ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 26.II-03.III
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1436 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին ձեզ պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք իմացել, պիտանի կլինի հին փորձը: Ոչ միանշանակ իրավիճակից գլուխ հանելու համար շատ ժամանակ չի պահանջվի, դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, կհասկանաք՝ ինչպես է հեշտ գործել դրված նպատակներին հասնելու համար:

Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն: Դրանց շնորհիվ դուք նոր համախոհներ կգտնեք, ձեր կողմը կգրավեք մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ. նոր ծանոթների հետ շփվելը հաճելի կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, գոնե կարճ ժամանակով միապաղաղությունից շեղվելը: Եթե դա չանեք, նյարդային կդառնաք, կտրվեք բացասական հույզերին ու հիմարություններ կանեք: Հավանական են անսովոր ծանոթություններ, հնարավոր է ընկերություն հաստատեք մի մարդու հետ, որը վաղուց է ձեզ հիացնում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի բարդ ու կարևոր բան ստանձնելու, ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները լուծելու համար: Հաջողության հասնելը դժվար չի լինի, և բանը միայն իրադարձությունների բարենպաստ ընթացքի մեջ չի լինի, այլև նրա, որ դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, կլսեք ինտուիցիային, ոչ մի սխալ քայլ չեք անի:

Բաց մի թողեք նոր բան սովորելու, բարդ թվացող բանից գլուխ հանելու հնարավորությունը: Դուք ուշադիր կլինեք, ոչ մի բան աչքաթող չեք անի, ճիշտ եզրահանգումներ կանեք:

Շաբաթվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի, հարմար կլինի կարևոր բանի մասին մտածելու համար: Կուզենաք մենակ մնալ, և դա օգտակար կլինի: Դուք մի կողմ կվանեք տհաճ մտքերը, կկենտրոնանաք այն հնարավորությունների վրա, որոնք նախկինում չեք նկատել:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանց հասկացողության ու աջակցության շնորհիվ դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այս շաբաթ որոշ դժվարություններ կարող են ծագել, սակայն դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը, մանրուքների պատճառով ապրումներ չեք ունենա: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Հենց նրանց շնորհիվ լավ գաղափարներ կունենաք ու ծրագրեր, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:

Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի պիտանի բան սովորելու, ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու, բարդ հարցերին պատասխաններ փնտրելու, փորձառու մարդկանց հետ խորհրդակցելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ: Վերջերս մասնագիտական փակուղու առաջ կանգնած Երկվորյակների առաջ նոր հեռանկարներ կբացվեն:

Ավելի ուշ կգա վճռական գործողությունների ժամանակը: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա արագ լուծել բարդ խնդիրը, հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ ծրագրի համաձայն գործել հազիվ թե հաջողվի: Ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անել, լրիվ նոր բան մտածել: Ձեզ ամենատարբեր մարդիկ կաջակցեն, այդ թվում՝ նրանք, ում ձեզ համախոհ չէիք համարում: Կարևոր կլինի գործնական և անձնական հետաքրքրությունները չխառնելը: Ավելի հաճախ ձեզ հիշեցրեք, որ բիզնեսին վերաբերող հարցերում չի կարելի բացառապես համակրանք-հակակրանքով առաջնորդվել:

Կարևոր ինֆորմացիա հավաքող կամ ուրիշների գաղտնիքներն իմացող Խեցգետինները պիտի շատ զգույշ լինեն: Չի բացառվում ինչ-որ մեկը փորձի ձեզ ներգրավել ռիսկային միջոցառումների մեջ ձեր գիտելիքները, ձեր իմացածը օգտագործելու համար:

Կարևոր ֆինանսական հարցերը կլուծվեն շաբաթվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հնարավոր են և՛ դրամական մուտքեր, և՛ շահավետ գործարքներ: Կատարած գնումների, ձեր և ուրիշների նախագծերի մեջ արված ներդրումների համար զղջալու կարիք չի լինի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հասարակ շաբաթ չի սպասվում, բայց այն չափազանց հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Շաբաթը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար, նոր հնարավորություններ կբացի ու թույլ կտա իրագործել վաղուց մտածածը: Պիտի արագ գործեք: Ամեն անգամ հնարավոր չի լինի խորհրդակցել կամ դիմել աջակցության խնդրանքով, այնպես որ պատրաստ եղեք լուրջ որոշումներն ինքնուրույն ընդունել:

Դուք նկատելի հաջողությունների կհասնեք ստեղծագործ մոտեցում և իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող աշխատանքի մեջ, եթե ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները: Մտածեք, թե ինչ արժե նախաձեռնել մոտ ժամանակներս ավելի մեծ առաջընթաց ունենալու համար:

Չնայած հոգսեր սովորականից շատ կունենաք, կարող եք գերհոգնածությունից չվախենալ: Դուք հրաշալի տրամադրություն կունենաք, էներգիան էլ ամեն ինչին կհերիքի: Շաբաթը չափազանց բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Հավանական են լավ փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում, անձնական բնույթի կարևոր իրադարձություններ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ բավական անհանգիստ շաբաթ է սպասվում: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Դուք հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը, հաճախ կբարկանաք ու կչարանաք՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու: Ապրումներից շեղվելուն կօգնեն պիտանի գործերը: Կենտրոնացեք դրանց վրա, և դուք միանգամից ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Ուշադիր եղեք, աշխատեք նկատել մանրուքները: Դուք կարևոր ու պիտանի մի բան կիմանաք անսպասելի աղբյուրներից: Պատահաբար ասված խոսքերը ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն բարդ ու կարևոր հարցին պատասխան գտնել:

Շաբաթվա սկզբին բավական թույլ դրական միտումները օր օրի ավելի նկատելի կդառնան: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, դուք կհասկանաք՝ ինչպես պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Հնարավորություն կունենաք վերականգնել հիմար վեճի, թյուրըմբռնման պատճառով ավարտված հարաբերությունները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Շատ Կշեռքներ այդ հատվածում պատրանքներ կկառուցեն ու ցանկալին իրականության տեղ կընդունեն: Իրավիճակը և ձեր ուժերը ճիշտ գնահատելու համար ժամանակ է պետք գալու: Նշանի որոշ ներկայացուցիչներ կուզենան լրիվ նոր բան ստանձնել: Բայց դա արժե անել միայն այն բանից հետո, երբ կավարտեք ավելի վաղ սկսածը, կհամոզվեք, որ ամեն ինչ կարգին է, խնդիրները լուծված են և դրանց վերադառնալու կարիք չի լինելու:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այն բարենպաստ կլինի գործերում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Նոր մասնագիտական ծրագրեր կհայտնվեն, որոշ Կշեռքներ կարիերայում աճի հասնելու հնարավորություն կունենան: Խնդիրներ չեն առաջանա շփման մեջ, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Հավանական են անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Դրանք ձեզ կուրախացնեն ու երկար կհիշվեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի: Նույնիսկ ամենաբարդ գործերը արագ կանեք: Դա մեծ մասամբ կբացատրվի ձեր հաջողակ լինելով, քանի որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք, կկարողանաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Աշխատանքային որոշ առաջադրանքներ լուծելուն ձեզ կօգնեն ընկերները կամ ծանոթները: Դժվար կլինի գործնական և անձնական հարաբերությունները զատելը, բայց դա անհարմարություններ չի ստեղծի, հակառակը՝ շատ բան կհեշտացնի:

Շաբաթվա կեսին դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Ձեզ կնկատեն մարդիկ, որոնց մոտեցում գտնելն այնքան էլ հեշտ չէ: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով գրավիչ առաջարկներ կստանաք:

Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, կես խոսքից կհասկանաք և՛ նոր, և՛ հին ծանոթներին: Անցյալում կմնան վիրավորանքներն ու տարաձայնությունները: Հնարավոր է ծանոթություն, որը ռոմանտիկ պատմության, լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս շաբաթ դուք պատասխաններ կգտնեք երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերին: Աշխատանքի հետ կապված ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել:

Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի նոր ու պիտանի բան սովորելու համար: Ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա, դուք ճիշտ եզրահանգումներ կանեք, ոչ մի բան աչքաթող չեք անի: Շրջապատողներին ձեր մտքերի ընթացքն ամեն անգամ հասկանալի չի լինի, բայց ձեզ հետ վիճել ոչ ոք չի համարձակվի: Շատ շուտով պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել:

Ավելի ուշ կգա ուղևորությունների համար բարենպաստ ժամանակը: Կարևոր չէ՝ ճամփա կգնաք գործերով, թե պարզապես ցրվելու, պայմանները փոխելու նպատակով: Բոլոր դեպքերում ճամփորդությունը հաջող կլինի, դուք նոր բան կիմանաք, կլուծեք ծագած խնդիրները, կծանոթանաք անսովոր ու շփման մեջ հաճելի մարդկանց հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դրական տրամադրվեք: Հիմա իսկապես կարևոր կլինի լավատես լինելը, դատարկ բաների պատճառով չանհանգստանալը, ուրախության առիթներ փնտրելը: Եթե չափազանց տպավորվող ու խոցելի լինեք, շրջապատողների հետ շփվելը կդժվարանա, երբեմն կարող է թվալ, թե նրանք հատուկ են փորձում ձեր համբերությունը:

Շաբաթվա առաջին կեսին օգտակար կլինի ապագայի մասին մտածելը. հնարավոր է դուք այլ կերպ նայեք մոտեցող փոփոխություններին, որոնցից վախենում էիք, կամ էլ փոխեք ծրագրերը: Կուզենաք հասնել կարևոր նպատակներին, և դուք դրա համար իրական հնարավորություններ կտեսնեք:

Ավելի ուշ պիտի ուշադրություն դարձնեք ֆինանսական գործերի վիճակին: Հետ կանգնեք չծրագրված գնումներից, հետևեք, որ բոլոր ծախսերն արդարացված լինեն: Գումարին թեթևամիտ վերաբերմունքը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Մնացած հարցերում խնդիրներ չեն առաջանա: Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, նրանց աջակցությունը հնարավոր կդարձնի կյանքի շատ ոլորտներում լավ փոփոխությունների հասնելը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հեշտ հաջողություններ ու արագ հաղթանակներ մի ակնկալեք: Այս շաբաթ դուք պիտի աշխատեք անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար, և նույնիսկ լավ ծանոթ գործերը կարող են սովորականից դժվարությամբ տրվել: Ձեր գլխավոր խնդիրը հանգստություն պահպանելն է, որքանով դա հնարավոր է, և պրովոկացիաներին չտվելը: Դա հեշտ չի լինի, բայց դուք փորձի շնորհիվ գլուխ կհանեք:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Դուք արագ կհասկանաք նրանց, ում հետ ձեզ ընդհանուր գործերն ու նման նպատակներն են միավորում, մնացած հարցերում պայմանավորվելը դժվար կլինի: Կարևոր կլինի չտաքանալը: Եթե խաղաղասիրաբար տրամադրվեք, ապա ցանկացած բարդ զրույց հանգիստ ու կառուցողական կանցնի:

Շաբաթվա երկրորդ կեսին հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Նախկինում ձեզանով ու ձեր գործերով չհետաքրքրվող մարդիկ կհասկանան, որ շատ բան են բաց թողել: Որոշ Ջրհոսներ աշխատանքի հետ կապված հետաքքիր առաջարկներ կստանան:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Շատ Ձկներ սովորականից ավելի բռնկուն ու նյարդային կլինեն: Հիշեք, որ ինչ-որ մեկը կարող է օգտվել պահից ձեզ հավասարակշռությունից հանելու ու պրովոկացիայի ենթարկելու համար: Աշխատեք ձեր ամեն քայլի հնարավոր հետևանքները հաշվի առնել: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք ձեզ հասկանում են, աջակցում ու չեն քննադատում: Նրանց հետ շփումները կօգնեն դրական տրամադրվել, հաղթահարել բացասական հույզերը:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Դրանց հասնելուն կօգնի համառությունը: Դուք մտածածից չեք հրաժարվի անկախ պայմաններից, իսկ հետո դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ դրա համար: Հին մրցակիցներին հաղթելու հնարավորություն կլինի: Չի բացառվում, որ հենց այս շաբաթվա իրադարձությունները ձեր մասնագիտական աճի սկիզբը դնեն:

Շաբաթը վատը չի լինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, գործարքներ, որոնք նկատելի շահույթ կբերեն:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1436 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 1.0/1