Շաբաթվա աստղագուշակ 30.01 - 05.02
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2612 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատանք անսպասելի շատ կլինի: Շտապ գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնք պետք է հենց նույն պահին լուծվեն: Ամեն անգամ ձեզ իսկապես հետաքրքրող բաներով չեք զբաղվելու: Շատ Խոյերի օգնության կհասնի ամեն ինչին լուրջ ու պատասխանատու վերաբերվելու ունակությունը, ինչպես նաև հասկանալը, թե երբ է պետք ջանքեր գործադրել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Պատրաստ եղեք նոր բան սովորելուն: Դա միշտ է օգտակար, իսկ հիմա ուղղակի անհրաժեշտություն կլինի: Վատ մի զգացեք հարցեր տալուց, աշխատեք յուրացնել ուրիշի փորձը, մտապահել ամենը, ինչ կհաջողվի իմանալ: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր հավատարիմ օգնականներ ու համախոհներ ունեն: Դուք մենակ էլ շատ բանի ունակ կլինեք, բայց այս շաբաթ յուրահատուկ կարևոր կլինի ամուր հենարան ունենալը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. հենց դա ձեզ կոգեշնչի և կուրախացնի, էներգիա կտա, ինչն էլ կօգնի դրական տրամադրվել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եկել է նոր գործեր ստանձնելու համար հարմար շաբաթը: Եթե դուք վաղուց էիք մտածում, որ վատ չէր լինի ձեր կյանքը փոխեիք, նրանում նոր բան մտցնեիք, ապա հիմա կարելի է անցնել կոնկրետ գործողությունների: Բայց ամեն ինչ միանգամից չի ստացվի: Պատրաստ եղեք դժվարությունների և խոչընդոտների: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք դուք հաստատակամություն ու նպատակասլացություն կդրսևորեք: Կարևոր կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց աջակցությունը: Վատ մի զգացեք դիմել նրանց, ում ինքներդ ժամանակին օգնել կամ կարևոր ծառայություններ եք մատուցել: Հին ծանոթները, նախկին կոլեգաները, մանկության ու պատանեկության ընկերները կարող են հենց այն համախոհները դառնալ, որոնց շնորհիվ դուք համարյա անհնարինին կհասնեք: Աշխատեք ռիսկի չդիմել, եթե դրանից կարելի է խուսափել: Այս շաբաթ դուք վառ հույզերի ու նոր տպավորությունների կարիք կունենաք: Բայց չարժե դրանց համար շատ բան խաղասեղանին դնել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթն առանց դժվարությունների չի անցնի: Բայց դրանք հաղթահարելի կլինեն: Ձեզանից քիչ բան է պահանջվելու՝ չհուսահատվել ու ծրագրերից չհրաժարվել: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, եթե պահպանեք ինքնավստահությունը, համառ լինեք ու խուճապի չմատնվեք: Արժե ուշադրություն դարձնել ձեզ մոտ ծնված անսովոր գաղափարներին: Հիմա դրանք կարող են տարօրինակ ու իրականությունից հեռու թալ, բայց շուտով կոնկրետ ծրագրերի կվերածվեն, որոնք անպայման կիրագործեք: Դուք բավականաչափ էներգիա, գիտելիքներ ու փորձ կունենաք ցանկացած առաջադրանք լուծելու համար: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել գործով կամ խորհրդով, աջակցել ձեր համարձակ նախաձեռնությունները: Դուք առանց դժվարության համախոհների թիմ կհավաքեք, պետք է միայն ուզենաք: Շաբաթվա վերջը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այս շաբաթ ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունն է ուղեկցելու: Արժե օգտվել աստղերի աջակցությունից հին ծրագրերն ավարտին հասցնելու, վերջին ժամանակներս ձեր կյանքը բարդացնող խնդիրները լուծելու համար: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ հաճախ եք վիճել: Կոնֆլիկտներն անցյալում կմնան, կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ինտուիցիան կհուշի, թե ինչ կա շրջապատողների հոգում, կօգնի ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Արժե կենտրոնանալ այն գիտելիքները ձեռք բերելու վրա, որոնց կարող եք գործնական կիրառություն գտնել: Մտերիմների հետ հարաբերությունները ջերմ ու ներդաշնակ կլինեն: Դուք կարող եք հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում թեժ վիճել եք: Անհաղթահարելի տարաձայնություններ չեն առաջանա: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին հուզական դաշտը լարված է լինելու: Դրա պատճառով տրամադրությունը հաճախ կփոխվի: Շատ Առյուծներ անհամբեր ու բռնկուն կդառնան, կբարկանան դատարկ բաների պատճառով, աննշան տարաձայնությունների պատճառով կվիճեն հին ընկերների հետ: Ամեն անգամ չեք կարողանա վերահսկել հույզերը, նույնիսկ եթե շատ փորձեք: Բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, շուտով կզգաք, որ տրամադրությունը լավացել է: Շաբաթվա կեսից թեթև ու բարենպաստ շրջան կսկսվի, որը հարմար կլինի ամենատարբեր գործերի համար: Լավ գաղափարների պակաս չի լինի, կհաջողվի կյանքի կոչել այն, ինչը շատ վաղուց էիք մտածել և ինչը համարյա ֆանտաստիկ էր թվում: Հավանական են ծանոթություններ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կտան: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին դուք համարձակ գաղափարներ կունենաք: Դրանց թվում կլինեն և՛ իրատեսականները, և՛ լրիվ ֆանտաստիկները: Լսեք ինտուիցիային, որը կօգնի հասկանալ, թե ինչն է պետք անհապաղ ստանձնել: Ուշադրություն դարձրեք հին ու նոր ծանոթների խորհուրդներին: Դրանք կարող են օգտակար լինել: Երբեմն կողքից տեսանելի կլինի այն, ինչը դուք, իրադարձությունների կենտրոնում գտնվելով, չեք նկատում: Ավելի ուշ պիտի վերադառնաք ձեր առօրյա գործերին: Դրանք բավական ձանձրալի կթվան: Բայց դուք դրանց լուրջ կվերաբերվեք, կաշխատեք հնարավորինս լավ անել: Կհաջողվի խուսափել նույնիսկ աննշան սխալներից: Շատ Կույսերի կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Շաբաթվա վերջին օրերը նվիրված կլինեն ընտանեկան հոգսերին, անձնական գործերին, ամենամտերիմների հետ շփումներին: Դա հոգեկան հարմարավետության ու հանգստության ժամանակ է լինելու: Ամեն օրը կկարողանաք ուրախությամբ լցնել, երջանկացնել ձեզ համար թանկ մարդկանց: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին իրադարձություններ տեղի կունենան, որոնք ձեզ կվշտացնեն կամ կստիպեն հուզվել: Չի բացառվում ստիպված լինեք արմատապես փոխել ծրագրերը, հետաձգել այն գործերը, որոնց վրա կուզենայիք կենտրոնանալ մոտ ժամանակներս: Որոշ Կշեռքներ էներգիայի և ոգեշնչվածության պակաս կզգան նոր բան ստանձնելու համար, չնայած՝ հրաշալի կհասկանան, որ եկել է գործելու ժամանակը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք, որ պատրաստ եք օգտվել դրանցից: Նշանի շատ ներկայացուցիչների այցի կգա ոգեշնչվածությունը, ինչի շնորհիվ նրանք հաջողությունների կհասնեն ստեղծագործական կյանքում: Ուսումն էլ հեշտությամբ կտրվի: Դա վերաբերում է նույնիսկ ամենաբարդ գիտություններին: Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներով լի կլինեն: Չի բացառվում տեղի ունենա այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Այդ հատվածը շատ հաջող կլինի սիրահարվածների համար: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համբերությամբ զինվեք, քանի որ այս շաբաթ դա ձեզ պետք է գալու: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից ժամանակատար կլինեն: Ինչ-որ բան կարող է անհաջող դասավորվել, ոչ բոլոր Կարիճներին ավարտելու համար կհերիքեն գիտելիքներն ու ունակությունները: Սակայն դուք ծագած դժվարությունները կհաղթահարեք: Կարևորը չշտապելը, կշռադատված որոշումներ ընդունելը, մի քանի տարբերակ համեմատելն ու ամենաօպտիմալն ընտրելն է: Բոլոր կարևոր հանդիպումներն ու զրույցները լավ է ծրագրեք շաբաթվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում ավելի հեշտ կհասկանաք, թե որոնք են այն մարդկանց սպասումներն ու ցանկությունները, որոնց հետ գործ ունեք: Լուրջ տարաձայնություններ ու մանրուքների պատճառով վեճեր չեն լինի: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթն անհանգիստ կլինի ու առանց լարված պահերի չի անցնի: Երբեմն դժվար կլինի դրված նպատակին հասնելը: Պետք է մի քանի փորձ ձեռնարկել արդյունքի հասնելու համար, որի հույսն ունեիք: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, չհանձնվելն է: Եթե համառ լինեք, ապա սպասվածից ավելիին կհասնեք: Շաբաթվա կեսը անսովոր պատահարներ ու տարօրինակ իրադարձություններ կբերի: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա, կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնել: Արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնց շնորհիվ արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդիկանց, նաև նրանց, ովքեր ձեզ ընդհանրապես նման չեն: Հնարավոր են ծանոթություններ, որոնց մասին վերջին ժամանակներս թաքուն երազում էիք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը բարենպաստ ու խոստումնալից կլինի: Այն հարմար կլինի երկարաժամկետ ծրագրերի վրա աշխատելու համար: Դուք կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, ինչ կնախաձեռնեն շրջապատողները, ինչ հետևանքներ կունենան ձեր արարքները: Ձեր շրջահայացությունը հաճելիորեն կզարմացնի շատերին: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք գոհ կմնաք դրանց արդյունքից: Կարող եք հանգիստ ու առանց շտապելու նոր բան սովորել: Կհաջողվի շատ ինֆորմացիա հավաքել ու վերլուծել, զրուցել այն մարդկանց հետ, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել: Որոշ Այծեղջյուրներ նոր համախոհներ կգտնեն: Չի բացառվում զարմանալի ծանոթությունը ապագա գործընկերոջ կամ գործատուի հետ: Շաբաթը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի: Դուք լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը թեթև ու անամպ չի լինի, բայց դրական միտումների ազդեցությունը նշանակալի կլինի: Դուք նշանակալի առաջընթացի կհասնեք մի գործում, որին հասցրել եք մեծ ուժեր նվիրել: Որոշ Ջրհոսներ կարևոր մասնագիտական հաղթանակներ կտոնեն, մրցակիցներին էլ կթողնեն հետևում: Կհաջողվի ամրապնդել գործնական հարաբերությունները, վերջ տալ վեճերին: Դուք անձնական ու աշխատանքային հետաքրքրությունները չեք խառնի, և դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, հազիվ թե հաջողվի խուսափել մանր-մունր տարաձայնություններից: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Շաբաթվա վերջին հարաբերություններն ավելի լավը կլինեն, քան սկզբին: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկզբին վճռական ու համառ եղեք: Այդ հատվածում հաջողությունը կժպտա ձեզ: Աստղերի աջակցությամբ դուք կիրագործեք համարձակ ծրագրերը, մեռյալ կետից կշարժեք այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դուք ամեն հնարավոր բան կանեք դրանցից առավելագույն օգուտ քաղելու համար: Շաբաթվա կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի ստեղծագործելու, ոչ ստանդարտ լուծումներ փնտրելու համար: Շատ Ձկներ կհասկանան՝ ինչպես գլուխ հանել այն ամենից, ինչն առաջ չի ստացվել: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Շաբաթվա վերջին օրերին հավանական են հաճելի անակնկալներ: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը բարձրացնելու ձևը, շրջապատողներն էլ նույն ձևով կպատասխանեն: Հնարավոր է ծանոթություն, որը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի: |
|