Շաբաթվա աստղագուշակ 27.06 - 03.07
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1332 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ կստանձնեք այս շաբաթ: Նոր հեռանկարներ կբացվեն գործնական ոլորտում, չեն բացառվում աշխատանքը փոխելու հետ կապված առաջարկները: Ոչ մի տեղ մի շտապեք. հիմա դուք աշխատում եք ձեր ապագա բարեկեցության համար, այդ իսկ պատճառով արդյունքները միանգամից նկատելի չեն լինի: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, դրամական մուտքեր: Որոշ Խոյեր կհասկանան՝ ինչ է պետք նախաձեռնել եկամուտները մեծացնելու համար և այդ ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Եթե շաբաթվա առաջին կեսին պետք է արագ գործեք ձեր շանսը բաց չթողնելու համար, ապա երկրորդն ավելի հանգիստ կանցնի, ամեն ինչի մասին հանգիստ մտածելու ժամանակ կտա, անշտապ կորոշեք՝ ինչով եք զբաղվելու հետո: Նշված հատվածը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Դուք կզգաք, որ ձեզ համար թանկ մարդիկ ձեր կողմից են: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ հաջող, բայց բարդ շաբաթ է սպասվում: Տրամադրությունը սովորականից հաճախ կփոխվի: Չի բացառվում՝ սուր արձագանքեք այն ամենին, ինչը մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի, կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Կարևոր կդառնա ընկերների և մյուս մտերիմների աջակցությունը: Վատ մի զգացեք կիսվել ձեր մտքերով, պատմել ձեր ապրումների մասին: Անկեղծությունը կարող է դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Համառությունը կօգնի գլուխ հանել բարդ գործերից: Դուք հաջողակ լինելու և ինչ-որ մեկի օգնության վրա հույս չեք դնի, կապավինեք միայն ձեզ, և դա կօգնի հաջողության հասնել: Վերջին դերը չի խաղա հետաքրքրասիրությունը. դուք ժամանակին կստանաք անհրաժեշտ ինֆորմացիան, կսովորեք մի բան, որը շուտով պետք կգա: Մտերիմների հետ շփումները երբեմն ավելի մեծ համբերատարություն կպահանջեն, քան սովորաբար: Աշխատեք պահպանել բարեհամբույր տրամադրվածությունը, նույնիսկ եթե թվում է, թե ձեզ սխալ են հասկանում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այս շաբաթ շատ բան պիտի անեք, և ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Աշխատեք ուշադիր վերաբերվել ստանձնած գործերին: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից, ցավալի սխալներից ու թերացումներից: Ուշադրություն դարձրեք ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերություններին: Անզգույշ ասված բառերի, չմտածված արարքների պատճառով կարող են դժվարություններ առաջանալ: Ձեր բոլոր խոսքերն ու արարքներն այս շաբաթ սովորականից մեծ ուշադրություն կգրավեն: Պատրաստ եղեք պատասխանելու հետաքրքրասեր մարդկանց բազմաթիվ հարցերին: Շատերը կցանկանան իմանալ, թե ինչպես եք գլուխ հանում գործերից, հաջողության հասնում այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվում: Հիշեք, որ չարժե բոլորի առաջ բացել ձեր գաղտնիքները: Ինտուիցիան կհուշի՝ ում կարելի է վստահել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Չնայած ձեզ վատ շաբաթ չի սպասվում, բայց թեթև հաջողությունների և արագ հաղթանակների հույս ունենալ չարժե: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Համառությունն ու նպատակասլացությունը կարևոր կլինեն և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում: Հավանական է՝ պետք լինի հիշել հին գործերի մասին, վերադառնալ այն խնդիրներին, որոնք լուծված էիք համարում: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու ուղղել ուրիշների սխալները, և նշանի ներկայացուցիչներին դա հազիվ թե դուր գա: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերից: Իսկ ահա կարգապահություն, մանրուքներին ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերն ավելի դժվար կտրվեն: Աշխատեք դատարկ բաների վրա չշեղվել: Նկատելիորեն կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Պարզ կդառնա, որ ձեզ հասկանում են ու շատ հարցերում աջակցում: Ձեզ համար թանկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը նոր հնարավորություններ կբացի մասնագիտական ոլորտում: Վատ մի զգացեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց, առանց կեղծ համեստության պատմեք ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին: Շատերը կնկատեն, որ դուք լավ եք գլուխ հանում բարդ գործերից: Չի բացառվում՝ շուտով աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ ստանաք: Կարող են մեծանալ եկամուտները, սակայն խոսքը հեշտ փողերի մասին չի լինի: Ամենայն հավանականությամբ ծանրաբեռնվածությունն էլ կաճի: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես անել նոր գործերը, առանց մեծ ջանքերի հասնել լավագույն արդյունքին: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Դուք շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք, իսկ ինչ-որ մեկն էլ կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Շաբաթվա վերջին ստացված նորությունները կարող են ազդել ձեր ընտանեկան ծրագրերի վրա: Դուք և ձեր մտերիմները շատ ուրախ կլինեք դրա համար: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ ու միայն ուրիշների թերություններն են նկատում: Ինտուիցիան կօգնի կռահել, թե ինչ կա մյուսների հոգում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ այն մարդկանց, որոնց հետ միայն վերջերս եք ծանոթացել: Իսկ մարդիկ, որոնց հետ նախկինում միայն գործնական հարաբերություններն են կապել, ձեր իսկական ընկերները կդառնան: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր աշխատանքային խնդիրները լուծելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել բարդ գործերից ու կսկսեք անհապաղ գործել, ոչ մի բան չեք ուզենա երկար ժամանակով հետաձգել: Դեպի լավը կփոխվեն ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերությունները: Նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները կհասկանան, որ ձեզ հետ լավ է համագործակցել, այլ ոչ թե պայքարել ձեր դեմ: Չնայած էներգիա այս շաբաթ շատ կունենաք, աշխատեք չմոռանալ հանգստի մասին: Գործերում փոքրիկ դադարն էլ բավական կլինի ուժերը վերականգնելու, ձեզ ավելի առույգ զգալու համար: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա առաջին կեսին ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Հնարավոր են ձգձգումներ գործերում, անսպասելի դժվարություններ, թյուրիմացություններ աշխատավայրում և տանը: Հեշտ չի լինի այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Շատ Կշեռքների ինտուիցիան կհուշի, որ լավ է ինքնուրույն գործել, այլ ոչ թե համախոհներ փնտրել: Իսկապես այդպես հաջողության հասնել ավելի արագ կստացվի: Կարևոր կլինի ուժերը և հնարավորությունները չգերագնահատելը, հատկապես, եթե խոսքը մասնագիտական գործունեության մասին լինի: Դուք շատ բան գիտեք ու շատ բան եք կարողանում, բայց որոշ առաջադրանքներ դեռ ձեր ուժերի սահմաններում չեն: Չարժե այս շաբաթ ստանձնել դրանք: Ավելի ուշ բարենպաստ ժամանակահատված է գալու, դրական միտումների ազդեցությունն էլ կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի բացահայտումներ, զարմանալի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան դրական միտումները նկատելի կլինեն անձնական հարաբերությունների ոլորտում, այնքան հեշտ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ լեզու գտնելը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ շրջան է լինելու շփումների համար: Հավանական են ծանոթություններ, որոնք գործնական կամ անձնական հարաբերությունների սկիզբ կդնեն, որոնք էլ շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար, նկատելի դեր կխաղան ձեր կյանքում: Նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ կառաջանան: Որոշ Կարիճներ կհասկանան, որ եկել է մասնագիտական գործունեության ոլորտը փոխելու և նոր բան ստանձնելու ժամանակը: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում. դուք գումարին թեթևամտորեն կվերաբերվեք, պետք եղածից ավելին կծախսեք: Շաբաթվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ: Դուք կարող եք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Պայմանները սպասվածի նման չեն դասավորվի, բայց ինտուիցիան կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Նոր բան սովորելու հնարավորություն էլ կունենաք: Բաց մի թողեք այն. այս շրջանում ստացած գիտելիքները ձեզ շուտով պետք կգան: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը մեծ հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ ու բիզնեսում: Դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Մասնագիտական սանդուղքով բարձրանալու և դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Որոշ Աղեղնավորների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նրանք վաղուց էին երազում: Կարող են աճել եկամուտները: Խոսքը դեռ աննշան աճի մասին կլինի, բայց ինտուիցիան կհուշի, որ դա դեռ սկիզբն է, և այն չի սխալվի: Չի բացառվում՝ ձեր մեջ գործարար ունակություններ նկատեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Սեփական բիզնեսի հետ կապված գաղափարներ կհայտնվեն: Իսկ ահա մտերիմների հետ հարաբերություններն ամեն անգամ հեշտ չեն դասավորվի: Երբեմն ձեզ համար դժվար կլինի հասկանալը, թե ինչու են մյուսները վարվում այս և ոչ թե այլ կերպ: Ձեր հասցեին քննադատություններ էլ սովորականից շատ կհնչեն: Սակայն լուրջ կոնֆլիկտներ դուք թույլ չեք տա: Կհաջողվի հարթել բոլոր սուր անկյունները: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթն արժե սկսել բարդ ու կարևոր գործերից. հենց այդ հատվածում դուք դրանցից արագ գլուխ կհանեք, հնարավորինս քիչ ջանքեր կներդնեք: Պետք կգա ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու, ձեր ձևով գործելու, այլ ոչ թե միայն ուրիշի օրինակին հետևելու ունակությունը: Ձեզ համար հաջող ձևով կլուծվի երկար դիմակայությունը: Դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Մի շտապեք ինչ-որ բան արմատապես փոխել ձեր կյանքում: Կարող է թվալ, որ պետք է գործել հենց հիմա, առանց րոպե կորցնելու: Բայց դուք ամեն ինչ մտածելու ժամանակ կունենաք, և հենց այդպես էլ արժե վարվել: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք նրա վրա, թե ինչպես են դասավորվում ձեր և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները շրջապատողների հետ: Աշխատեք համբերատար լինել ու պրովոկացիաներին չտրվել: Շատ բան կախված կլինի ինքնատիրապետումը պահպանելու, պահի հույզերից արագ գլուխ հանելու ձեր ունակությունից: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Տրամադրությունը սովորականից հաճախ կփոխվի, ապրումներ ու հուզումներ շատ կլինեն: Հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Երբեմն կմտածեք, թե ձեզ դատարկ բաների պատճառով նկատողություններ են անում, չեն հասկանում, թե ինչքան շատ բան եք անում ուրիշների համար: Կարևոր կլինի կառուցողական տրամադրվածությունը պահպանելը: Կենտրոնացեք նրա վրա, ինչը կախված է ձեզանից ու մի փորձեք գլուխ հանել ուրիշների մտքերից: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ, հաճելի իրադարձություններ ու լավ նորություններ է խոստանում: Որոշ Ջրհոսներ կհասկանան՝ ինչ կուզենային փոխել իրենց կյանքում ու կսկսեն շարժվել նոր ուղղությամբ: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Դուք կկարողանաք լեզու կգտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկզբին կարող են նոր հնարավորություններ բացվել, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Չի բացառվում՝ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ հայտնվեն: Դուք դժվարություններից չեք վախենա, եթե դրանք հայտնվեն, չեք նահանջի խոչընդոտների առաջ: Օգտակար մի բան սովորելու, մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն ստանալու և այն օգտագործելու հնարավորություն կունենաք: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի աշխատանքի հետ կապված բանակցությունների, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումների համար: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Ավելի ուշ կգա գործարքներ կնքելու, ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար հարմար ժամանակը: Գումարի հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու, ընկերների շրջանում հանգստի համար: Հաջող կլինեն այդ հատվածում ծրագրված ռոմանտիկ ժամադրությունները: |
|