ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 28.02 - 06.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1538 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ: Շաբաթը հաջող ու թեթև կանցնի, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք, նպատակին տանող բոլոր հնարավոր տարբերակներից ամենաբարդ ճանապարհը չընտրեք: Հույս դրեք ձեր փորձի վրա: Հաճախ այն բավարար կլինի ոչ միանշանակ իրավիճակում ճիշտ որոշում ընդունելու ու ճիշտ վարվելու համար:

Աշխատանքի տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, և դուք ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը: Հաջող զուգադիպությունը ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացի: Դուք կսովորեք մի բան, ինչն անպայման շուտով պետք կգա:

Ամեն անգամ հարթ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Բայց դուք բարեհամբույր կլինեք, մտերիմների վրա չեք բարկանա, թույլ չեք տա, որպեսզի պահի հույզերի պատճառով ձեզ համար թանկ կապերն ավարտվեն: Կենցաղային խնդիրները լուծելու, ձեր ու շրջապատողների կյանքը նկատելիորեն թեթևացնելու հնարավորություն կունենաք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան դեպի լավը կփոխվի, բայց ոչ միանգամից: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Ինչքան բարձր նպատակներ դնեք ձեր առաջ, այնքան համբերություն ունենալն ավելի մեծ օգուտ կտա: Մի շտապեք և ուրիշներին էլ մի շտապեցրեք: Երբեմն օգտակար կլինի իրադարձությունների զարգացմանը հետևելը, այլ ոչ թե դրանց վրա ազդել փորձելը:

Շաբաթը հարմար կլինի ֆինանսական, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Գումարին, գործարքներին ու գնումներին վերաբերող բոլոր հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ դուք սխալներ չեք անի, ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա:

Հավանական են նոր ծանոթություններ: Շատերին հետաքրքիր կլինի ձեզ հետ շփվելը, ձեր գաղափարների, ծրագրերի ու կյանքի հանդեպ հայացքների մասին ավելի շատ բան իմանալը: Չի բացառվում ընկերության սկիզբը, որը երկար տարիներ կտևի, դրական հույզերի աղբյուր կդառնա: Ռոմանտիկ տարվածություններն էլ շատ հավանական են, բայց դուք բոլոր դեպքերում գլուխներդ չեք կորցնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի շաբաթ է նոր գործեր սկսելու ու համարձակ ծրագրերն իրագործելու համար: Եթե ձեր գաղափարներին ոչ ոք չի հավատում, ինքներդ անցեք դրանց իրագործմանը: Շրջապատողների կարծիքը կփոխվի, երբ հասնեք առաջին հաջողություններին, իսկ դա շատ շուտով տեղի կունենա: Աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների կհասնեն այն Երկվորյակները, որոնք այս շաբաթ կարևոր գործնական բանակցություններ կանցկացնեն: Հավանական են հաջող գործարքներ:

Չնայած լուծում պահանջող խնդիրներն այս շաբաթ սովորականից շատ կլինեն, բավարար ժամանակ կմնա նաև հանգստի, զվարճանքների, հաճելի շփումների համար: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, օգտակար կլինի վերջին շրջանի իրադարձությունները քննարկելն ու կարծիքներով փոխանակվելը: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք, նաև առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:

Չի բացառվում՝ այս շաբաթ հանդիպեք մի մարդու, որը ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում: Կպարզվի, որ հիմա իրար ասելու բան ունեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը թեթև ու բարենպաստ կլինի: Շատ հարցերում հաջողակ կլինեք, պայմանները նպաստավոր կլինեն, այնպես որ՝ գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, տեղում չդոփելն ու գործելը, տեղի ունեցողից առավելագույն օգուտ քաղելն է: Այստեղ շատ պետք կգա փորձը: Դրա շնորհիվ դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ վարվել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին:

Ժամանակի ընթացքում գործերը կավելանան, և դուք դրա համար ուրախ կլինեք: Զարմանալի ոչինչ չկա. ռեալ հնարավորություն կլինի հասնելու նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Եթե պետք է շատ աշխատել, դա ձեզ համար խնդիր չի լինի: Դուք ժամանակին համառություն կդրսևորեք, մտածածից չեք հրաժարվի, նույնիսկ եթե ճանապարհին դժվարություններ առաջանան:

Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են ուղևորություններ՝ ինչպես ծրագրված, այնպես էլ լրիվ անսպասելի: Դրանք բոլորը լավ կանցնեն: Դուք ոչ միայն կանեք այն ամենը, ինչ մտածել եք, այլև հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հագեցած շաբաթ է սպասվում: Պիտանի տեղեկատվություն, հետաքրքիր գործեր ու անսպասելի առաջարկներ շատ կլինեն: Հնարավոր է՝ հասկանաք, որ եկել է լրիվ նոր բանով զբաղվելու, ձեր ուժերը մի ոլորտում փորձելու ժամանակը, որի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր պատրաստ են վճռական գործել: Նոր նպատակին տանող ձեր առաջին քայլերը հաջող կլինեն:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կարող են ձեր օգնականներն ու ղեկավարները դառնալ, կիսվել արժեքավոր տեղեկատվությամբ, պատմել կարևոր բաների մասին: Դուք կլսեք խորհուրդները, հաշվի կառնեք ուրիշի փորձը և հետո դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ դրա համար:

Այս շաբաթ դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, կհասկանաք, որ ձեզ մեծ հետաքրքրությամբ հետևում են ամենատարբեր մարդիկ: Աշխատեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, լավ տպավորություն թողնել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Շաբաթվա սկզբին ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի, բայց ժամանակի ընթացքում իրավիճակը միայն կլավանա: Այնպես որ, կարևոր գործերը մինչև չորեքշաբթի զգուշությամբ ստանձնեք: Եթե ամեն ինչ միանգամից չստացվի, մի հուսահատվեք, նոր փորձեր ձեռնարկեք: Եթե համառ լինեք, անպայման կհասնեք ձեր ուզածին:

Կարող եք հույս դնել հին ընկերների, փորձված համախոհների օգնության վրա: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, ինչպես նաև վերականգնել նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչու են շրջապատողները վարվում այս և ոչ թե այլ կերպ: Դա թույլ կտա խուսափել փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից:

Շաբաթը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Լավ է պիտանի իրեր, կահույք, կենցաղային տեխնիկա գնեք: Նշանակալի ծախսերից կկարողանաք խուսափել, շատ շահավետ գործարքներ կկնքեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար շաբաթ է գործնական շփումների, համախոհներ փնտրելու համար: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց հետ միասին կարևոր նպատակների կհասնեք, կլուծեք լուրջ խնդիրները: Արդյունավետ համագործակցությունից կարող է երկարատև ընկերություն սկսվել:

Շաբաթը հաջող կլինի նրանց համար, ովքեր վաղուց էին ուզում եկամուտների նոր աղբյուր գտնել ու պատրաստ են դրա համար ինչ-որ բան ձեռնարկել: Չի բացառվում՝ ձեզ փող աշխատելու հետաքրքիր եղանակ կամ կոմերցիոն գործունեությանը մասնակցություն առաջարկեն: Որոշ Կշեռքներ իրենց մեջ գործարարի ջիղ կհայտնաբերեն, ինչի մասին նախկինում չէին էլ կռահում:

Դուք շատ բան կկարողանաք սովորել: Դրա համար աշակերտական սեղանին նստելու կամ դասընթացներ անցնելու կարիք չի լինի: Երբեմն բավարար կլինի այն մարդկանց հետ շփվելը, որոնք պատրաստ են կիսվել փորձով: Դուք կմտապահեք պիտանի ինֆորմացիան ու շուտով կիրառում կգտնեք նրան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ ձեր գիտելիքներն ու կարողությունները շատերին պետք կգան: Կուզենաք օգնել յուրաքանչյուրին, ով կդիմի խնդրանքով, բայց դա ձեր ուժերի սահմաններում չի լինի, պիտի ընտրություն անեք: Կարևոր կլինի նաև սեփական հետաքրքրությունների մասին չմոռանալը. դրանց մասին հազիվ թե մեկ ուրիշը հոգ տանի: Շաբաթը հագեցած կլինի, շատ բան պիտի հասցնեք: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի:

Կուրախացնեն ընկերների ու պարզապես հին ծանոթների հետ հանդիպումները: Քննարկումների համար բազում թեմաներ կգտնվեն, կպարզվի, որ շատ իրադարձությունների հանդեպ ձեր հայացքները համընկնում են: Կարող եք միավորվել ընդհանուր նպատակներին հասնելու համար: Միասին ոչ միայն ավելի հեշտ, այլև շատ ավելի ուրախ կանցնի:

Շաբաթը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրահարվածներին այն և՛ հաճելի անակնկալներ, և՛ անմոռանալի պահեր է խոստանում: Որոշ Կարիճներ խոստովանություններ կլսեն, որոնց մասին վաղուց էին երազում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ եթե ոչ փառահեղ, ապա հաստատ շատ կարևոր գործեր են սպասվում: Դրանց պետք է անցնել հենց շաբաթվա սկզբին: Այդպես ավելի արագ կհասնեք առաջին հաջողություններին, կհասկանաք՝ դեպի ուր է պետք շարժվել հետո: Բանակցություններն ու հանդիպումները նույնպես չարժե հետաձգել. ինչքան շուտ դրանք կայանան, այնքան հաջող կանցնեն ձեզ համար: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, մրցակիցներին էլ հետևում թողնել: Մարդիկ, որոնցից շատ բան է կախված, կտեսնեն, թե ինչի եք ունակ: Ոչ վաղ անցյալի թշնամիները կհասկանան, որ ձեզ հետ ավելի շահեկան է համագործակցելն ու ընկերություն անելը, այլ ոչ թե ձեր դեմ պայքարելը:

Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դրանք ավելի ջերմ, վստահելի ու լուրջ կդառնան, նաև բոլորի համար շատ ավելի արժեքավոր: Մտերիմների հետ դատարկ բաների պատճառով վիճել չեք ուզենա, կկարողանաք շատ բաների մասին պայմանավորվել: Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, նվերներ ու լավ նորություններ է խոստանում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը բարենպաստ կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Ձեզ հետաքրքիր հանդիպումներ, անսովոր ծանոթություններ են սպասվում: Կպարզվի, որ վերջին ժամանակներս շատերն են հեռվից հետևել ձեր հաջողություններին, իսկ հիմա ուզում են ձեզ ավելի մոտիկից ճանաչել: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Չի բացառվում՝ ստանաք հենց այն աշխատանքը, որի մասին վաղուց էիք երազում: Կարող եք վերադառնալ բիզնեսի հետ կապված հին ծրագրերին: Լսեք ինտուիցիային, որն անպայման կհուշի՝ ինչպես մեծացնել եկամուտները:

Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց հանգստի համար էլ ժամանակ կմնա: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանց ժամանակ ձեզ հաճույքով կընկերակցեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները: Բոլորը բազում վառ տպավորություններ կստանան: Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի նոր բան սովորելու համար: Իսկ ահա նրա երկրորդ կեսին կիրառում կգտնեք ստացած գիտելիքներին ու կկարողանաք հպարտանալ ձեր ձեռքբերումներով:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Այն հրաշալի կլինի նոր գործեր ստանձնելու, կարևոր նպատակների իրագործմանն անցնելու, մտորումներից ու ծրագրելուց կոնկրետ գործողությունների անցնելու համար: Եթե համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Հաճելի կլինի, որ ձեզ պատրաստ կլինեն աջակցել ոչ միայն հին ընկերները, այլև նրանք, ովքեր միայն վերջերս են իմացել ձեր ծրագրերի մասին:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող կլինեն չծրագրված գնումները: Որոշ Ջրհոսներ գործարքներ կկնքեն, որոնք նկատելի շահույթ կբերեն:

Ողջ շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք, ռոմանտիկ պատմության սկիզբն էլ շատ հավանական է: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք ու դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Սա կարևոր շաբաթ է: Եթե ձգտում եք մասնագիտական աճի, ապա հիմա արժե կենտրոնանալ աշխատանքի վրա. մասնագիտական դիրքերն ամրապնդելու, կարողությունները ցույց տալու հնարավորություն կլինի: Ամենագործունյա Ձկները հետաքրքիր առաջարկներ կստանան: Սակայն նկատի ունեցեք, որ նոր պաշտոնի հետ մեկտեղ նաև նոր պարտականություններ եք ստանալու, որոնցից գլուխ հանելը սկզբնական շրջանում դժվար կլինի: Մտածեք, թե ով կարող է առաջին փուլում օգնել ձեզ: Լավ համախոհները նկատելիորեն կթեթևացնեն ձեր կյանքը:

Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսական տեսանկյունից: Հավանական են նշանակալի դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում անշարժ գույքի հետ կապված հաջող գործարքները:

Չեն հիասթափեցնի անձնական հարաբերությունները: Այստեղ հազիվ թե ինչ-որ բան ինքն իրեն դեպի լավը փոխվի: Ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք պատրաստ եք նախաձեռնող լինել, անել առաջին քայլերն ու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1538 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0