Շաբաթվա աստղագուշակ 30.12 - 05.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2455 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը արդյունավետ չի լինելու: Շատ Խոյեր իրենք իրենց նման չեն լինի՝ նախաձեռնություն չեն ցուցաբերի, հոսանքով կլողան, ոչինչ չեն նախաձեռնի ու կսպասեն, մինչև շրջապատողներն իրենք ինչ-որ օգտակար բան անեն: Հասկանալի է, որ դա ամենակառուցողական դիրքը չէ, բայց հիմա այն այնքան էլ վատը չի լինի: Եթե տեղի ունեցողից ճիշտ եզրակացություններ անեք, շաբաթվա բոլոր իրադարձությունները ձեզ համար օգտակար դաս կլինեն: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Հաճախ դրանք տեղի կունենան նրա շնորհիվ, որ դուք պատրաստ կլինեք աչք փակել ուրիշների թուլությունների վրա, ներողամիտ լինել այնտեղ, որտեղ մյուսները պահանջկոտ ու անկոտրում կլինեն: Մտերիմներն ուրախ կլինեն ձեզ նոր կողմերից տեսնել, ինքներդ էլ ավելի մեծ հետաքրքրությամբ կփշվեք նրանց հետ, ում վաղուց եք ճանաչում: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ շաբաթ է, որը շատ հարմար է նոր բարձունքներ գրավելու համար: Բոլորը ունակ չեն լինի գնահատել ձեր հաջողությունները, բայց դուք հիմա հավանության կարիք չեն ունենա, բավական կլինի միայն զգալ, որ ամեն ինչ ճիշտ եք անում: Շաբաթն առանց հաջող անակնկալների, հետաքրքիր իրադարձությունների ու հիշարժան պատահարների չի անցնի, որոնք էլ կհուշեն՝ ինչպես գործել: Ձեր ինտուիցիան ուժեղ կլինի, դուք ճիշտ կմեկնաբանեք ճակատագրի հուշումները, պատրանքներ չեք կառուցի այնտեղ, որտեղ օգտակար կլիներ իրատես լինելը: Լավ շաբաթ է սովորելու համար, ընդ որում՝ այն, ինչ ստեղծագործ մոտեցում է պահանջում: Բանեցրեք երևակայությունն ու ստեղծագործեք, դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Շատ Ցուլեր հենց հիմա կհասկանան, թե ինչ գործի կուզենային իրենց նվիրել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Զգուշությունը կօգնի: Այնտեղ, որտեղ պետք է որոշումներ ընդունեք, կաշխատեք շրջահայաց լինել, ձեզ վրա լրացուցիչ պարտավորություններ չվերցնել: Բայց մյուսների վրա էլ շատ չեք հենվի: Հենց նման մարտավարությունը թույլ կտա շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել: Եվս մեկ կարևոր պահն այն է, որ չեք ուզենա անգործ նստել: Հանգստանալու հնարավորությունը ձեզ համար այնքան էլ գրավիչ չի թվա: Դուք պատրաստ կլինեք նոր բան ստանձնել, ջանքեր գործադրել հրաշալի արդյունքների հասնելու համար: Կարող եք մեծ հաջողությունների հասնել: Կարևորը ժամանակը զուր չվատնելն է: Շաբաթվա վերջին օրերը լավ գաղափարներ կբերեն: Շատ Երկվորյակներ այդ հատվածում կվերանայեն մտերիմների հետ հարաբերությունները, կհասկանան, թե ինչպես պետք է իրենց պահեն շփումների մեջ խնդիրներից, տարաձայնություններից ու վեճերից խուսափելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա առաջին կեսին թուլանալ հազիվ թե ստացվի: Դա բարդ ժամանակ է հատկապես նրանց համար, ովքեր չեն սիրում մանրուքների մեջ խորանալ, նախընտրում են իրավիճակն ընդհանուրի մեջ գնահատել: Բանն այն չէ, որ սխալների հավանականությունը մեծ է, բանը ձեր հուզական վիճակի մեջ կլինի: Հետևեք նրան, աշխատեք չտխրել ու դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե կենտրոնանաք աշխատանքի կամ ստեղծագործելու վրա: Առաջին հերթին՝ հաջողությունների կհասնեք ու ուրախ կլինեք դրանց համար, երկրորդ հերթին՝ շատ զբաղված կլինեք, որպեսզի ժամանակ վատնեք մռայլ մտքերի ու տագնապների վրա: Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի շփումներ, նոր ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ է խոստանում այն մարդկանց հետ, որոնց կարիքը վերջերս շատ էիք զգում: Ամենայն հավանականությամբ՝ ուրախ ու հետաքրքիր է լինելու, իսկ որոշ դեպքերում նաև՝ շատ ռոմանտիկ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին հոգսեր սովորականից շատ կլինեն: Եվ բանն այնքան խնդիրների ու անբարենպաստ պայմանների մեջ չի լինի, որքան բազմաթիվ նոր խնդիրների, որոնք լուծում կպահանջեն: Բացի այդ, հազիվ թե ձեզ հաջողվի ինչ-որ մեկի հետ կիսել ձեր հոգսերը: Ծանոթները օգնություն ու աջակցություն կառաջարկեն, բայց իրավիճակը դրանից շատ չի փոխվի: Ողջ պատասխանատվությունը շարունակելու է ձեզ վրա մնալ: Նոր համախոհների ու ընկերների փնտրտուքը կարելի է սկսել շաբաթվա կեսից: Այդ հատվածը բարենպաստ է շփումների համար ու հնարավորություն կտա շրջապատողների հետ պայմանավորվել նրա մասին, ինչը կարևոր է ձեզ համար: Կենսական պոտենցիալը բարձր է, դուք աշխատանքի, ակտիվ հանգստի համար բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք: Հաճելի իրադարձությունները հավանական են շաբաթվա վերջին: Այդ հատվածն առատաձեռն կլինի անակնկալների ու զարմանալի զուգադիպությունների մասով, ինչպես նաև նորություններով, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Չեն բացառվում սիրային խոստովանությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը հաջող կսկսվի, և դրանից արժե օգտվել: Կարող եք հաջողության հասնել ամենատարբեր գործերում, այդ թվում՝ նրանցում, որոնցից գլուխ հանել չէր ստացվում: Դուք բավականաչափ գիտելիքներ ու փորձ կունենաք, որպեսզի լուծեք ծագած խնդիրները, բայց նաև համառության կարիք կլինի, ինչի պակասը կլինի: Մի հրաժարվել մտածածից, եթե ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն, նպատակին հասնելու ինքնատիպ եղանակներ փնտրեք: Հարմար ժամանակ է գործերում կարգուկանոն հաստատելու, իրավաբանական տարաձայնություններին, գումարի կամ ունեցվածքի հետ կապված վեճերին վերջ դնելու համար: Երբ նման հարցերը լուծված լինեն, ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք, բացի այդ՝ կկարողանաք ուշադրություն հատկացնել մտերիմներին: Հետո դժվարությունները կշատանան, համախոհներ կհայտնվեն, որոնք պատրաստ կլինեն օգնելու հաղթահարել դրանք: Շաբաթվա վերջը բարենպաստ է ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու անսպասելի նվերները: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը բարդ ու լարված կլինի, բայց դա հանձնվելու ու ձեռքերը ծալած նստելու համար պատճառ չպետք է դառնա: Դուք շատ բան պետք է սովորեք, ընդ որում՝ խոսքը միայն աշխատանքի մասին չէ: Համարյա բոլոր գործերը սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Կյանքում շատ բան կփոխվի, և ոչ այն ձևով, որ ձևով կուզենայիք: Իրադարձություններ տեղի կունենան, որոնց պատրաստ չեք լինի, ստիպված եք լինելու մտածել՝ ինչպես արձագանքել դրանց: Ձեզանից ճկունություն ու զիջողականություն, նոր պայմաններն ընդունելու պատրաստակամություն ու դրանցից օգուտ քաղելու ունակություն կպահանջվի: Շաբաթվա երկրորդ կեսն ընդհանուր առմամբ ավելի լավը կլինի, քան առաջինը: Տրամադրությունն աստիճանաբար դեպի լավը կփոխվի, և դրա համար պատճառներ կլինեն: Մտերիմները ձեր օգնության ու աջակցության կարիքը կզգան: Փորձեք հետաքրքրվել այն մարդկանց կյանքով, ովքեր թանկ են ձեզ համար, մասնակցություն ունենալ նրանց գործերին: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհարթ, հակասական, բայց շատ հետաքրքիր շաբաթ է: Հնարավոր կդառնան իրադարձությունները, որոնք չէին ակնկալում: Նախաձեռնող եղեք ու կյանքը դեպի լավը լփոխվի: Ձեզ հաճելի հանդիպումներ են սպասվում: Կարող եք շփվել հին ընկերների հետ կամ նոր ծանոթություններ հաստատել. բոլոր դեպքերում մեծ տպավորություններ կստանաք: Չի բացառվում գրավիչ սիրային պատմության սկիզբը, որը նման չի լինի նրան, ինչ ձեզ հետ պատահել է նախկինում: Նոր հարաբերություններն արագ լուրջ բնույթ կստանան, կոեշնչեն ձեզ փոխել ձեր կյանքը: Հնարավորություն կունենաք օգտակար տեղեկատվություն ստանալ կամ սովորել այն, ինչ շատ շուտով պետք կգա: Մասնագիտական տեսանկյունից շաբաթը հաջող կլինի նրանց համար, ովքեր աշխատում են կրթության ու մշակույթի ոլորտներում, զբաղվում են սեմինարների, դասընթացների ու նմանատիպ միջոցառումների կազմակերպմամբ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արդյունավետ շաբաթ է սպասվում: Պետք է շատ աշխատեք, և դա ձեզ դուր կգա: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, կկարողանաք դրսևորել ձեզ, սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Եթե նոր նախագիծ ստանձնելու շանս ընձեռվի, մի հրաժարվեք, քանի որ այն հեռանկարային կլինի, իսկ երբ աշխատանքն ավարտվի, առատ վարձատրություն կստանաք: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Ե՛վ ձեր, և՛ ուրիշների գումարը ճիշտ կտնօրինեք, կիմանաք՝ որտեղ է պետք այն ներդնել շահույթ ստանալու համար: Որոշ Աղեղնավորներ իրենց մեջ գործարարի տաղանդներ կնկատեն ու անհապաղ կիրառում կգտնեն դրանց: Կյանքի բոլոր ոլորտներում ցանկալի է նախաձեռնող լինել: Միայն այդպես կարող եք կյանքում լուրջ փոփոխությունների հասնել: Սակայն որոշումներ ընդունելուց ու դրանք շրջապատողներին հայտնելուց առաջ որոշակիություն մտցրեք նպատակների հարցում: Դա անելը հիմա ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Վտանգ կա, ուժերը վատնեք այնպիսի բաների վրա, որոնք կարևոր չեն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը կարևոր իրադարձություններ կբերի: Կթվա, թե տեղի ունեցողը ձեզանից կախված չէ, բայց դա հոսանքով լողալու համար առիթ չպետք է դառնա: Լրիվ հակառակը. եթե նորից ու նորից փորձեք վերահսկել իրավիճակը, անպայման կհասնեք ուզածին: Չի բացառվում՝ փոխվի ձեր վերաբերմունքն այն իրերի հանդեպ, որոնք նախկինում շատ կարևոր, անհրաժեշտ էին թվում: Դուք ձեր շրջապատին նորովի կնայեք, կգնահատեք մարդկանց, որոնց նախկինում չէիք նկատում: Պայմանների փոփոխությունը, վառ տպավորությունները հիմա շատ տեղին կլինեն. դրանց շնորհիվ նոր հետաքրքրություններ կհայտնվեն: Չնայած շաբաթը բավական հաջող կդասավորվի՝ զգուշությունն ու շրջահայացությունը ձեզ չեն խանգարի: Լավ է հետ կանգնեք ռիսկային փորձարկումներից, հույս չդնեք, որ արագ կարողանալու եք հաջողության հասնել՝ դիմելով կասկածելի մեթոդների: Կարևոր կլինի հեղինակության մասին հոգ տանելն ու բամբասանքների առիթ չտալը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պատրաստ եղեք շատ աշխատել: Հիմա դա անհրաժեշտություն կլինի կյանքը դեպի լավը փոխելու համար: Դրա հետ միասին կարևոր է հոգ տանել ոչ միայն սեփական հետաքրքրությունների, այլ նաև շրջապատողների բարեկեցության մասին: Եթե դուք պատրաստ չեք փոխզիջումների ու ղեկավարվում եք բացառապես եսասիրական նկրտումներով, խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի: Հաջողությունների կհասնեն այն Ջրհոսները, ովքեր սովորում են, զբաղվում են հետազոտական գործունեությամբ կամ աշխատում են գիտության ոլորտում: Նշանի նման ներկայացուցիչների առջև նոր հեռանկարներ կբացվեն, նրանք կկարողանան արժանի կիրառում գտնել իրենց ունակություններին ու տաղանդներին: Շաբաթը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Նախաձեռնող եղեք, առաջարկներ արեք, մի կառչեք նրանից, ինչը ժամանակն է թողնել անցյալում: Կենսուրախության ու լավատեսության շնորհիվ դուք առավել գրավիչ կդառնաք, այնպես որ՝ նոր ծանոթությունների հավանականությունը մեծ է: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ բան լավ կստացվի: Դուք առանց կասկածելու կստանձնեք կարևոր ու բարդ գործերը, խուճապի չեք մատնվի, եթե ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն: Հնարավոր են հաջողություններ այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու, նման նպատակներ ու հետաքրքրություններ ունեցող մարդկանց միավորելու, վշտացածների ոգևորելու ունակությունը: Առաջատարի հատկանիշները վառ կարտահայտվեն ու ձեզ գրավիչ կդարձնեն: Զարմանալի չէ, որ ինչ-որ մեկը ձեզ կսիրահարվի: Շաբաթը հարմար է ուսում սկսելու և այն գիտություններին ուշադրություն դարձնելու համար, որոնք նախկինում չէին հետաքրքրում կամ չափազանց բարդ էին թվում: Անսպասելի նորությունները կուրախացնեն: Հնարավոր է՝ հասկանաք, որ պատրաստ եք ձեր կյանքում արմատական փոփոխություններ անել ու առանց հապաղելու կսկսեք գործել: |
|