Սպիտակ մոգի կարմա
| |
Բաժին: Կարմա | Դիտումներ: 4416 | 12:00 | |
Ստորև բերված ժամանակամիջոցներից մեկում ծնված մադու համար սպիտակ կարման նշանակում է բնածին հոգեբանի ձիրք և մաքրազերծող մոգությամբ զբաղվելու հնարավորություն. 1922 թ. մայիսի 18-ից - 1922 թ. դեկտեմբերի 16-ը, Այս մարդիկ օժտված են մոգական ունակություններով և իսկական կապեր ունեն Վերին աշխարհի հետ, նրանք մշտապես անողոք պայքար են մղում համաշխարհային չարիքի դեմ: Բարձրագույն մակարդակով դրսևորված կարմայով մարդիկ Լույսի և Խավարի միջև մղվող ճակատամարտում առաջին շարքերն են զբաղեցնում, ակտիվորեն մասնակցում են աստղային պատերազմներին և Բարու ու Չարի մոգական դիմակայությանը: Մոգական պատերազմներում տոնած հաղթանակների դիմաց ոչ մի պարգևատրում չեն ակնկալում, քանի որ աշխարհի յուրաքանչյուր աղտեղություն ընդունում են որպես սեփական մարմնի անմաքրություն և ամեն ինչ անում են դրանից ազատվելու համար: Միջին մակարդակով դրսևորված կարման մարդուն հուսալիորեն պաշտպանում է բռնավորներից և դրամաշորթներից, չար կախարդներից և սև մոգերից, այն օգնում է հաջողությամբ պայքարել մարդկային բնության արատների դեմ: Ցածր մակարդակով դրսևորված կարմայով մարդիկ սկզբնական ժամանակաշրջանում պաշտպանված են ամեն տեսակ արատներից, այլասերումներից և սադոմազոխիզմից, նրանք բնածին նողկանք են զգում կախարդության և սև մոգության նկատմամբ: Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար նրանք պետք է զարգացնեն հոգեբանի իրենց բնածին տաղանդը, օգնեն շրջապատողներին հոգեկան ցավը բժշկելու հարցում: Իրենց կուտակած կարման նրանց մղում է ինքնաճանաչման և ինքնազարգացման, նրանք կամովի հրաժարվում են իրենց բնավորության բացասական գծերից և չարի նկատմամբ ունեցած բոլոր հակումներից: |
|