Շաբաթվա աստղագուշակ 30.05 - 05.06
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1612 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը հասարակ չի լինի հատկապես գործնական տեսանկյունից: Խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի, իսկ դա ցավալի սխալների կարող է հանգեցնել: Աշխատեք ժամանակին նկատել և ուղղել դրանք. դա անելն այնքան էլ բարդ չի լինի: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, ձեզ հետ անհամաձայն անձանց մոտեցում գտնելու ունակությունը: Դուք կարող եք ձեր կողմը գրավել նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք, իսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին համախոհների կվերածեք: Սակայն իսկապես լուրջ գործերում հենվեք նրանց վրա, ում հետ արդեն բազմիցս համագործակցել եք: Այդպես հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. հիմա դա շատ կարևոր կլինի ձեր հարաբերությունների ու փոխհասկացողության համար: Կարող եք ընկերների կամ սիրելիի հետ ինչ-որ տեղ մեկնել. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքեր: Ծախսերն էլ հնարավոր են, բայց դրանք նշանակալի չեն լինի, լուրջ հարված չեն հասցնի ձեր դրամապանակին: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք չշտապել ու հետևողականորեն գործել: Շաբաթը կարող է բավական հոգնեցնող լինել հատկապես այն Ցուլերի համար, որոնք սուր են արձագանքում ցանկացած իրադարձության: Ոչ միանշանակ իրավիճակներ շատ կլինեն, որոնցում հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Աշխատեք շտապելով ու տաք գլխով որոշումներ չընդունել, ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ հանգիստ մտածելու, վստահելի մարդկանց հետ խորհրդակցելու համար: Ինչքան լուրջ լինեն նպատակները, որոնց ուզում եք հասնել, այնքան կարևոր կլինի զգույշ գործելը: Նկատի ունեցեք, որ հիմա ձեր խոսքերն ու արարքները մեծ ուշադրություն են գրավելու: Այնպես որ տաք գլխով ավելորդ բաներ մի խոսեք, չմտածված արարքներ մի գործեք: Կարևոր կլինի ֆինանսական գործերում զգուշություն ցուցաբերելը. անսպասելի ու ցավալի կորուստների վտանգ կա: Մտերիմների հետ հարաբերություններն ամեն անգամ անամպ չեն լինի, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ ոչ մեծ տարաձայնությունները շուտով կհաջողվի հաղթահարել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ բաների մասին պիտի մտածեք: Շաբաթը կզարմացնի անսպասելի իրադարձություններով, ինչպես նաև նորություններով, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Ինտուիցիան կօգնի հրաշալի գլուխ հանել ուրիշների ուժերի սահմաններում չեղած գործերից: Շաբաթը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք հեշտությամբ տեղեկատվություն կհավաքեք ու կվերլուծեք, դրանից ճիշտ եզրակացություններ կանեք: Ստեղծագործ առաջադրանքների լուծման համար հարմար կլինի շաբաթվա երկրորդ կեսը. այդ հատվածում նոր գաղափարներ շատ կունենաք, վառ մտահղացումներ էլ կհայտնվեն: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր բաները: Հենց դրա շնորհիվ էլ հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք, կհանդիպեք մարդկանց, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հնարավոր է և՛ ռոմանտիկ, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ: Դրանք կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը վառ ու հագեցած կլինի: Դուք պիտի զբաղվեք բարդ գործերով, ոտքի վրա շատ բան սովորեք, համատեղ գործողությունների մասին պայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ոչ ոք լեզու չի գտել: Հավատացեք ձեր ուժերին. առանց դրա դժվար կլինի հաջողության հասնելը: Գործնական ոլորտում կարևոր կլինի համառությունը: Հենց դրա շնորհիվ դուք կկարողանաք հաղթահարել առաջ եկած խոչընդոտները, հասնել նրան, ինչին ձգտում եք: Սկսած ամեն բան չի հաջողվի միանգամից ավարտել. որոշ գործերի ու նախագծերի ավելի ուշ կվերադառնաք: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Ավելի ուշ կգա գումարը խնայելու, այլ ոչ թե ծախսելու ժամանակը: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ արագ եք ընդհանուր լեզու գտնում այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Մտերիմների հետ լեզու գտնելն էլ դժվար չի լինի. երբեմն նրանք կես խոսքից կհասկանան ձեզ, դուք էլ՝ նրանց: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի նոր համախոհներ փնտրելու համար: Շատ մարդիկ, որոնց այդ հատվածում կհանդիպեք, կգնահատեն ձեր գաղափարները, կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Ընդհանուր գործերից կարող է երկարատև ընկերություն սկսվել, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք: Սա այն հազվադեպ շրջաններից է լինելու, երբ կարող եք առանց կասկածելու խառնել գործնական ու անձնական հարաբերությունները, ինչ-որ բիզնես-նախագծեր ստանձնել մտերիմների հետ միասին՝ առանց վախենալու, որ դա վեճերի ու փոխադարձ դժգոհությունների կհանգեցնի: Անսովոր հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ շատ կլինեն, որոնք էլ կօգնեն ձեզ նորովի նայել սովորական դարձած բաներին: Չի բացառվում՝ ուզենաք փոխել ծրագրերը: Այստեղ լավ է չշտապեք, ամեն քայլը լավ մտածեք: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է շատ ժամանակ նվիրեք ընտանեկան գործերին: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր օգնության ու աջակցության կարիքն ունենա: Բայց նաև հարազատների հետ կապված հրաշալի նորություններ կլինեն: Ընտանեկան տոնի, ընկերական երեկույթի համար առիթներ կստեղծվեն: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում գործնական հարաբերությունները: Այս շաբաթ շատ բան կարող է դեպի լավը փոխվել, եթե ձեզ ճիշտ պահեք: Դա ամեն անգամ հեշտ չի լինի հատկապես այն Կույսերի համար, որոնք կենսափորձ քիչ ունեն: Ուզածին հասնելու համար համառության, վճռականության ու խիզախության կարիք կլինի: Ֆինանսների տեսանկունից շաբաթը հաջող կլինի: Գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Հենց նրա շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք, նույնիսկ եթե ինֆորմացիա քիչ ունենաք, իսկ ծանոթների խորհուրդներն անօգուտ լինեն: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Կենցաղային խնդիրների պատճառով տարաձայնություններ կարող են ծագել մտերիմների հետ, դուք բոլոր սուր անկյունները հարթելու, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Շաբաթվա վերջին կհաջողվի հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Հետաքրքիր առաջադրանքներ շատ կլինեն, որոնք լուծելով էլ կծանոթանաք անսովոր մարդկանց հետ, կվերականգնեք ժամանակին ձեզ համար թանկ հարաբերությունները: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Նույնիսկ եթե սկզբում դժվարություններ առաջանան, դուք սկսածը կիսատ թողնելու ցանկություն չեք ունենա: Հակառակը՝ ծագած բոլոր խնդիրների լուծմանը նախանձելի ոգևորությամբ կանցնեք: Շրջապատողների վրա դա անջնջելի տպավորություն կթողնի, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Սովորականից հաճախ պիտի խառնվեք ուրիշների գործերին: Դուք ձեզ առավելագույնս նրբանկատ կպահեք, ոչ ոքի չեք վիրավորի ու չեք վշտացնի: Դա թույլ կտա խուսափել նույնիսկ ամենաբռնկուն, զգայուն ու խոցելի մարդկանց հետ կոնֆլիկտներից: Շաբաթվա վերջին օրերը որոշումների ժամանակ է լինելու, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կարիերայի զարգացման մեջ: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին վաղուց էիք երազում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը անհանգիստ կլինի: Այդ հատվածը հարմար չի լինի լուրջ որոշումներ ընդունելու համար: Կարևոր բան նախաձեռնելուց առաջ աշխատեք գլուխ հանել սեփական զգացմունքներից, համոզվել, որ պահի հույզերի, ցանկությունների ազդեցության տակ չեք գործում: Օգտակար կլինի փոքրիկ դադար վերցնելը. մի փոքր ժամանակ կանցնի, և կհայտնվի այն որոշակիությունը, որի կարիքն այդպես զգացվում էր: Կարևոր կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Կարևոր տեղեկատվությամբ, սեփական ծրագրերով ու գաղափարներով կիսվելուց առաջ երկար մտածեք: Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ ժամանակահատված կլինի, հարմար կլինի լուրջ գործերի, մեծ նախագծերի վրա աշխատանք սկսելու համար: Կարևոր կլինի անհապաղ արդյունք չակնկալելը: Հիշեք, որ դուք ապագա հաջողությունների ու հաղթանակների համար եք հիմք ստեղծում: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի հեռվից եկած մարդկանց հետ բանակցելու համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթն առանց շտապողականության ու խառնաշփոթի չի անցնի, և դա հազիվ թե ձեզ ուրախացնի: Կարգապահության ու որոշակիության կարիք կունենաք, իսկ դրանց հասնելու հնարավորություն միանգամից չի լինի: Աշխատեք չբարդացնել ոչ ձեր, ոչ էլ ուրիշների կյանքը, ոչ մեկից անհնարինը չպահանջել: Փոքրիկ տհաճություններին ու թյուրիմացություններին հանգիստ վերաբերմունքը թույլ կտա չշեղվել կարևոր գործերից ու այն լուրջ խնդիրներից, որոնց լուծման վրա կկենտրոնանաք շաբաթվա կեսին: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից ավելի հեշտ ու բարենպաստ կանցնի: Այն հարմար կլինի և՛ աշխատանքի, և՛ ուսման համար, թույլ կտա հաջողության հասնել շատ ու շատ գործերում: Բայց ժամանակ կմնա նաև հանգստի, հաճելի շփումների և ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպումների համար: Ռոմանտիկ ժամադրություններն անսովոր, վառ ու հիշարժան կլինեն: Հավանական են նվերներ ու անակնկալներ, որոնք երկար կհիշվեն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին բացարձակապես ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները բացառապես ճշգրիտ կլինեն, և դրանց շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Լրիվ նոր բան ստանձնելու հնարավորություն կունենաք: Կհաջողվի արագ հասնել առաջին հաջողություններին, և դրանք աննկատ չեն մնա: Դուք կտեսնեք, որ մարդիկ ձգտում են դեպի ձեզ, օգնություն են առաջարկում, կիսվում են տեղեկատվությամբ, աշխատում են շահել ձեր համակրանքը: Հավանական է նոր հարաբերությունների սկիզբ: Դրանք կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կրել. այստեղ շատ բան կախված կլինի ձեր ցանկությունից: Ավելի ուշ հագեցած, արդյունավետ, բայց բավական հոգնեցնող օրեր կգան: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, միաժամանակ մի քանի բանի մասին մտածել: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու մենակ գործել, և դա ձեզ կստիպի հուզվել: Բայց դուք իրավիճակից գլուխ կհանեք: Օգտակար կլինի վաղուց ձեռք բերած փորձը: Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այս շաբաթ շատ բան պիտի անեք: Լրիվ նոր առաջադրանքներ կհայտնվեն, չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ մասշտաբային, բարդ ու հետաքրքիր նախագծին մասնակցություն առաջարկեն: Այս շրջանը կարևոր կլինի այն Ջրհոսների համար, որոնք հիմա փորձում են հասնել կարևոր մասնագիտական նպատակների, բարձրանալ կարիերայի սանդուղքներով, ամրապնդել իրենց դիրքերը: Ժամանակը զուր մի վատնեք, գործեք: Հիմա դուք կարող եք ցույց տալ, թե ինչի եք ունակ: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Դուք զարմանքով կնկատեք, որ ձեր կարծիքը լսում են նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանով բացարձակ չէին հետաքրքրվում: Կհաջողվի հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Նոր ծանոթների հետ դուք արագ կընկերանաք: Չի բացառվում սերն առաջին հայացքից: Շաբաթը բարենպաստ կլինի խոշոր գնումների համար: Այստեղ դուք որոշումների հարցում չեք շտապի, մի քանի տարբերակ կհամեմատեք ու դրանցից լավագույնը կընտրեք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատեք չհուզվել ու հանգստություն պահպանել: Այս շաբաթը ամենահասարակներից չի լինելու: Ստիպված եք լինելու փորձություններ հաղթահարել, գլուխ հանել այն խնդիրներից, որոնք նախկինում շատերին են փակուղու առաջ կանգնեցրել: Դա ձեզ կհաջողվի անել, բայց ջանքերի գնով: Չի բացառվում՝ պետք լինի փոխել ծրագրերն ու զբաղվել ոչ նրանով, ինչը նախկինում կարևոր էր թվում: Դա կարող է հուսահատեցնել ամենատպավորվող Ձկներին: Կարևոր կլինի հին պայմանավորվածությունները չխախտելը, ինչ-որ մեկին տված հին խոստումները պահելը: Դա կարևոր կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Հուսախաբ մի արեք նրանց, ովքեր ձեզ հետ հույսեր են կապում. շրջապատողները դրա համար շնորհակալ կլինեն ձեզ: Շատ Ձկների համար այս շաբաթ կարևոր կլինեն իմիջի և հեղինակության հարցերը: Հետ կանգնեք այնպիսի արարքներից ու արտահայտություններից, որոնք կարող են շոկի ենթարկել մարդկանց, որոնց կարծիքը կարևոր է ձեզ համար: |
|