Շաբաթվա աստղագուշակ 26.07 - 01.08
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2076 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին հնարավոր են լարված պահեր: Այդ հատվածում ավելի շատ վատը կնկատեք, քան լավը: Դժվարությունները, խնդիրներն ու տհաճությունները լուրջ կթվան, իսկ ահա ուրախության առիթները՝ աննշան: Դրական տրամադրվեք, և կյանքն անմիջապես նոր գույներով կներկվի: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Շաբաթվա կեսին վճռական գործողությունների, համարձակ փորձարկումների, նոր նախաձեռնությունների համար բարենպաստ շրջան կսկսվի: Այն, ինչ կանեք, կզարմացնի շրջապատողներին, քանի որ նրանց մտքով նման բան անել երբեք չի անցել: Ինչ-որ մեկին ձեր գործողությունները չմտածված ու տարօրինակ կթվան, բայց կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան հետևել ձեր օրինակին: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն շփումների համար: Ինչ էլ ասեք, ձեզ ուշադիր կլսեն, ինչ էլ անեք, ձեզ օգնություն կառաջարկեն: Այդ հատվածում հեշտությամբ կընկերանաք ինչ-որ մեկի հետ, սիրային հարաբերությունների սկիզբն էլ շատ հավանական է: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը անհանգիստ կլինի: Ինչքան էլ փորձեք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, դա անել հազիվ թե հաջողվի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք հազար ու մի գործ միանգամից անել, ժամանակ առ ժամանակ շեղվել սեփական հոգսերից ուրիշներին օգնելու համար: Բայց դուք չեք բողոքի, իսկ երբեմն նույնիսկ հաճույք կստանաք տեղի ունեցողից: Հաճախ հենց ձեր ջանքերի շնորհիվ աշխարհը դեպի լավը կփոխվի, արդարությունը կվերականգնվի: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի շտապողականություն չպահանջող զբաղմունքների համար: Լավ է զբաղվեք կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը. չի բացառվում՝ դրա շնորհիվ նոր ծանոթություններ հաստատվեն: Դուք ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ, պատրաստ կլինեք լսել յուրաքանչյուրին, հոգ տանել բարդ իրավիճակում հայտնվածների մասին: Շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ, սիրային հարաբերությունների սկիզբն էլ չի բացառվում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այս շաբաթ շատ պետք կգա ձեզանից տարբերվող մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Հաճախ հաջողության կհասնեք նոր ծանոթների աջակցությամբ կամ ազդեցիկ անձի միջամտությամբ, որին դուր կգան ձեր գաղափարները կամ դուք ինքներդ: Հարմար շաբաթ է կարևոր բանակցությունների համար: Եթե վերջին ժամանակներս մտածում էիք աշխատանքը փոխելու մասին, հիմա արժե գոնե հետաքրքրության համար հարցազրույց անցնել. հետաքրքիր աշխատանքային առաջարկները շատ հավանական են: Ֆինանսական դժվարություններ կարող են սկսվել: Դրանք նշանակալի չեն լինի ու ժամանակավոր բնույթ կկրեն, բայց դուք բոլոր դեպքերում կանհանգստանաք: Տագնապի պատճառներ չկան. շուտով ձեզ դրամական մուտքեր են սպասվում, իսկ հետո կգա շահավետ գործարքներ կնքելու համար հարմար պահը: Բարենպաստ շաբաթ է ընտանեկան հանդիպումների համար: Կարող եք այցելել հեռվում ապրող հարազատներին կամ նրանց հյուր կանչել: Զրույցի հետաքրքիր թեմաներ կգտնվեն, բոլորը հաճույք կստանան: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկզբին աշխատեք չտաքանալ: Փիլիսոփայորեն տրամադրվեք ու տեղի ունեցողին հանգիստ վերաբերվեք: Այո, ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դա չի նշանակում, որ աստղերը ձեր դեմ են և դրված նպատակներին հասնել չի հաջողվելու: Այս շրջանի շատ իրադարձություններից կարելի է օգուտ քաղել, եթե հին գաղափարներին չկառչեք, աշխատեք նոր բան մտածել: Շաբաթվա կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Եթե ուզում էիք նոր ընկերներ, գործընկերներ, օգնականներ կամ ներդրողներ գտնել, վճռականորեն դուրս եկեք ստվերից ու հայտարարեք ձեր մասին: Առանց ավելորդ համեստության պատմեք ձեր հաջողությունների ու հաղթանակների մասին, վատ մի զգացեք ցուցադրել ձեր տաղանդներն ու ուշադրություն հրավիրել ձեզ վրա: Շաբաթվա վերջին օրերը հրաշալի կլինեն ոչ մի բան չանելու համար: Իհարկե, ինչ-որ խնդիրներ լուծում կպահանջեն, բայց աշխատեք մեծ ջանքեր չգործադրել: Դուք դրանից առաջ լավ աշխատել եք ու կարող եք ձեզ մի փոքր դադար թույլ տալ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Նյարդային, անհանգիստ ու հետաքրքիր է լինելու: Այս շաբաթ շատ բան պիտի իմանաք: Հազիվ թե կարողանաք ամեն ինչ մտապահել, այնպես որ՝ մի ծուլացեք գրի առնել տեղեկատվությունը, որն օգտակար է թվում: Հավանական են անսպասելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք օգտակար կլինեն գործնական տեսանկյունից: Մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում, կարող են օգնել աշխատանքային խնդիրները լուծելիս: Հավանական են ձգձգումներ գործերում, դժվարություններ, տարաձայնություններ գործընկերների հետ: Այդ ամենը ձեզ չի խանգարի հաջողության հասնել. նման դատարկ բաները ձեզ երբեք չեն ստիպել կանգ առնել: Կարևորն այն է, որ մանրուքների վրա չշեղվեք ու ճիշտ դնեք առաջնահերթությունները: Կենտրոնացեք իսկապես կարևոր նպատակների վրա ու անպայման կհասնեք դրանց: Կթվա, թե հանգստանալու ժամանակ չկա, բայց դուք պիտի գոնե ժամանակ առ ժամանակ փոքրիկ դադարներ վերցնեք: Այդպես կկարողանաք խուսափել գերհոգնածությունից ու մինչև շաբաթվա վերջ պահպանել աշխուժությունը: Իսկ շաբաթվա վերջը խոստանում է շատ հետաքրքիր լինել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար շաբաթ է կյանքում կարգուկանոն հաստատելու համար: Կարող եք ավարտել այն, ինչ շատ վաղուց եք սկսել, լուծել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը, որոշակիություն մտցնել նպատակների ու ծրագրերի մեջ: Դուք իրատեսորեն կնայեք կյանքին, ոչ մեկից անհնարինը չեք պահանջի, ձեր ուժերն էլ ճիշտ կգնահատեք: Պարզ կդառնա, թե որ գաղափարներն արժե հիմա իրագործել, իսկ որոնց է պետք ավելի ուշ վերադառնալ, որոնցից էլ՝ ընդհանրապես հրաժարվել: Շրջապատողների հետ հարաբերությունները կհեշտանան: Նրանցում այլևս ակնկարկների ու կիսատ ասված բաների համար տեղ չի մնա, դուք ամեն ինչի մասին ուղիղ կասեք, և դա դուր կգա շրջապատողներին: Որոշ Կույսեր կծանոթանան մարդկանց հետ, որոնք ավելի ուշ նրանց գործընկերները կդառնան: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Վատ շաբաթ չէ գնումների համար: Բայց եթե խոսքը խոշոր գնումների մասին է, դրանք անելուց առաջ արժե խորհրդակցել մտերիմների հետ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Չհուսահատվեք, եթե շաբաթվա սկզբին հանկարծ դժվարություններ առաջանան, ամեն ինչ հաջող չդասավորվի, ճանապարհին էլ խոչընդոտներ հայտնվեն: Այո, ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, բայց դուք անպայման հաջողության կհասնեք, եթե ժամանակից շուտ չհանձնվեք: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ համախոհներ կընտրեք: Սխալ կլինի այն մարդկանց վստահելը, որոնք հեշտությամբ խոստումներ են շռայլում ու շատ են փորձում շահել ձեր համակրանքը: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, հրաշալի խորհուրդներ կտան: Հաճախ նրանք կնկատեն այն, ինչ վրիպել է ձեր աչքից, կմատնանշեն սխալներն այն ժամանակ, երբ դրանք ուղղելը դեռ ուշ չի լինի: Շաբաթվա կեսին շատ Կշեռքներ կուզենան մտերմիկ զրույց ունենալ հին ընկերոջ հետ ու կիսվել ապրումներով: Դա անելով՝ ավելի լավ կզգան, կհամոզվեն, որ մենակ չեն: Շաբաթվա երկրորդ կեսը շատ տեսանկյուններից առաջինից լավը կլինի: Այն նոր հեռանկարներ կբացի մասնագիտական հաջողության ձգտող Կշեռքների առաջ: Բայց անձնական հարաբերությունների տեսանկյունից էլ այդ հատվածը բարենպաստ կլինի: Դուք լավ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հենց ձեր ջանքերի շնորհիվ շատ տարաձայնություններ կմնան անցյալում, դրանց փոխարինելու կգան ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին շատ կարևոր կլինի հոսանքով չլողալը, իրավիճակը վերահսկողության տակ պահելը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե սեփական տրամադրությունը վերահսկելը: Երբեմն կթվա, թե աշխարհը ձեր դեմ է: Նման պահերին հեշտությամբ տխրության գիրկը կընկնեք, իսկ ահա հենց դա էլ չարժե անել: Աշխատեք կյանքին դրական նայել, ուրախության առիթներ փնտրեք, ավելի շատ ուշադրություն դարձրեք նոր հնարավորություններին, այլ ոչ թե երբեմն առաջ եկող դժվարություններին: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից. հավանական են նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկներ, որոշ Կարիճներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Հաճախ նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, կուրախացնեն լավ նորություններով, բոլոր նախաձեռնություններում կաջակցեն: Կարող եք նոր ընկերներ գտնել կամ առաջին հայացքից սիրահարվել, իհարկե՝ փոխադարձ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա և պատկերն ընդհանուր առմամբ չեն փչացնի: Ձեզ շատ արդյունավետ օրեր են սպասվում: Կարող եք գլուխ հանել բարդ աշխատանքից, լուծել ֆինանսների ու բիզնեսի հետ կապված հարցերը: Կհաջողվի ամրապնդել դիրքերը, հաղթել մրցակիցներին: Ընդ որում՝ խորամանկելու կամ կասածելի մեթոդների դիմելու կարիք չի լինի: Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար բանով զբաղվելու ճիշտ ժամանակն է: Դուք ձեր ու շրջապատողների համար լավ բաներ անելու հնարավորություն կունենաք: Երբեմն ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին, բայց դուք դա այնքան նրբանկատորեն կանեք, որ ոչ ոքի մտքով չի անցնի նեղանալ կամ բողոքել ձեզանից: Հավանական են անսովոր զրույցներ: Որոշ Աղեղնավորներ մտերիմներից այնպիսի բաներ կլսեն, որոնք չէին սպասում: Ոչ վաղ անցյալի թշնամիները կփոխեն իրենց վերաբերմունքը ձեր նկատմամբ ու կուզենան հաշտություն կնքել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Վեճեր ու տարաձայնություններ սովորականից շատ կլինեն, բայց դրանց պատճառով շատ անհանգստանալու կարիք չկա: Կկարողանաք արագ այնպիսի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Դուք կկարողանաք ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնել, բոլորի վրա լավ տպավորություն թողել: Զարմանալի չէ, որ շաբաթվա վերջին դուք գրավիչ գործնական առաջարկներ կստանաք: Առօրյա գործերը ձանձրալի կթվան, իսկ ահա նորերը մեծ ոգևորությամբ կստանձնեք: Կուրախացնի գիտելիքներին ու տաղանդներին կիրառում գտնելու, ստեղծագործ առաջադրանքը լուծելու հնարավորությունը: Ձեր գաղափարներով կկարողանաք կիսվել այն մարդկանց հետ, որոնք ունակ են օգնել դրանց իրագործման հարցում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք չեք շտապի ծախսել ստացածը և ճիշտ էլ կվարվեք: Ներդրումների ու գնումների համար հարմար ժամանակը հետո է գալու: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համբերատարությունը, գործերին լուրջ մոտեցումը, շրջապատողների հանդեպ բարյացակամ վերաբերմունքը հնարավորություն կտան շաբաթը արդյունավետ անցկացնել ու շատ նախաձեռնություններում հաջողության հասնել: Ամեն անգամ պետք չէ մենակ գործել, դուք կարող եք համախոհներ գտնել, որոնց հետ գործ ունենալը հեշտ ու հաճելի կլինի: Հավանական են չծրագրված հանդիպումներ, ծանոթություններ, որոնք նոր հեռանկարներ կբացեն: Շատ ջանալու կարիք չի լինի: Լավ տպավորություն թողնելու համար պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Հավանական են անսովոր զուգադիպություններ, իրադարձություններ ու հանդիպումներ, որոնց շնորհիվ հին գաղափարներն իրագործելու կամ ավելի վաղ գործած սխալներն ուղղելու շանս կունենաք: Այստեղ կարևոր կլինի իրար չխառնվելը, արագ գործելը: Ինտուիցիան կհուշի, թե որ քայլը պիտի առաջինը լինի և դեպի ուր շարժվել: Շաբաթվա վերջին հնարավորություն կունենաք մտերիմներին ուրախացնել հաճելի անակնկալներով, բարձրացնել հուսահատվածների տրամադրությունը: Սիրելին կաջակցի ձեր նախաձեռնությունները, հաճույքով կհամաձայնի ձեր առաջարկած ամեն ինչի հետ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը կարող է բավական անհաջող, լարված ու նյարդային լինել: Շատ բան պիտի հասցնեք և ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Ծանոթներից մեկը կարող է լավ խորհուրդ տալ, բայց դուք չեք կարողանա անմիջապես հետևել նրան: Զգուշություն է պետք ունեցվածքին ու գումարին վերաբերող հարցերում: Մի շտապեք գործարքներ կնքել, կարևոր փաստաթղթեր ստորագրել, քանի դեռ դրանք ինչպես հարկն է չեք ուսումնասիրել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դրված նպատակներին հասնելն էլ կհեշտանա: Շատ Ձկներ կկարողանան հաջողության հասնել աշխատանքի մեջ գործերին ստեղծագործ մոտեցման, հնարամտության շնորհիվ: Հնարավոր են պիտանի ծանոթություններ, որոնց կհետևեն համագործակցության հետաքրքիր առաջարկները: Անձնական հարաբերությունները շաբաթվա սկզբին հեշտ չեն դասավորվի, բայց ժամանակի ընթացքում ավելի ներդաշնակ կդառնան: Դուք ավելի լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում: Կարող եք որոշ կարևոր հարցեր քննարկել՝ խուսափելով ակնարկներից ու կիսատ ասված բաներից: |
|