապիկին, մինչդեռ Կապիկը՝ ոչ այնքան:
Վագր - Կապիկը լուրջ չի վերաբերվում Վագրին ու միշտ փորձում է հիմար դրության մեջ գցել:
Կատու - Կատարյալ զույգ է. մինչև խոր ծերություն միասին կլինեն, եթե բավարարվեն մեկ-երկու զավակով:
Վիշապ - Կատակասեր Կապիկը մեկ զմայլում է խեղճ Վիշապին, մեկ հուսախաբում: Եվ այդպես` ողջ կյանքում...
Օձ - Երկուստեք համաձայնության դեպքում դաշինքը հնարավոր է: Առանձնահատուկ հակասություններ չկան:
Ձի - Անհավանական է, որ Կապիկը խաբի Ձիուն: Նրանք չեն կարող միասին յոլա գնալ:
Այծ - Եթե Կապիկը բավականաչափ հարուստ է, Այծը սիրով կամուսնանա նրա հետ և կզվարճացնի: Շատ ներդաշնակ զույգ է:
Կապիկ - Երկու ուրախ խաբեբա, որոնք իրար աջակցում են միշտ. միասին սարեր շուռ կտան:
Աքլոր - Միանգամայն բարեհաջող միություն է:
Շուն - Շունը շատ կտառապի. նա շատ ցավալի կընդունի, երբ Կապիկը ծաղրի իր իդեալները:
Խոզ - Բարեհաճ միություն է: Խոզին, իհարկե, շատ հեշտ է հիմարացնել, բայց Կապիկը նրան հարգում է և չի դիմի ստոր արարքի: Իսկ զվարճանալը կթողնի հետո` մեկ ուրիշի գլխին խաղ կխաղա:
ՏՂԱՄԱՐԴ ԱՔԼՈՐ, ԿԻՆ ...
Առնետ - Նրանք կարող են ընչազուրկ դառնալ: Առնետը թեպետ կուտակելու հակում ունի, բայց միանգամայն անպտուղ. արագ ու մի հարվածով ծախսում է, իսկ Աքլորը նպաստում է դրան:
Ցուլ - Լավ դաշինք կարող էր կազմվել, եթե Աքլորը ձեռնպահ մնար Ցուլին հրամայելուց:
Վագր - Կին-Վագրը պարծենկոտություն տանել չի կարող և բառացիորեն կտրորի Աքլորին:
Կատու - Ատում է Աքլորին, և նրա երփներանգ փետուրներն առանձնապես չեն շփոթեցնում: Ավելի լավ կլինի՝ խուսափեն իրարից:
Վիշապ - Շատ հարմար զույգ է:
Օձ - Նրանք հիանալիորեն լրացնում են իրար: Աքլորը երազում է, Օձը՝ փիլիսոփայում:
Ձի - Դժվար թե նրանք միմյանց հանդեպ որևէ խորը զգացում տածեն. Ձին շատ լուրջ է վերաբերվում սիրուն:
Այծ (Ոչխար) - Աքլորը մի մարդ է, որը փող է վաստակում ու ծախսում. այդպես ամբողջ կյանքում: Իսկ Այծն ուզում է, որ Աքլորն աշխատի՝ ինքը ծախսի:
Կապիկ - Բառացիորեն քամելու է Աքլորին և դեռ հետն էլ դժգոհելու: Աքլորն իրեն երջանիկ չի զգա:
Աքլոր - Համատեղ կյանքն անտանելի է՝ ընտանեկան վեճեր, աղմուկ և այլն:
Շուն - Աքլորի հետ ապրելու դեպքում ազնիվ, լրջախոհ և որոշ առումով հոռետես Շունը կվերածվի ցինիկի:
Խոզ - Աքլորը Խոզի հետ միություն կազմելու համար չափազանց ագրեսիվ է: Իսկ Խոզը ագրեսիայի կողմնակից երբեք չի եղել:
ՏՂԱՄԱՐԴ-ՇՈՒՆ, ԿԻՆ...
Առնետ - Այս դաշինքը կներմուծի չբավարարող առողջ քննադատականությունն ու սենտիմենտալությունը: Շունը միայն ուրախ կլինի դրա համար:
Ցուլ - Դժվար, բայց հնարավոր համակցում է: Կին-Ցուլը պետք է ինքնակամ սահմանափակի իր ազդեցությունն ընտանիքում:
Վագր - Նրանց միջև կարող է ծագել «խենթ» սեր: Այլ հակասություններ չկան:
Կատու - Լավ միություն է: Կատվի ներկայությունը սփոփում է Շանը և շուք հաղորդում նրա բարդ կյանքին: Իսկ Կատուն բարձր է գնահատում Շանը:
Վիշապ - Ոչ մի լավ բան դուրս չի գա, քանի որ Շունն ընդունակ չէ կուրորեն զմայլվել ինչ-որ մեկով և զբաղված է ավելի կարևոր խնդիրներով:
Օձ - Ծայրահեղ դեպքում նրանք կկարողանան լեզու գտնել իրար հետ: Ընդ որում կին-Օձը պետք է բավարարվի իր հաշվարկածի կեսով:
Ձի - Լիակատար ներդաշնակություն... Երկուսն էլ իրար լուրջ են վերաբերվում: Շունը դեռ զբաղված կլինի իր գործերով, և Ձին կպահպանի իր անկախությունը:
Այծ (Ոչխար) - Կմիանան՝ պարզելու համար, թերևս, թե ով առաջինը կպոռթկա:
Կապիկ - Ռոմանտիկայից զուրկ դաշինք:
Աքլոր - Ի տարբերություն ամուսին-Աքլոր և կին-Շուն դաշինքի, նրանք ավելի մեծ շանսեր ունեն գոյակցելու, թեպետ ոչ այնքան կատարյալ ձևով:
Շուն - Հիանալի զույգ է, բայց երկու Շանը հեշտ չի լինի ապրել այս աշխարհում. նրանք չափազանց անշահախնդիր են:
Խոզ - Ամենաբարեհաջող համակցություններից մեկն է: Երկուսն էլ մեծահոգի են, կենսախինդ Խոզը հավասարակշռում է հոռետես Շանը:
ՏՂԱՄԱՐԴ-ԽՈԶ, ԿԻՆ...
Առնետ - Խոզի հետ Առնետը ավելի քիչ ագրեսիվ կլինի և նրանք երջանիկ կզգան:
Ցուլ - Խոզը իրեն այնքան էլ լավ չի զգա կին-Ցուլի հետ և հաճախ տնից կբացակայի: Ցուլը միշտ անբավարարված կզգա:
Վագր - Լավ դաշինք է. Խոզի անկեղծությունն ու պարզամտությունը զինաթափում են Վագրին, և նա չի չարաշահի վստահությունը:
Կատու - Վատ միություն չէ. թեև Խոզն ընդունակ է անհավատարմության, բայց Կատուն շատ խանդոտ չէ: Համենայն դեպս Կատուն Խոզին չի հետապնդի:
Վիշապ - Իրար դուր են գալիս: Միայն թե Խոզը Վիշապին շատ չպետք է տանջի իր սիրով:
Օձ - Խոզի համար վտանգավոր է. նա կարող է խեղդամահ արվել անգամ Օձի սիրասուն գրկում:
Ձի - Խոզն անընդունակ է Ձիու կիրքը բավարարելու: Ձին իր հերթին շատ եսասերն է և Խոզի շահերը կանտեսի:
Այծ (Ոչխար) - Եթե Խոզն ունևոր դուրս եկավ, Այծը երջանիկ կլինի: Խոզը բարյացակամ է Այծի հանդեպ ու համակրում է նրան:
Կապիկ - Բարեհաջող դաշինք է: Կապիկը հարգում է Խոզին:
Աքլոր - Դաշինքը հնարավոր է շնորհիվ Խոզի ներողամտության և հանդուրժողականության:
Շուն - Գրեթե իդեալական զույգ է (կամ առանց «գրեթե»-ի). սեր, հարգանք և փոխըմբռնում:
Խոզ - Նրանք հիանալի հասկանում են միմյանց և զիջում են իրար: Երկուսն էլ ինքնաբավ և բարեհոգի են: